+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ինչ լուծումներ տալ սեռական խնդիրներին

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Ինչ լուծումներ տալ սեռական խնդիրներին

    Ես երազում եմ, որ այսօրվա աղջիկը իմանա, որ ինքը Բնության, կամ ասենք ավելի ստույգ, Մայր-Բնության, ուղղակի ժառանգն է, նրա ամենագեղեցիկ և ամենաթանկ ստեղծագործությունը: Եվ դա, անկասկած, իր պատճառն ունի` նրան է վստահված բնության ամենակարևոր ֆունկցիան` զավակ ունենալու Բարձր Առաքելությունը:
    Նրա օրգանիզմի խորքում է թաքնված ամենաթանկ օրգանը` արգանդը` ամենահամբերատար, ամենանվիրված, ամենազոհաբերական, ամենահերոսական օրգանը: Չգիտեմ այդ բառի ծագումնաբանությունը, սակայն թերևս ժողովրդական "զավակատուն" բառը ավելի ջերմ է, ավելի լավ է արտահայտում իմաստը; ռուսերեն " матка" բառը ևս ուղղակիորեն կապված է "мать, матерь" բառերի հետ: Ասում են, կնոջ ամբողջ փարթամ, գեղեցիկ մարմինը ստեղծված է այդ օրգանը պահելու, փայփայելու, իր դերի համար հասունացնելու, խնամելու համար, քանզի սա է Կյանքի Բարձր Դուռը: Որպեսզի կինը կարողանա իր այդ Բաձր Առաքելությունը կատարել, նախևառաջ հենց ինքը, ապա և տղամարդը և հասարակությունը պետք է գիտակցեն այս կարևորությունն ու գեղեցկությունը; միայն այդպիսի հասարակությունը կդառնա Բարձր մարդկային հասարակություն. որտեղ կինը կունենա իր դերի գիտակցումը, բարձր արժանապատվություն, կկարողանա պահպանել բնության կողմից իրեն պարգևած խաղաղությունը, համբերատար ու իմաստուն հոգեկերտվածքը, ամբողջական հմայքը: Կարծում եմ ակնհայտ է, որ այսօրվա տղամարդու կողմից և տղամարդու համար ստեղծված հասարակությունը բոլորովին չի նպաստում այդպիսի կնոջ դաստիարակությանը և խնամքին, և մենք ստանում ենք լարված, նյարդային, հուզական, անբնական "գիտություններով" գլուխը լցրած և ապա շարքից շուտ դուրս եկած, հյուծված, հոգնած մի արարած:
    Կարծում եմ, ավելի տխուր երևույթ, քան նյարդայնացած, "հունից դուրս եկած" կինը, չկա: Դեռ տղամարդու այդ վիճակը ավելի տանելի է, բայց կնոջը` ոչ: Նա, որ ստեղծված է կյանքը ներդաշնակելու համար, խաղաղություն և սեր սփռելու համար, սկսում է հակառակն անել` քանդել, քայքայել շուրջը սփռված կյանքը:
    Ահա ինչի մասին պետք է մտածի այսօրվա կյանքի "տեր" և "օրենսդիր", գենային ինժեներիային և Տիեզերքին "ձեռք" գցող տղամարդը, հակառակ դեպքում վաղը "մարդկային նյութ" չի ունենա իր անսահման հետաքրքրասիրությունը բավարարելու համար:
    Եվ ելքը, կարծում եմ, այդքան պարզունակ չէ, ինչպես թվում է. ոչ
    այսօրվա պատկերացրած սեռական դաստիարակության մեջ է, ոչ էլ սեռական կյանքը սկսելու տարիքային ազատության մեջ, հակառակը` մտավախություն ունեմ, որ այդպիսի պրիմիտիվ լուծումները ավելի կստորացնեն, այլ ոչ կբարձրացնեն կնոջը:
    Այս անգամ սխալվելու իրավունք հասարակությունը չունի, այս մեկ անգամ լուծումները պետք է խորն ու իմաստուն լինեն, չէ որ այս
    տղա-մարդկությունը /ի դեպ, այս գտնումը պատկանում է իմ ամուսնուն/ իր ստեղծած կյանքով կանգնած է Բնության "զավակատունը", ապա և կյանքը ընդհանրապես ոչնչացնելու վտանգի առջև:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    լուծարված ivy is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Ինչ լուծումներ տալ սեռական խնդիրներին

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ելքը, կարծում եմ, այդքան պարզունակ չէ, ինչպես թվում է. ոչ այսօրվա պատկերացրած սեռական դաստիարակության մեջ է, ոչ էլ սեռական կյանքը սկսելու տարիքային ազատության մեջ, հակառակը` մտավախություն ունեմ, որ այդպիսի պրիմիտիվ լուծումները ավելի կստորացնեն, այլ ոչ կբարձրացնեն կնոջը:
    Շատ գնահատում եմ բովանդակալից գրառումը... սակայն կոնկրետ այս մտքի հետ համաձայն չեմ:

