Ինձ շատա բարկացնում այն փաստը, որ թաղումը Հայաստանում գնալով նմանվում է տոներին, այսինքն սգի սեղանը նույնն է ասենք, ինչ որ Նոր տարվա տոնական սեղանը ...
Իսկ առաջ ինչքան հիշում եմ այս աստիճան չէր:
Բացասական
Դրական
Նորմալ
Սեփական տարբերակ
Ինձ շատա բարկացնում այն փաստը, որ թաղումը Հայաստանում գնալով նմանվում է տոներին, այսինքն սգի սեղանը նույնն է ասենք, ինչ որ Նոր տարվա տոնական սեղանը ...
Իսկ առաջ ինչքան հիշում եմ այս աստիճան չէր:
Թողեքշնչեմ օդը ձրի է....
Իսկ իմ կարծիքը լրիվ հակառակն է. թաղման բյուրոյի մասին չգիտեմ, բայց ուտուշ-խմուշի փոխարեն գեղեցիկ ու հանդիսավոր արարողություն անելն, ըստ իս, ավելի լավ լուծում է նման դեպքերում. և՜ գեղեցիկ է, և՜ կա այն գիտակցումը, որ ամեն ինչ ճիշտ է, և՜ մահացածի հարազատների համար էլ ավելի հեշտ կլինի տանել մտերիմ մարդու կորուստը: Ասենք՝ վառվող մոմերով ու համեստ ծաղիկներով զարդարված սենյակ, հաճելի, մեղմ երաժշտություն... Միշտ էլ կարծել եմ, որ իսկական հուղարկավորությունը կամ թաղումը պիտի էսպիսին լինեն, առանց ավելորդ լաց ու կոծի ու, կներեք արտահայտությանս համար, կերուխումի:
Ու ընդհանրապես թաղմանը ես դեմ եմ. ամբողջ մի բուռ Հայաստանի հողերի, չափազանցած չեմ լինի, եթե ասեմ 5%-ը ծածկված է գերեզմաններով: Սփյուռքահայերն էլ, օգտվելով առթից, երբ տեսնում են, որ արդեն մոտ են մահվանը, հիշում են մեր մեռելասեր-ավանդապաշտության մասին ու գալիս են "իրենց մահկանացուն հայրենի հողում կնքելու": Չգիտեմ... լավ չի:
Գոնե Հայաստանի նման փոքր երկրների համար լավագույն տարբերակը, երևի, դիակիզարաններն են:
Երբ մի անգամ տեսա թե ոնց էին "զարդարել" մի տուն, որտեղ մարդ էր մահացել, մտածեցի, որ այնտեղ տոն է:
Թաղման արարողությանը հաջորդող սեղանը իմ կարծիքով պետք է լինի համեստ: Նոր տարվա սեղանին նմանվող սեղանը իհարկե շատ սխալ է, բայց մի փոքր սեղան գցելը և մտերիմներով հավաքվելը կարծում եմ ճիշտ: Մի անգամ լսեցի թաղման ժամանակ այսպիսի արտահայտություն" բոլորիդ հրավիրում եմ չգիտեմ որ մի օբյեկտը մի կտոր հաց ուտելու ու խմելու: Կարծում եմ, որ պետք է այդ սեղանի շուրջ լինեն միայն շատ մոտ հարազատները և ընտանիքի շատ մոտ ընկերները:
Սփյուռքահայերի վերաբերմունքի մասին չեմ կարող ճիշտ դատել: Չեմ եղել այդ վիճակում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)