Մտավորականը Չերնոգորիայից ռեժիսոր Վլադիմիր Պերովիչն է. հենց նոր ենք վերադարձել
"Ոսկե Ծիրանի" մի դիտումից, այս ռեժիսորի "Քարե ծովի ծարավը"... Այս վարպետը տեսել է իր հասարակ ժողովրդի- հողագործի, հովվի կյանքը - ոչ մի գունազարդում, վսեմ ռեալիզմ. քարե սարեր, արյան երակների նման ծառարմատներ, ժլատ աղբյուներ, մարդու սրտի նման խորունկ ջրհորներ... Եվ մարդիկ - գեղջուկներ` տղամարդիկ և կանայք, ամեն մեկը մի աշխարհիկ սուրբ - խաղաղ, համառ, պինդ, լուռ... Մեկ-մեկ աղոթքի նման հնչում է սերբերենը... Սիրելիներ, Հայաստանից համբուրում եմ ձեր ծեր, խնկահոտ ձեռքերը...
Մի երազանք ունեմ և հարց ունեմ - ո՞վ է տեսնելու, ո՞վ է երգելու հայ բնիկ համայնքների վերջին անեղծ մարդկանց կյանքը: Ո՞վ է լինելու Հրանտ Մաթևոսյանից հետո մեկը, ո՞ր մտավորականը, որը հայ այսօրվա մարդու վրայից կմաքրի այսօրական տիղմը և կբացի արարչի կողմից վրձնած դիմանկարը...


Մեջբերել