    Այսօրվա պատկերացրած սեռական դաստիարակությունը չեմ համարում սեռական խնդիրների հարթման պրիմիտիվ լուծում: Կարծում եմ՝ հենց այսօր է, որ ծնողներն ավելի լավ ու խորապես են գիտակցում, թե ինչ է սեռական դաստիարակությունը, քան առաջներում, երբ երեխաների հետ նման թեմաների մասին խոսելն անգամ համարվում էր ամոթալի, և վերջիններս լավագույն դեպքում ամեն ինչ խեղաթյուրված գույներով իմանում էին բակից, ավագ ու «փորձառու» ընկերներից: Մեր ծնողներից քանի՞սը կարող է ասել, որ ընտանիքում սեռական դաստիարակություն է ստացել, որ կարդացել է համապատասխան գրականություն, որ այդ հարցերը քննարկվել են դպրոցում: Դրա հետևանքով մեր ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ «փակ աչքերով», առանց գիտակցելու ,թե ինչու և ինչպես, ամուսնանում էին, զավակներ ունենում... որովհետև այդպես պիտի լիներ, այդ էր ուղին: Իսկ այսօրվա պատանիներն ու աղջիկներն ավելի լավ են գիտակցում իրենց սեռը, նրա նշանակությունը, դրա հանդեպ իրենց պատասխանատվությունը, իրենք են որոշում՝ երբ և ինչպես նոր կյանք ստեղծել իրենց «զավակատանը»:
    Շատ երկրներում, 10 տարեկանից սկսած,երեխաներն անգամ դպրոցում են անցնում սեռական դաստիարակության դասընթացներ, որպեսզի վաղ տարիքից սկսեն գիտակցել իրենց սեռն ու դրա նշանակությունը. չէ՞ որ սեռական դաստիարակությունը սկսվում է հենց սեռի ու գենդերի նշանակության սերմանմամբ, և հետո միայն անցնում սեռական հարաբերությունների ու սեքսի հարցերին:

    Ես հիշում եմ, թե ինչպես, երբ 11 տարեկան էի, մայրս ինձ նվիրեց «Երիտասարդ կնոջ հանրագիտարան» անունով մի գիրք, որտեղ ես կարող էի գտնել ինձ հուզող բոլոր հարցերի գիտական պատասխանները և ապա քննարկել այդ ամենը իր հետ, որպեսզի ավելի լավ հասկանամ դրանց նշանակությունը: Շատ շնորհակալ եմ իրեն դրա համար:

    Ինչ վերաբերում է սեռական կյանքը սկսելու տարիքային ազատությանը, ապա այն ամեն մեկի անձնական գործն է, և վաղ սեռական կյանք սկսողները, ինչպես նաև նրանք, ովքեր սկսում են այն ուշ տարիքում, եղել են, կան ու կլինեն, անկախ նրանից, թե ինչ է պրոպագանդվում: Միակ տարբերությունն այն է, որ այժմ մարդիկ գնում են այդ քայլին ավելի գիտակցորեն, և ոչ թե որովհետև «խաբնվել են», ուրեմն նաև ավելի մեծ է պատասխանատվության գիտակցումը:

    Կնոջ ստորացումը կամ բարձրացումը հենց կնոջ ձեռքերում է, և որպեսզի այդ թեռքերն ամուր լինել, դեռ մանկուց ծնողներն ու հասարակությունը պիտի օգնեն երեխային սեռական դաստիարակության հարցերում:

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ինչ լուծումներ տալ սեռական խնդիրներին

    Շատ ուրախ եմ պատասխանի համար, և բոլորովին էլ չէի ուզում ասել, թե սեռական դաստիարակությունը պետք չէ, այլ հակառակը. կուզեի ավելին, ավելի խորը ու բարձր գիտելիք ու գեղեցկության զգացում "տար" հասարակությունը իր երիտասարդին ու աղջնակին: Այդ գիտելիքի պակասը չեմ զգացել թերևս բժշկական մասնագիտության պատճառով, սակայն ինձ հաճախ են դիմում երիտասարդ աղջիկներ և կանայք տարբեր խնդիրներով /հորմոնալ խանգարումներ, չբերություն և այլ հիվանդություններ/, և միշտ նկատել եմ, թե ինչ անսահման հետաքրքրությամբ և նույնիսկ ինչ-որ հպարտությամբ են լսում, նայում նկարները և զարմանում, որ մի այդպիսի գեղեցիկ և իմաստուն համակարգ ունեն իրենց մեջ:
    Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ վաղ ժամանակներում մենք էլ, ինչպես բոլոր հին ժողովուրդները, անպայման պիտի ունենայինք այդպիսի գիտելիքի աղբյուրներ, սակայն ինչպես բոլոր կրոնները, այնպես էլ քրիստոնեությունը միտում են ունեցել` ճնշելով մարմնականը բարձրացնել մարդու հակառակ բևեռը` ոգեղենը, դարերի մեջ ճնշել ու ձգտել է նվաստացնել մարմնականը, և շատ աղբյուրներ ոչնչացվել են: Կարծում եմ, որ սա այսօրվա սեռական պրոբլեմատիկայի պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.11.2009, 16:07
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 11.07.2008, 08:39
  3. Սեռական ազատություն ու սեռական սանձարձակություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.12.2007, 19:04
  4. Հաշմանդամների խնդիրներին նվիրված ակցիա
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.10.2007, 16:21
  5. Ե՞րբ, ո՞ր տարիքում և ինչպե՞ս է պետք սկսել սեռական կյանքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.10.2007, 12:22

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները