Ցանկանանք մենք դա, թե ոչ, գիտակցենք, թե ոչ, միևնույնն է մարդկային գոյությունը միշտ այս կամ այն կերպ, այս կամ այն ընդգծվածությամբ կապված է եղել փրկության գաղափարի հետ, որն իր հերթին կապված է կեցության և գիտակցության ոլորտներում առաջացած ու չլուծվող խնդիրների հետ: Փրկության այս ինստինկտի վրա են հենվում նաև կրոններն ու կրոնականությունն ընդհանրապես: Իսկ փրկության կրոնները այդ ինստինկտը կուլտիվացնում են` երբեմն այն հասցնելով դեգրադացիոն, այլանդակ մասշտաբների ու ոչ-բնական կարևորության: Եվ, սակայն, խուսափելով այս ծայրահեղություններից, քննարկենք, թե ինչն է այնուամենայնիվ փրկելու աշխարհը:



Մեջբերել


