ԴՆ Կայքերի համակարգը շուտով գործարկելու է նոր` "Մարդ. Հայաստանի մարդիկ" ինտներնետային նախագիծը` www.mard.am հասցեով, որի գլխավոր նպատակն է լինելու ստեղծել Հայաստանի մարդկանց կատալոգ, այն մարդկանց, ովքեր անցյալում կերտել են, ներկայում կերտում են ու ապագայում կերտելու են իրական Հայաստանը, երևացող դեգրադացվող Հայաստանից, նրա քաղաքական, հասարակական, մշակութային ցածրությունից ու կրքերից անդին ապրող ու գործող Հայաստանի մարդկանց: Հայտնի ու անհայտ մարդկանց, բայց Մարդկանց կատալոգ է լինելու www.mard.am նախագիծը, որը ստեղծվելու ու գործելու է առանց նախապայմանների ու նախապաշարումների և առանց մարդկային անհատականության գնահատման ավանդական բարդույթների:
Նախագծի մասին առավել հանգամանորեն` հետո, իսկ հիմա յուրաքանչյուրս թվարկենք այն անունները, ում համարում ենք Մարդ և ով մեզանից յուրաքանչյուրի հույսի Հայաստանի կերտողներից է:


Մեջբերել
:
