Պատահում է և այսպես
06.09.2010, 11:06 (4585 Դիտումներ)
Մեկը փորձում է հեղորեն գրկել քեզ,
իսկ մյուսը` հենց գրկելու ընթացքում, մի կուշտ համբուրել,
լրիվ ուրիշ մեկը փորձում է մազերդ գանգրացնել,
ուրիշի մատիկները` նույն համընթաց արագությամբ, ուզում է միաժամանակ նամակ արձանագրել,
համահունչ գիժ մեկը արգելում է նամակվելը ու փորձում ձայնովդ թաթախվել,
մեկ ուրիշը անջատում է հեռախոսը ` միացնելով սրտի 52-րդ վագոնը ու լցնում քո բեռները,
կիսատ թողնելով հագուստներիդ դասավորումը`մեկ ուրիշը նստում է քնած մարմնիդ կողքին, ձեռքը տանում դեպի վիզդ
ու լրիվ մեկը ուրիշը արդեն սուրճի բաժակդ է ողողում,
բաղնիքից օծանելիքի ձայն է լսվում.
մեկ ուրիշը հոտավետ լողապաստառ է ապահովվում,
մեկը վազվում է տանդ մեջ` չհասցնելով հավաքել թափթփված հագուստներդ,
մեկ ուրիշը աշխատավայրումդ տաք թեյ է թրմում,
հենց նույն ուրիշների շարքից մեկը` ստուգում է արդյո՞ք չես մրսել, տաքությո՞ւն չունես,
մեկ ուրիշը խմորում է սպասումներդ բոլոր ու տնքում գիշերաբար,
էլի մեկը խանգարում է քունդ ու այգաբացի բարևը հասցնում պատռել հենց ծոցումդ,
ուրիշը հավաքում է գժված գրասեղանդ ու փոշատառ անուններդ մակագրում,
այլ ուրիշը հենց այստեղ կանգառվում է, ժպտում, վերցնում հեռախոսը ու
էլի լրիվ այլ ուրիշոտ ուրիշ խանգարում է ձայնդ մարսել ու
լրիվ մեկ ուրիշին փոխանցում` քեզ տեղում ու միանգամից ունենալու գաղափարը…
Ու Ես` ուրիշներիս ողջ ծաղկաբույլս, պատահում է և խանգարվում ու խանգարում եմ բոլոր մեկ ուրիշներիս…
Մեկնաբանություն
Թրեքբեքներ
Ընդհանուր թրեքբեքեր 0
Թերքբեք հղում:




Email բլոգի գրառում