Նայել հարցման արդյունքները: Ինչպես եք վերաբերվում "չաղ հարսանիքի" "նոր" ավանդույթին

Քվեարկողներ
10. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    0 0%
  • Բացասական

    4 40.00%
  • Էական չեմ համարում

    6 60.00%
  • Այլ պատասխան

    0 0%
+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

  1. #11
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

    Շնորհակալ եմ գրառման համար, քանի- որ ուզում էի թեման թարմացնել: Եվ նորից կրկնեմ ասածս. անկասկած կողմ եմ, որ ամեն ինչ հնարավորինս գեղեցիկ լինի: Սակայն շատ եմ տեսել երիտասարդ կանայք, որոնք ճոխ հարսանեկան ծեսերից հետո մեղմ ասած այնքան էլ երջանիկ չեն լինում, եթե չասեմ, այնքան վիրավորանք ու անվայել վերաբերմունք են տեսնում, որ տխրում, թառամում ու հիվանդանում են: Ահա կուզեի, որ տարոսիկներով, առքով ու փառքով հարսներին տարած ամուսիններն ու նրանց ընտանիքները հետագայում էլ նույն հանդիսավոր ու խնամքոտ վերաբերմունքը ունենային այդ հարսիկների նկատմամբ /այդպես էին կոչում երկար տարիներ իրենց հարսներին Արևմտյան Հայաստանում/:
    Այնքան կուզեի, որ մեր խոսակցությունը այսպես չավարտվեր, այլ վերաճեր մի հզոր շարժման հանուն կանացի արժանապատվության և ընտանիքների նորոգման:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #12
    Անդամության թեկնածու dire is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

    Կարծում եմ <<չաղ>> հարսանիքը նրանց համար է, ովքեր չգիտեն ինչպես ծախսել իրենց ունեցվածքը: Սակայն մեր այսօրվա հասարակությունը չի գիտակցում այս ամենը: Համեստ պայմաններում բնակվող յուրաքանչյուր ընտանիք փորձում է <<չաղ>> հարսանիք կազմակերպել, թեկուզ հարազատներից պարտք վերցնելու միջոցով: Արդյունքում <<չաղ>> հարսանիքից հետո մնում է ձեռնունայն և խախտում իր կյանքի բնականոն ընթացը: Մինչդեռ այդ գումարով կարող էր վերանորոգել իր բնակարանը, մեկնել ճամփորդության...

  3. Շնորհակալություն dire-ին այս գրառման համար:

    Philosopher (02.11.2009)

  4. #13
    Անդամության թեկնածու Christiana is on a distinguished road Christiana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2008
    Գրառումներ
    25

    Լռելյայն արժեք Re. Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

    Հարսանիքի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հատկապես եթե այն խելամիտ ու գեղեցիկ է կազմակերպված: Եվ ընդհանրապես այստեղ սխալ ու ճիշտ չկա, ամեն մարդ իրեն հարմար տարբերակը պետք է ընտրի ամուսնանալիս, թե դիզայնի, թե ֆինանսի , թե մարդկանց քանակներն ընտրելիս; Վերջապես դա նրանց տոննէ և պետք է անցնի ինչպես իրենք են ուզում; Խնդիրը հայ մարդկանց / ինձ թվում ոչ միայն հայ / կայանում է նրանում, որ իրենք անընսհատ ընկնում են համեմատությունների հետևից ու չեն հասկանում իրենք ինչ են ուզում ուղակի ուզում են որ << սրա >> նման լինի, կամ << սրանից >> լավը լինի: Այնինչ պետք է ընտրեն, հենց իրենց տարբերակը առանց վախենալու ուրիշների կարծիքներից:

  5. #14
    Անդամության թեկնածու Tina225 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2009
    Գրառումներ
    6

    Լռելյայն արժեք Re. Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

    Ում են պետք այդ ճոխ ու փարթամ "չաղ հայկական հարսանիքները",որոնք հիմնականում արվում են ո'չ թե ամուսնացող զոիյգին ուրախացնելու համար, այլ հարևաններին ու խնամիներին զարմացնելու համար: Աստծու սիրուն, թո'ղեք ամուսնացողները որոշեն թե իրենց համար որն է լավ: Կարևոր դա լինի սիրո միություն, միտված ամուր և առողջ ընտանիք կազմելուն:Իսկ մնացածը , լինի դա ավանդույթ, թե քաղքենիություն, կարևոր չէ ,դրանով չի որ ընտանիքն ընտանիք է դառնում: Սեր, հարգանք ու համերաշխություն - սա է կարևորը: Ես կիսում եմ Առողջագետի մտահոգությունն այս թեմայի շուրջ:

  6. #15
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Շարժում "ընդդեմ տարոսիկների" կամ...

    Անցեալ ամառ մեռայ խրախճանքներից: Մենք, հալեպահայերս, յաճախ նշանդրէքի ու մկրտութեան առիթներով էլ հարսանեկան չափ ու կշիռ ունեցող խրախճան ենք անում:
    Շատ էին ացեալ ամառ:
    Նստած ես սեղանի շուրջ, չորս ժամ. երաժշտութիւնը այնքան է բարձր, որ խօսելն անհնար է՝ պիտի գոռաս, եթէ անպայման մի բան ես ուզում հասկացնել դիմացդ նստողին: Պսակը կատարւում է երեկոյեան ժամերին, ասենք՝ ութին: Հարսանիքը սկսում է օրուայ թագաւոր-թագուհու գալստեամբ: Վերջիններս փորձում են կարելի եղածի չափ ուշանալ, որպէսզի հարսանիքը ուշ սկսի, հետեւաբար ուշ աւարտի: Առաւօտեան ժամը չորսին աւարտած հարսանիքը նշում է կատարուածի մեծ քէֆ լինելը: Ժողովուրդը այնպիսի՜ քէֆի մէջ է եղել, որ չի անդրադարձել ժամին, ու մինչեւ առաւօտ տեղում մնացել է:
    Անշուշտ, եթէ հարսնեւոր ես, պատշաճութիւնից դուրս բան է քէֆի չմասնակցելը: Պիտի ելնես ու պարես, ցատկես, մարմիդ մասերը շարժես՝ արանց պարագայում թեւերն ու ոտերը: Ի՜նչ փոյթ՝ սիրո՞ւմ ես թէ չէ, հնչող երաժշտութիւնը, երբ դու, դեռ երեկ չէ առջի օր, նոյն բոսորած երգչի նոյն անհամ երգն էիր լսում՝ պարտադիր, ու պարում:
    Օգնութեան է հասնում սեղանիդ դրուած խմիչքը, որից մի քանի կում-բաժակը բթացնում է զգայարաններդ, ու սկսում ես արդէն սիրել թէ՛ հնչած երգը եւ թէ՛ նրա կշռոյթով պարելը: Մօտենում ես հարսին ու փեսին (Աստուած նրանց օգնական), կամ նրանք են մօտենում սեղանիդ, փոխադարձ մաղթանքներ ու կատակներ ես փոխանակում, եւայլն:
    Ժամանակը չի անցնում. ժամը երկուսի մօտերը գալիս են մսեղէնով լի նոր ափսեներ, իսկ դու արդէն ախորժակ չունես՝ խանգարուել է ամէն ինչ: Անհամբեր սպասում ես սեղանակցիդ հեռանալը, որպէսզի դու էլ համարձակուես հեռանալ, այլապէս հարսանիքի տէրը տարբեր բան կմտածի քո մասին:
    «Սպասէք դեռ քաղցրը պիտի ուտենք»:
    Անկողին հասնում ես ժամը հինգին. քուն մտնում 5.45-ին. զարթնում ես 10–11-ին, գործատեղ հասնում ժամը 12.30-ին, բայց ի զուր՝ ոչ գործից ես բան հասկանում ոչ էլ յաճախորդների ասածից: Մտքումդ դընդընում է՝ «Անձրեւ կու գայ լեռները...», կամ «Չիկոլաթա չիկիթա, չիկիթա» ու անսիրտ երգչի անխիղճ դիմածռութիւնները:
    Հարսանիքները ազգակցական ու բարեկամական կապերի ամրութեան ու յարատեւութեան ուխտեր են: Հրաժարուել այս ամէնից՝ ուխտադրժութիւն է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Առողջագետ (10.11.2009)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.07.2008, 11:40
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2007, 13:10

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները