Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Խելքի աշեցե~ք...

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Խելքի աշեցե~ք...

    Ուշադիր լինենք և կտեսնեք, թե ինչ անհեթեթություններ կան մարդկության կյանքում:
    Ահա մի լուր, որը տեղեկացնում է մեզ, որ հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինիոյին ցանկանում են գնել...և պատրաստվում են վճարել 43 մլն. ֆունտ ստերլինգ: Որևէ անձնավորված վերաբերմունք չունեմ. գուցե լավ մարդ է և փայլուն ֆուտբոլիստ..., բայց մտածում եմ և գիտեմ, թե որքան փայլուն և մարդկության համար չափազանց օգտակար գործեր և գաղափարներ իրենց իրականացման համար մի համեստ ֆինանսավորման էլ չեն արժանանում...: Չեմ լսել կամ տեսել, որ այդքան թանկ գնահատվեն իսկական գիտնականները կամ իսկական արվեստագետները: Ինչու և ինչ պատճառով հատկապես այդքան թանկ են սպորտսմենները, թե ուղղակի սովորել ենք այդ փաստին, ինչպես մյուս ակնհայտ մարդածին անհեթեթություններին: Կարծում եմ, Ջիվանին այստեղ անպայման կասեր."Խելքի աշեցե~ք"...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Խելքի աշեցե~ք...

    Մասսայական հասարակություններն ունեն իրենց խելագարությունները. մոդայիկ խելագարություններից է ֆուտբոլը, որի մի վազող ներկայացուցչի կարող է տալ նույնքան աշխատավարձ, որքան տրվում է նույնիսկ ամենազարգացած մի երկրի որևէ գիտական հիմնարկի: Մի խոսքով` vanitas vanitatum.

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Խելքի աշեցե~ք...


    Արժե ?արդյոք այդպիսի արհամարական վերավերմունք ունենալ սպորտի բնագավառի մեծագույն ներկայացուցչների հանդեպ, նրանց "խոշոր գումարով" ձեռք բերելը համարելով "մարդածին անհեթեթություն": Առ այսօր շատ եմ շփվում սպորտսմենների հետ: Եղբայրս պրոֆեսիոնալ սպորտսմեն է, ձյուդոիստ, իսկ մոտ ընկերս ակադեմիկոսի ընտանիքում մեծացած, միջազգային անուն ու հեղինակություն ուեցող, արդեն պրոֆեսիոնալ կարատեիստ:
    Պատկերացնում եմ, թե ինչ մեծ ծավալի գիտելիքներ և մարդկային լավագույն հատկություններ են պահանջվում Ռոնալդինիո դառնալու և ամենակարևորը վերևում իրեն երկար ժամանակ պահելու համար:

    Մենք այժմ զրկված ենք մեծ սպորտսմեններից; Հայաստանում դժվար է գտնել Վասիլի Ալեքսեևի, Մեդվեդևի մակարդակի սպորտսմեններ ու մասնագետներ; Կարդացել եմ Մեդվեդևի գրքերից մեկը դպրոցական տարիքում, երբ զբաղվում էի սիրոողական ծանր ատլետիկայով : Մեծ ազդեցություն է թողել իմ վրա: Այդպես բազմաթիվ մարդկանց են դաստիրակել ուրիշ մեծ մասնագետներ-սպորտսմեններ : ...Սպորտի բնագավառի հաջողված, մեծ ատլետներին այն գումարային գնահատականները, որ տրվում են աշխարհում, ըստ իս դեռ բավականին հեռու է իրենց իրական արժեքից:

    Ուրիշ հարց է, որ մյուս բնագավառի աշխարահռչակ անձնավորությունները շատ անգամ ընդանրապես փող չեն ստանում, կամ ստանում են անհամեմատ ավելի քիչ, քան իրականում նրանց "շուկայական" գինն է: Սա սակայն չի նշանակում, որ պետք է նվազեցնել սպորտսմենին վճարվող գինը; Ճիշտ կլինի մտածել, թե ինչու են հենց նրանք քիչ վարձատրվում և վերացնել պատճառները; Պատճառը հաստատ են չի, որ ինչ-որ մի սպորտսմեն խլում է նրաց հասանելիք դրամական մասսան:

    Մեծագույն սպորտսմեներին պետք չէ հեգնանքով նայել... Դա հավանաբար գալիս է Հայաստանում սպորտի խղճուկ վիճակից:

  4. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Խելքի աշեցե~ք...

    Սպորտսմեններին շատ լավ եմ վերաբերվում, բայց կուզեի, որ ամենօրյա սպորտային տեղեկությունների կողքին լինեին և ամենօրյա գիտական և մշակութային տեղեկություններ. այսօր այսինչ կոմպոզիտորը այսինչն ավարտեց, այսինչ ռեժիսյորը այսինչ մտահաղացումն ունեցավ և այլն:
    Նաև առաջարկում եմ "Խելքի ա~շեցեք" թեման չփակել և առաջին էջից երբեք չհանել, քանի-որ մեր կյանքում անսահման քանակով անբնական և անհեթեթ երևույթներ կան, որոնց սովորել ենք, չենք նկատում, անգամ կզարմանանք, եթե մեկը ասի, թե դրանք անհեթեթություններ են:
    Օրինակ. մեծ գովազդային ցուցանակ քաղաքի կենտրոնական խանութներից մեկի մոտ.
    "Բնական հյութեր Իտալիայից" ` գունեղ գեղեցիկ մե~ծ պաստառ... Կարող է թվալ, իսկ ինչ անհեթեթություն կա որ. բայց, նախ, ինչու Հայաստանում խմենք հյութեր Իտալիայից, երկրորդը- միթե այստեղ հումք չկա` քամելու- խմելու համար, երրորդը` միթե հասկանալի չէ, որ արտադրական եղանակով ստացված հյութերը որևէ առումով բնական անվանվել չեն կարող. փորձեք բնական հյութը մեկ-երկու ժամ պահել, և կհասկանաք, արդյոք այն հնարավոր է պահել ամիսներ առանց... այս կամ այն մշակման, պահածոյացնող նյութի կամ այլ միջոցի... Շատ էլ ասում են, երբ պիտի դադարենք ամեն ասածին լսել, և սկսենք տեսնել և մտածել և հասկանալ:
    Հիշում եմ մի երիտասարդ մայրիկի, որ դժվար տարիներին մի շատ գեղեցիկ փոքրիկ տարայով "մանկական սնունդ" բերեց ինձ ցույց տալու` երեխային կերակրելու համար: Վրան էլ պարզ գրված էր, որ դա բրնձով շիլա է քերած գազարի հետ, արտադրված Թուրքիայում ամիսներ առաջ: Ի դեպ մայրիկը կարդացել էր և գիտեր պարունակությունը, սակայն այնուամենանիվ նրան թվում էր, թե այդքան գեղեցիկ բանը նաև շատ օգտակար կլինի իր երեխայի համար:
    Մի կերպ պարզեցինք, որ թերևս ավելի խելամիտ կլինի տանը թարմ շիլա պատրաստել և տալ երեխային: Այսպիսի օրինակներ, երբ մենք ընդունում ենք անհեթեթ գաղափարներ, երբ վճարում ենք տուփի համար, որը մեկ րոպե հետո աղբարկղում է հայտվում և այլն... ինչքան ուզեք: Եվ այս ամենը բացահայտելը, մարդուն քնից և թմբիրից հանելը, հավատացնում եմ, հրաշալի գործ է, և ուղղակիորեն կապված է մարդու և համայնքի առողջության հետ: Այնպես որ, կոչ եմ անում, որտեղ կտեսնեք մի բան, որը արժանի է "Խելքի ա~շեցեք" բացականչությանը, մեզ էլ ասեք, սթափվենք...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Խելքի աշեցե~ք...

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ, կոչ եմ անում, որտեղ կտեսնեք մի բան, որը արժանի է "Խելքի ա~շեցեք" բացականչությանը, մեզ էլ ասեք, սթափվենք...
    Երեկ անցնում էր տիկնիկային թատրոնի մոտով, և ուշադրությունս գրավեց մի ներկայացման աֆիշա; Ներկայացման անունն է` "Հայի բախտ";
    Չգիտեմ, թե ինչ են ցուցադրում ներկյաման ժամանակ, բայց վերնագիրը շատ "խոսուն" էր, առավել ևս, որ այս ներկայացումը պետք է դիտեն երեխաները;

    Տեսնես ուրիշ ազգեր ունե՞ն նմանատիպ նեկայացումներ` առավել ևս երեխաներին ուղղված; Ասենք "Ռուսի բախտ", կամ "Վրացու բախտ", կամ "Թուրքի բախտ", կամ "Անգլիացու բախտ";

    Եվ այսպես ե՞նք մենք ուզում դաստիրակել նորմալ, իրեն և շրջապատին հարգող սերունդ;

    Հ.Գ. Կարող է թվալ, որ մանրու՞ք է; Իսկ կյանքում, և առավել ևս մատաղ հոգիների արժեքային համակարգի ձևավորման ու դաստիրակության գործում մանրուքներ լինու՞մ են;

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •