Մեծ աշուղն ասում էր, թե երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես... Այսօր սա մեծ հարցական է առաջացնում մեջս, արդյոք..., թե հասել ենք այնպիսի մի խաթարման, երբ արժեքները բոլորովին փոխվել են, և դա ժամանակավոր փոփոխություն է, թե տևական, ինչը սարսափելի կլինի... : Սակայն այս խնդիրը այստեղ` սիրո թեմայում եմ դնում, որովհետև ուզում եմ քննարկենք, որոնք են այս աղետի պատճառները, և հատկապես որն է "կանացի" մեղքի բաժինը, մեր աղջիկների և նրանց մայրերի մեղքի բաժինը: Երբ մրմռում եմ այս տղամարդկային հասարակության և կանացի "բախտի" համար, տղաս էլ ինձ ասում է, որ սա տղամարդկանց կողմից, բայց կանանց պատվերով ու ճաշակով ստեղծված կյանք է...
Այսօր մենք գիտենք, որ մեր հասարակությունը "հարստացել" է մուտանտ երիտասարդներով, ես այդպիսիններին չէի տեսել, բայց երբ տեսա, սոսկացի որպես կին այն աղջիկների բախտի համար, որոնք պիտի ապրեն այդ մարդկանց հետ: Բայց մեր տխուր ստատիստիկան ցույց է տալիս, որ հենց այդ տղաներին են առնում այսօրվա մեր օրիորդները, ամուսնանում նրանց Ջիպերի և եվրոռեմոնտ տների հետ, նրանց պետական կամ սեփական "գործերի" հետ, նրանց են ընտրում նաև մայրերը մի կտոր հացը ապահովելու համար: Սակայն չեն մտածում, թե ձմեռային ցուրտ ու երկար երեկոներին ինչի մասին պիտի խոսեն իրենց "իրավագետ", "սոցիոլոգ", "տնտեսագետ" աղջիկները այդ տղաների հետ, ինչ դառը կանացի արցունքների հոսք է սպասվում, ինչ դժբախտ երեխաների ծնունդ... էլ ինչ ապագայի մասին կարող է խոսք լինել:
Իսկ այդ ընթացքում կիրթ ու գրագետ, հետևաբար նաև պակաս ինքնավստահ, գուցե սոցիալապես դեռ ոչ լիովին կայացած, սակայն մեր ազգի ամբողջ դրական պոտենցիալը կուտակած երիտասարդը, որը կարող է երջանկություն պարգևել կնոջը, իսկական ամուսին ու հայր դաոնալ... սպասում է, հույսով, թե "երկիրը ուսյալ զավակին...նորից կփայփայի մոր պես":


Մեջբերել

