Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Գրենք գրագետ հայերենով

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Գրենք գրագետ հայերենով

    Նոր ձևավորվող հայկական ինտերնետում ձևավորվել է ավանդույթ, համաձայն որի ֆորումում կատարված գրառումները սոսկ ինֆորմացիայի, անդամի կարծիքի փոխանցման միջոց են, և դրանց լեզուն կամ գրագիտությունը առանձնապես կարևոր չեն: Հայատառ ինտերնետը արդեն ապացուցել է, որ ֆորումային քննարկումների հայերեն ու հայատառ լինելը խիստ կարևոր հանգամանքներ են ֆորումային քննարկումների որակի և մակարդակի բարձրացման գործում: Մինչդեռ ահա գրագիտության հարցը դեռևս բաց է, լուծված չէ: Մենք հաճախ գրում են անփութորեն, առանց ուշադրություն դարձնելու մեր տառասխալներին, կետադրական աններելի թերացումներին: ԴՆ Ֆորումի նպատակներից մեկը բարձր ինտելեկտուալության հաստատումն է հայատառ ինտերնետում և ֆորումային քննարկումներում, և ԴՆ Ֆորումի ղեկավարությունը չի կարող այս հարցի նկատմամբ անտարբեր լինել: ԴՆ Ֆորումը և նրա անդամները պետք է ամեն ինչ անեն անփույթ գրառումների հոռի ավանդույթը վերացնելու համար, և պետք է յուրաքանչյուրը սկսի իրենից, գրառում կատարելուց հետո չշտապի սեղմել "Պատասխանել" կոճակը, մեկ անգամ ևս նայի գրածը, փորձի ճշտել այն, հետևի սեփական խոսքի մաքրությանն ու գրագիտությանը: Սա ԴՆ Ֆորումի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է, որը անդամներին կողմից պետք է ստանա աջակցություն և գործուն աշխատանքի պարտավորվածություն: ԴՆ Ֆորումում ընդգծված անգրագետ գրառումների համար նախատեսված է զգուշացում` համապատասխան միավորներով: Անդամները կարող են տեղեկացնել ղեկավարությանը ոչ-բավարար գրագիտությամբ գրառումների մասին տեղեկացման կոճակի միջոցով: Իսկ սոսկ անփութության հետևանքներով առաջացած թերացումները պետք է վերացվեն միասնական ջանքերի արդյունքում` ի վերջո ԴՆ Ֆորումի էջերը դարձնելով գրագետ հայերենով գրված ինֆորմատիվ, խորը ու էական գրառումներով հագեցած:
    Եվ այսպես` գրենք գրագետ հայերենով` յուրաքանչյուրս սկսելով մեզանից:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Լեզվի և արյան մաքրությունները ուղիղ համեմատական են:
    Խոսքը խառը արյան մասին չէ, այլ արյան որակի: Չնայած արյան որակը անկում է ապրում նաև որոշ ցեղատեսակների հետ խառնման հետևանքում նույնպես:
    Արյան որակը, դա մարմնի ներկրած ուժն է՝, կենսահուրը: Որի պակասի դեպքում լեզուն(և ոչ միայն) այլայլվում է, և ենթարկվում ազդեցությունների: Մարդը սկսում է շփոթել իր ներկրած արժեքները, տպավորություն գործելու ունակության հետ:
    Այսպիսով ստացվում է, որ լեզվի մաքրությունը ուղիղ համեմատական է մարդու առողջությանը:
    Դժբախտաբար մեր ժողովուրդը մեծավ մասամբ այսօր հիվանդ է: Դա է հաստատում նաև առողջական վիճակագրությունը: Որի հետ չգիտես ինչու մեր ժողովուրդը հաշտվել է: Կարծես թե այդպես էլ պետք է լինի:
    Եւ քանի որ դեռևս ոչ մի հիվանդություն չի բուժվել բժշկի, կամ թեկուզ բուժքրոջ քննադատություններով, ապա նմանապես անիմաստ է քննադատություններով որևե մեկին համոզել ապրել անաղարտ լեզվի գործածականով(վերաբերվում է ոչ միայն հայերին և հայերենին): Դա շատերի համար գերբնական ջանքեր է պահանջում, որոնց ճանապարհը փակ է մեկ այլ հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է ալարկոտություն: Կա մեկ այլ ըստ էության հոգեկան հիվանդություն, բայց այդպես բնորոշված լինելու ցածր հավանականությամբ «մոդա» անվանմամբ, որը նույնպես բավականին լուրջ խոչնդոտ է: Իսկ կյանքը կցուցանե որ «մոդա» հասկացությունը վաղուց արդեն մրցահրավեր է նետել կապիկներին: Ինչ արած դա նույնպես բնական ընտրություն(էվոլյուցիա) է, թեկուզ հետադարձ(հարկ չեմ համարում գործածել «ինվոլյուցիա» բառը):
    Լեզվի մաքրությունը ազնվության հետ ուղիղ համեմատական է:
    Մարդ, որը չի տիրապետում մաքուր լեզվին(անկախ որ լեզվով է խոսում), չի կարող ամբողջությամբ վստահելի լինել: Միգուցե կլինի սրտանց մարդ, բայց ազնիվ լինել չի կարող:
    Ավելորդ չի լինի ասել, որ գերակշիռ դեպքերում աղճատված լեզվով մարդիք լինում են սրիկա, անկախ նրանց ունեցած կոչումից,ձիրքից և դիրքից: Չեմ պնդի որ մաքուր լեզվին տիրապետող սրիկաներ չեն լինում, բայց վաղ, թե ուշ նրանք կորցնում են առհասարակ խոսելու ունակությունը(ըստ դեռևս չարտոնագրված «բարձրագույն վիճակագրություն» գիտության): Այդպիսի մարդիկ մաքուր լեզուն գործածում են միայն ինքնացուցադրման համար:
    Մաքուր լեզուն ուղիղ համեմատական է Ոգու մեծությանը:
    Մեծագույն Ոգին Տիեզերքն է, որը խոսում է մաքրագույն լեզվով: Այդ լեզուն կոչվում է Բնական Օրինաչափություններ:

    Ողջույններս այս կայքը Կեանքի կոչողներին:

  3. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Այգ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (16.01.2008), Philosopher (16.01.2008), Առողջագետ (16.01.2008), Հեղինակ (16.01.2008)

  4. #3
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Մեջբերում Այգ-ի խոսքերից
    Լեզվի և արյան մաքրությունները ուղիղ համեմատական են:
    Խոսքը խառը արյան մասին չէ, այլ արյան որակի: Չնայած արյան որակը անկում է ապրում նաև որոշ ցեղատեսակների հետ խառնման հետևանքում նույնպես:
    Արյան որակը, դա մարմնի ներկրած ուժն է՝ կենսահուրը: Որի պակասի դեպքում լեզուն(և ոչ միայն) այլայլվում է, և ենթարկվում ազդեցությունների: Մարդը սկսում է շփոթել իր ներկրած արժեքները, տպավորություն գործելու ունակության հետ:
    Այսպիսով ստացվում է, որ լեզվի մաքրությունը ուղիղ համեմատական է մարդու առողջությանը:
    Դժբախտաբար մեր ժողովուրդը մեծավ մասամբ այսօր հիվանդ է: Դա է հաստատում նաև առողջական վիճակագրությունը: Որի հետ չգիտես ինչու մեր ժողովուրդը հաշտվել է: Կարծես թե այդպես էլ պետք է լինի:
    Եւ քանի որ դեռևս ոչ մի հիվանդություն չի բուժվել բժշկի, կամ թեկուզ բուժքրոջ քննադատություններով, ապա նմանապես անիմաստ է քննադատություններով որևե մեկին համոզել ապրել անաղարտ լեզվի գործածականով (վերաբերվում է ոչ միայն հայերին և հայերենին): Դա շատերի համար գերբնական ջանքեր է պահանջում, որոնց ճանապարհը փակ է մեկ այլ հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է ալարկոտություն:
    Լեզվի մաքրությունը ազնվության հետ ուղիղ համեմատական է:
    Մարդ, որը չի տիրապետում մաքուր լեզվին (անկախ որ լեզվով է խոսում), չի կարող ամբողջությամբ վստահելի լինել: Միգուցե կլինի սրտանց մարդ, բայց ազնիվ լինել չի կարող:
    Ավելորդ չի լինի ասել, որ գերակշիռ դեպքերում աղճատված լեզվով մարդիք լինում են սրիկա, անկախ նրանց ունեցած կոչումից,ձիրքից և դիրքից: Չեմ պնդի որ մաքուր լեզվին տիրապետող սրիկաներ չեն լինում, բայց վաղ, թե ուշ նրանք կորցնում են առհասարակ խոսելու ունակությունը (ըստ դեռևս չարտոնագրված «բարձրագույն վիճակագրություն» գիտության): Այդպիսի մարդիկ մաքուր լեզուն գործածում են միայն ինքնացուցադրման համար:
    Մաքուր լեզուն ուղիղ համեմատական է Ոգու մեծությանը:
    Մեծագույն Ոգին Տիեզերքն է, որը խոսում է մաքրագույն լեզվով: Այդ լեզուն կոչվում է Բնական Օրինաչափություններ:

    Ողջույններս այս կայքը Կեանքի կոչողներին
    :
    Նորից այսօր կարդացի հարգելի Այգ-ի այս գրառումը, և նորից իմ առջև կանգնեց լեզվի ահռելի նշանակությունը` մեր ժողովրդի և մեր բոլորիս ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Համաձայն եմ Այգ-ի հետ. "Չեմ պնդի, որ մաքուր լեզվին տիրապետող սրիկաներ չեն լինում", մեր նորագույն պատմությունը տվել է մի քանի այդպիսի ողբերգական օրինակներ,..Սակայն ընդհանուր առմամբ մաքու լեզուն մաքրում է էությունը...
    Այսօր մի դիտարկում անեմ: Առողջացնող դեր ունի ոչ միայն ազգի գրական լեզուն`մեր պարագայում - արևելահայերենը և արևմտահայերենը, այլև լավ պահպանված` հարազատ գավառի բարբառը: Բարբառի մեջ է այդ գավառի լանդշաֆտը, երկինքը, աղբյուրները, հացն ու ջուրը... Առողջագետը գիտի թուլությունս` նա խոսում է որևէ մեր շրջանից եկած այցելուի հետ, իսկ ես վայելում եմ բարբառի ելևեջները: Որքա~ն կյանք, բնավորություն, ժողովրդական ... դիվանագիտություն կա բարբառների մեջ:
    Սիրում եմ մեր բարբառները` Մուշի, Ալաշկերտի, Սասնո, Բայազետի` այժմ Քյավառի, Խոյ- Սալմաստի... Համշենին էլ շատ կսիրեի, եթե հասկանայի... Իսկ դու՞ք...
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  5. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (07.05.2008), Philosopher (07.05.2008), Առողջագետ (07.05.2008)

  6. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,048
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Այո, Համշէնի բարբառներում ր տառը երբեմն ջնջւում, երբեմն էլ յէ դառնում: Գոյականակերտ մասնիկ է ուշ ածանցը: Արեւմտահայ բարբառներին է մաս կազմում:
    Ես քեզիկի շատ հազ կենիմ.-ես քեզ շատ եմ սիրում
    Անցեալում հասկանում էի Սուեդիայի (Մուսա լեռ, Քեսաբ) բարբառը, երբ ամռան եղանակին, շաբաթներով ապրում էի Կիլիկիայից յուշ մնացած Քեսաբի վերջին հայ գիւղերում:
    Տարօն-Կարին-Ալաշկերտ եւ մնացեալ բարբառներն ընդհանրապէս լաւ եմ հասկանում, աւելի դժուարութեամբ՝ Արցախինը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #5
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Երբ խոսում ենք հայոց լեզվի մասին, չենք կարող չհիշել մի սխրանքի մասին, որ արել են Մխիթարյան միաբանության հայրերը: Խոսքը "Հայկազյան բառարան" կոթողի մասին է: Այդ Բառարանը ձեռքդ առնելիս` հասկանում ես. թե ինչ բարձունքի հասել Հայ Աշխատավորը: Այդպես էլ մի օր հանդիպել եմ այդ բառարանին, և ծնվել է այս բանաստեղծությունը:

    ՀԱՅԿԱԶՅԱՆ ԲԱՌԱՐԱՆ

    Մխիթարյան հայրերին` որդիական սիրով

    Հեռու կղզում տարաշխարհիկ,
    Շշունջի հետ ծովի մեղմիկ
    Մրմունջը մեր ոսկեղենիկ
    Ինչպե՞ս հասավ ձեր ունկերին:

    Հեռու լեռից մեր երկնասույզ,
    Հեռու դաշտից մեր քաղցրանուշ,
    Արարատյան աշխարհի լույսն
    Ինչպե՞ս հասավ ձեր աչքերին:

    Հեռու հողից նվիրական,
    Լազուրի մեջ անիրական
    Մեր բարբառը ռամկական
    Ինչպե՞ս հասավ ձեր ունկերին:

    Մեր ցավի մեջ կղզիացած,
    Մեր հույսի հետ առանձնացած`
    Օտարի բառն ու առեղծված
    Ինչպե՞ս հասան ձեր աչքերին:

    Ա~խ, ապրեինք անվերջ դարեր,
    Անմութ լիներ երկինքը մեր,
    Որ Հայկազյան արևը ջեռ
    Իր մայրաշունչ բառով դիպչեր
    Մե~ր ունկերին, մե~ր աչքերին:

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  8. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Այգ (15.05.2008), Լև.. (11.05.2008)

  9. #6
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Վերջերս հայատառ ինտերնետում նկատում եմ լեզու-մտածողություն որակի ակնհայտ անկում: Թեև շատ ժամանակ չեմ ունենում շրջելու հայկական կայքերում, սակայն կարծում եմ, որ այս անկումն ակնհայտ է: Ցավալի է: Կրկին նոր բան սարքելիս` հին սխալներ` թերկրթվածություն, թերարժեքության, ավանդույթների բացակայություն-պակասի սխալներ: Ականջդ կանչի, դիլետանտ Եզնիկ Կողբացի, որ կարծում էիր, թե միայն պարսկական կրոնի հերքման ցանկությունը բավական է այն հերքելու համար: Ազգի փոքրությունը սկսվում է ազգի մեծերից

  10. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Առողջագետ (10.07.2008)

  11. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Մեր բառբաները շատ հարուստ են ,հաճախ այնպիսի դարձվածքներ և բառեր են հանդիպում օտար լեզուներում որ զարմանք է առաջանում ինձ մոտ, հայերենի բառբա ռային բառերը մեկ ուրիշ լեզվի մեջ գրական բառեր են :
    Օրինակ Խորոզ այսինքն աքլոր ,իսպաներենում ՝աքլոր նշանակում է Հորոս, կամ հայտնի Դարդանել անունը բառացիորեն կապաված է ցավի կորուստի հետ ,չկապեք բառը թուրքերենի հետ քանի որ այն նախաքրիստոնեական շրջանի տերմին է:

  12. #8
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Կարծում եմ, բոլորս նկատեցինք Philosopher-ի վերադարձը ԴՆ-ֆորում: Բավական է մի-քանի տող մտքի և լեզվի այսպիսի փայլով, որպեսզի մի նոր լույսի ակունք բացվի` խիստ ու անզիջում ճշմարտությամբ, անհրաժեշտ մի ազգի զարթոնքի և ապագայի համար:
    Մի ցանկություն ունեմ միայն, որ տեխնիկական, թեկուզ շատ կարևոր աշխատանքների բեռը չխլի մեզանից այս խոսքն ու մտավորականին, և "Այսօրս"-ի հետ միասին ունենանք ճանաչողական ավելի ամուր հիմքեր: Բարի վերադարձ DNforum.am և DN4um.com.
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  13. #9
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Բարբառը... Գրաբարի գաղտնի շունչն ունեն մեր բարբառները: Նրանք հարազոտերեն իրենց մեջ պահում են մեր կերտվածքի կորուսյալ, չքնաղ աշխարհներ: Եվ այդ աշխարհները բերում- ապրեցնում են մեր օրերում: ՇՆՉԵԱ~- գոչում է մեզ Գրաբարը: ՇՆՉԱ~- գոչում է մեզ իմ հայրենի Նոր-Բայազետի բարբառը: Անկեղծ ասած` սիրելով այդ բարբառը, սիրտս Սասնո և Մշո հրաշակերտներին է կարոտում... Մի հրաշք լիներ, Կորուսյալ Հայրենիքս մի օրով կյանք առներ, գիշերը լինեի մի հազարաշեն տանը և լսեի հայրենիքիս հեքիաթները...Եվ առավոտյան, աղոթրան չբացված` պատմեի ձեզ... Դա լինելու է... Իսկ մինչև այդ` այս մի բանաստեղծությունս...

    ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏԻ ԲԱՐԲԱՌԸ

    Իմ կոշտ բարբառ, անհաշտ բարբառ,
    Ապրում ես մեր ցուրտ լեռներում,
    Ժայռերի մեջ ալմաստափայլ,
    Մանկանց փխրուն հոգիներում:

    Հեռանում ենք մեր լեռներից,
    Խոսում ուրիշ ոգով, ոճով,
    Բայց գտնում ես դու մեզ նորից
    Ու տուն կանչում սիրո կոչով:

    Ու'ր էլ գնանք, ի'նչ էլ խոսենք,
    Կանգնենք թեկուզ Աստծո առաջ,
    Մեր բառերում միշտ կլսվեն
    Շեշտերդ պարզ ու անմոռաց:

    Հայոց լեզվի մայր–ջրերին
    Խառնվում ես հաշտ, որդիաբա~ր,
    Իմ չմաշվո'ղ, իմ պի'նդ, իմ հի'ն,
    Իմ կոշտ հողի անհա'շտ բարբառ:

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  14. #10
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Գրենք գրագետ հայերենով

    Ժո-ղո-վուրդ, ժո-ղո-վուրդ: Թեմայից շեղվում ենք Այստեղ խոսքը գրագետ հայերենով գրելու մասին է, այլապես Երևանի բարբառն էլ գուցե լավն է, բայց եթե ես այս տեքստը գրեի Երևանի բարբառով, այնքան էլ ճիշտ չէր լինի, կարծում եմ: Իսկ բարբառներ ես էլ եմ սիրում, բա իմա՞լ, բաաա
    Վերջին խմբագրող՝ Black Orchid: 21.02.2009, 21:51:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •