Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: <<Գալայի>> տնօրենին սպառնում են երկրից վտարե՞լ

  1. #1
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք <<Գալայի>> տնօրենին սպառնում են երկրից վտարե՞լ

    Իշխանական կառույցներից զանգել-սպառնացել են, գովազդատուներին ահաբեկել են՝ քիչ չէ, հարկայինին էլ հրահանգել են հեռուստաընկերությունում ստուգումներ անցկացնել:
    Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ երեկ մայրաքաղաքից լրագրողների մի խումբ էր մեկնել Գյումրի՝ տեղական «Գալա» (Գյումրիի անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության եւ իշխանությունների միջեւ ծագած խնդիրներին ծանոթանալու: «Գալայի» հիմնադիր Վահան Խաչատրյանը մեզ հետ հանդիպման ժամանակ հիմնականում խուսափում էր տալ այն մարդկանց անունները, որոնք իրեն սպառնացել են, միայն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո իրեն զանգահարել են Ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ նախագահի աշխատակազմից, Հեռուստատեսության պետական հանձնաժողովից եւ ասել, որ այլեւս չցուցադրի նման կարգի տեսանյութեր: Նա ասաց նաեւ, որ իրեն սպառնացողները խոստացել են, որ եթե այդ կարգի նյութեր ցուցադրելը չդադարեցնի՝ վատ կլինի թե իր եւ թե իր ընտանիքի համար. «Անգամ ասացին, որ ստիպված կլինեմ Հայաստանից հեռանալ»: Տնօրենի խոսքերով, այդ սպառնալիքներից հետո հեռուստաընկերության գովազդատուները հրաժարվեցին գովազդ պատվիրել, ըստ հեռուստաընկերության հիմնադրի՝ իրենց հիմնական գովազդատուները 27-ից դարձել են 3-ը, քանի որ նրանց նույնպես ահաբեկել են: «Գալան» էլ երեկվանից սկսել է տիտրերով Սահմանադրության հոդվածներ ցուցադրել: Այն հարցին, թե ինչքա՞ն կգոյատեւեն առանց գովազդի, պարոն Խաչատրյանը պատասխանեց՝ երկար կդիմանանք: Իսկ հարցին, եթե հեռուստաընկերությունը մինչեւ նախագահական ընտրություններ փակվի, ի՞նչ են անելու, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հենց այդպես էլ կլինի: Մեր հեռուստաընկերության սկզբունքն է պահպանել անաչառություն եւ անխտիր եթեր տրամադրել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը»: Մեր այցելության պահին հեռուստաընկերություն եկան Հարկային պետական ծառայության աշխատակիցները, որոնք մեր հարցերին չցանկացան պատասխանել: Օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն ասաց, որ սովորական ստուգումներ են եւ անհանգստանալու կարիք չկա: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հեռուստատեսությանը՝ ասաց. «Ես անգամ չեմ լսել այդպիսի բան, չեմ էլ դիտել այդ ելույթը, ժամանակ չունեմ: Իմ վերաբերմունքը «Գալայի» նկատմամբ մնալու է նույնը, ինչպես նախկինում էր»: Այս առնչությամբ զրուցեցինք նաեւ գյումրեցիների հետ: Սվետա Բարսեղյանն ասաց, որ դիտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, սակայն մտքով էլ չի անցել, որ դա կդառնա հեռուստատեսության փակման առիթ. «Շատ լավ բաներ են ցուցադրում հենց մեր լենինականցիներիս համար»: Ալիկ Գեւորգյանն էլ նկատեց. «Թող իրենց բերանը փակեն, ոչ թե հեռուստաընկերությունը: Շատ էլ լավ ալիք է, առավոտից երեկո այդ ալիքն եմ նայում»: Շատ գյումրեցիներ էլ սկսել էին ավելի հաճախ դիտել «Գալա», պարզվում է՝ այն փակելու վտանգը նույն հեռուստաընկերությանը մեծ ռեյտինգ է ապահովել:
    ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
    aravot.am

  2. #2
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. <<Գալայի>> տնօրենին սպառնում են երկրից վտարե՞լ

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը

    Նույն կերպ էլ փակվել էր Ա1+-ը, քանի որ այնպիսի բաներ էր ցույց տալի, որ իշխանություններին դուր չէր գալի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գալայի օպերատորին փորձել են խեղդե՞լ
    Հեղինակ՝ Wista, բաժին` Լուրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.11.2007, 19:46

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •