Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: "Մենք ու մեր մարմինը"

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք "Մենք ու մեր մարմինը"

    Ներկայացնում ենք "Մենք ու մեր մարմինը" հանրագիտարանային ծավալի ու նշանակության գիրքը` ստեղծված "Բոստոնի կանանց առողջության գրքի կոլեկտիվ" խմբի կողմից: Գիրքը թարգմանվել և հրատարակվել է հայերեն 2001 թ.: Գիրքը 480 մեծադիր էջերում ներկայացնում է կնոջ, նրա մարմնի առողջության ու խնամքի համապարփակ գիտելիք, որի անհրաժեշտությունը մեր օրերում ավելի քան ակնհայտ է: "Հոգանք մեր մարմնին", "Փոխհարաբերություններ և սեռականություն", "Սեռական առողջություն և բեղմնունակության վերահսկում", "Մանկածնություն" և "Տարեց կանայք" մասերից բաղկացած գիրքը ներկայացնում է կնոջ սեռականության բոլոր ասպեկտները` տարիքային բոլոր կտրվածքներում, կանանց սեռական առողջության խնդիրները, կանացի մարմինն ու նրա խնամքը, կինն ու նրա սեռականությունը` համակարգված գիտելիքով ու նյութերով:
    Պիտի նշեմ, որ այս գրքին ծանոթանալուց հետո հասկացա, որ կանացի սեռականության մասին գիտելիքի կարիք ունեն և' կանայք, հատկապես այնպիսի հասարակությունում, ինչպիսին հայկական է, և, հավասարապես, տղամարդիկ, որոնք չտիրապետելով գիտելիք այդ համակարգին սովորաբար չեն տիրապետում նաև կանացի սեռական երջանկության այն մասին, որին տիրապետել պարտավոր են: Նաև` զարմանալիորեն համակարգված ու գրագետ է տրված նյութը` առանց գռեհկացումների, բայց նաև` առանց ավելորդ կոծկումների, այնպես, ինչպես այսօր առկա է կանացի սեռականությունը` իր բոլոր կողմերով, լույսով ու ստվերով: Համոզված եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ` թե մինչամուսնական, թե ետամուսնական շրջանների կենսափուլերում պետք է տիրապետի այս գիտելիքին և ունենա այս գիրքը, որը երիտասարդի սեռական գրագիտության լավ մեկնարկ կարող է լինել:




    Գիրքը ձեռք բերելու համար կարող եք անձնական նամակով գրել ինձ կամ կապվել e-mail-ի միջոցով`
    hayk [at] mard.am հասցեով:

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Քրիստոնյա ժողովուրդ ենք, ի~նչ մարմին, ի~նչ բան

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Փայլուն է, բնականաբար, որպես ծաղր: Ցավով եմ հիշում "մեծն" Եզնիկ Կողբացուն, որ գրել է /ես էլ մի ժամանակ դուրս էի գրել և առաջնորդվում էի/. "Վերաբերվիր քո մարմնին որպես քո թշնամուն": Լավ է երեխաներն արդեն ունեի, բա որ այս հակաբնական, հակագեղագիտական, հակաառողջագիտական, վերջապես, հակաստվածային գաղափարներն ավելի շուտ հասած լինեին ինձ:
    Որքան այդպիսի մեծ խրատներ են փակել մեր ազգի կյանքն ու ճանապարհը...
    Ժողովուրդը կասեր. այսքան էլ որ կանք, լավ է...
    Կարծում եմ, որ շնորհակալ գործ կլինի, եթե հատ-հատ բոլորը "վեր հանենք", նրանց տված վնասը գիտակցենք, և ջնջենք մեր ազգի գիտակցությունից:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Հեղինակ (13.07.2008)

  5. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Այս օրերին կանացի բազմաթիվ խնդիրներ կան (հայ կնոջ սեռականության խնդիրը մի առանձին քննարկելու խնդիր է): Ու՞ր էր թե մենք բոլորս ժամանակին հասկանայինք, թե մեզ ի~նչ է պետք ու ոչ թե խնդիրներին ճակատային բախվելուց հետո միայն սկսել մտահոգվել ու աջ ու ձախ նետվել

  6. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2009
    Գրառումներ
    6

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Հիանալի միջոցառում է, գոնե թե բոլորը ձեռք բերեն ու կարդան, քանի մեր հասարակությունը նման գրագետ,առանց խեղաթյուրումների, գրված գրքերի կարիք շատ ունի, մարդիկ հիմնականում նման տեղեկություններ ձեռք են բերում ոչ ճիշտ ճանապարհով,որը տանում է միայն երկու ճանապարհով` կամ հիասթափվում են, կամ անբարոյական քայլերի դիմում.

  7. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2009
    Գրառումներ
    6

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Չէ որ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, եթե արվում է խելացի ու գրագետ ձևով, հուսամ նման միջոցառումներ շատ կլինեն մեր իրականությունում, որոնք կօգնեն հասկանալու ճիշտն ու սխալը, և զերծ մնալու անխելամիտ քայլերից:

  8. #7
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Սիրելի Թինա , խորհուրդ եմ տալիս գնել այդ գիրքը բոլոր երիտասարդ աղջիկներին, նաև, ինչու ոչ` տղաներին: Այսքան գրագետ մարդկությունը անթույլատրելիորեն անգետ է կյանքի և կեցության ամենակարևոր հարցերում, այդ թվում սննդի և սեռականության:
    Որքան գիտեմ, գիրքը դեռ կա խանութներում, եթե ոչ, կարող եք ինձ դիմել, ես գիտեմ, թե որտեղ կա:
    Օգտվելով առիթից, գրեմ ևս մեկ հրաշալի գրքի մասին, որը գրված է կնոջ կողմից կանանց մասին.
    հայերեն թարգմանված չէ.

    Cristian Nortrop " Women's bodies, women's wisdom"

    Доктор Кристиан Нортроп: "Женское тело, женская мудрость"- "Замечательная книга для женщон, стремящихся жить в гармонии со своим телом, разумом и душой".

    Իսկապես, հրաշա~լի գիրք է...

    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Tina225 (26.10.2009)

  10. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2009
    Գրառումներ
    6

    Լռելյայն արժեք Re. "Մենք ու մեր մարմինը"

    Ես անպայման կհետևեմ Ձեր խուրհրդին ու ձեռք կբերեմ երկու գիրքն էլ, եթե չլինի անպայման կդիմեմ Ձեզ, շնորհակալ եմ ուշադրության և խորհրդի համար:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2008, 11:40
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.11.2007, 14:44

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •