Նայել հարցման արդյունքները: Արդյոք երիտասարդական դեպրեսիան անխուսափելի՞ է

Քվեարկողներ
8. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    4 50.00%
  • Ոչ

    2 25.00%
  • Սեփական տարբերակ

    0 0%
  • Դժվարանում եմ պատասխանել

    2 25.00%
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Երիտասարդական դեպրեսիա

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Երիտասարդական դեպրեսիա

    Դեպրեսիան, հատկապես նրա երիտասարդական դրսևորումները, այսօր թերևս առավել տարածված երևույթներից է: Դեպրեսիան` որպես իսկական մարդկանց գրեթե անբաժանելի ուղեկից, արդյոք այն անխուսափելի է և ինչով է պայմանավորված այդ անխուսափելիությունը: Քննարկենք երիտասարդական դեպրեսիայի պատճառները, հաղթահարման ձևերը, այն, թե ինչպես է պետք ապրել դեպրեսիաների մեջ հետ ու առանց դրանց (վերջին խնդիրը ևս կարևոր է դեպրեսիվ գոյությանը սովոր հոգիների համար):

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Ինքնին դեպրեսիայի երևույթը բարդ է և բազմաշերտ, անկախ երիտասարդական լինելու հանգամանքից: Ընդհանուր առումով այն կարելի է բնութագրել որպես հոգու անհամաձայնություն կյանքի հետ, այս մոլորակային կյանքի առաջարկած պայմանների հետ: Որքան հոգին ավելի յուրահատուկ է, հասուն, ինքնատիպ, այնքան ավելի հավանական է այդպիսի անհամաձայնությունը:Դեպրեսիան կարող է պայմանավորված լինել ներքին պատճառներով /այս, էնդոգեն, դեպրեսիան, համարվում է լուրջ հոգեկան հիվանդություն, որը դեղորայքային միջամտության կարիք ունի/, կամ արտաքին, հատկապես սոցիալական: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ կարող է լինել թե կյանքի սղությունից /նյութական, հասարակական.../, թե ավելորդ լիությունից ու ճոխությունից. ամեն ինչ ունեցող մարդիկ /օրինակ, անգամ հոլիվուդյան աստղերը/ չեն կարողանում զերծ մնալ աշխարհում հարաճուն բնույթ ստացած այս հիվանդությունից: Իմ ծանոթ բժշկուհիներից մեկը, վերադառնալով Եվրոպայի երաժշտական մայրաքաղաքներից մեկից`Զալցբուրգից, պատմեց, որ այն ամենաբարձր ցուցանիշներն ունի դեպրեսիայի և ինքնասպանությունների քանակով: Խորը դեպրեսիաներ եմ տեսել կանանց մոտ`բարձր պաշտոնյաների ընտանիքներում` պահակախմբով, երեխաների խնամողներով, նիստուկացի անասելի շքեղության պարագայում:
    Այսպես, նախ ըստ որոշ հեղինակների, բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է այս կամ այն խորության, հաճախ թաքնված դեպրեսիան; և, ըստ վիճակագրության, այն դուրս է գալիս առաջին տեղը հիվանդությունների տարածման ցուցանիշներով:
    Կարծում եմ խորքային պատճառը այն է, որ մարդու ստեղծած /արհեստական արժեքների վրա խարսխված/ կյանքը չի գոհացնում, չի բավարարում, իրական էներգետիկ սնունդ չի տալիս յուրաքանչյուր հոգու մեջ տաքնված "մարդ բնականին":
    Այսօր այսքանը, իսկ հաջորդ գրառման մեջ ձեզ կուզեի ծանոթացնել հինգհազարամյա բժշկության մոտեցումներին, որոնք բացատրում են, թե ինչպես է կապված մարդու լավ կամ վատ տրամադրությունը, դրական կամ բացասական էներգետիկան նրա սննդի հետ, և ինչպես կարելի է սննդի միջոցով "կառավարել" հոգեվիճակը:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 14.11.2007, 00:58:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Armen2001 (06.08.2009), Philosopher (13.11.2007)

  4. #3
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Ուշադրություն Re. Երիտասարդական դեպրեսիա

    Այսօր իմացա, որ ծանոթներիցս մեկը՝ իմ տարիքի մի տղա, ինքնասպան է եղել: Այն էլ այնպիսի մարդ, որ ինքն էր բոլորի մեջ աշխուժություն ու կյանք սերմանում:
    Հետաքրքիր է՝ ի՞նչը կարող է մարդուն մղել այդ աստիճան ծայրահեղ քայլի: Ինչո՞ւ կյանքի շեմքին դեռ նոր ոտք դրած գիտակից մարդը պիտի որոշի չապրել: Կարծում եմ՝ սա էլ դեպրեսիայի արդյունք է: Այս ու նմանօրինակ դեպքերում, առավել ևս, իսկական դեպրեսիայի, այն դեպրեսիայի, որ կարող է և արտաքին դրսևորումներ չունենալ, բայց ներսից կրծել մարդուն ու կամաց-կամաց ոչնչացնել: Ցավալի է...
    Ինչպե՞ս պայքարել սրա դեմ, ի՞նչ անել, չէ՞ որ երբ երիտասարդ ես, ցանկություններ ունես, որ հնարավորություն կամ իրավունք չունես իրագործելու, այս քաղցր թույնը անմիջապես օգտվում է առթից, տեղ գտնում ներսումդ՝ տարածվելու ու քեզ ոչնչացնելու ծրագրեր մշակելու համար: Իսկ երբ ինչ-ինչ պատճառներով որևէ սխալ բան ես "հասցրել" անել կյանքումդ, ապա դեպրեսիան միշտ կողքիդ է, ավելի ճիշտ՝ ներսումդ՝ ամեն վայրկյան քեզ քո աչքից գցելով, կյանքդ ու գոյությունդ սեփական արժեքային համակարգում արժեզրկելով, իսկ դա մարդու գոյության համար ամենասպառնալից գործոնն է:
    Կա՞ն արդյոք այս ամենից խուսափելու ձևեր: Ի՞նչ կարող ենք անել մենք մեր շրջապատում հայտնված դեպրեսիվ մարդկանց օգնելու, այդ վիճակից դուրս բերելու համար...
    Չգիտեմ... Կարծես թե, իրոք, անխուսափելի է...

  5. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Ժամանակակից հասարակությունում, իսկապես, դեպրեսիան անխուսափելի է: Ֆրոմը դեպրեսիան և նևրոզը համարում էր մարդու ներքին մարդկային պահպանվածության հետևանք, պահպանվածություն, որը այնքան հզոր չէ ինչ-որ բան փոխելու համար, բայց այնքան հզոր է, որ հակադրվի արտաքին աշխարհի անբնական ու անառողջ համակարգերին: Եվ եթե խոսքը գնում է երիտասարդական դեպրեսիայի մասին, ապա այդ թեզը առավել ու առավել հավանական ու հիմնավոր է դառնում:

  6. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Ես էլ եմ համարում, որ դա անխուսափելի է;
    Սակայն այն կարող է մինիմիզացիայի ենթարկել և դարձնել երիտասարդի համար այդ շրջանը ավելի անվտանգ` ավագ սերունդը; Մեծ է ավագ ընկերոջ/ծնողի/ և ուսուցչի դերը երիտասարդի արժեքային համակարգի ձևավորման և այդ արժեքային համակարգում իր դերի ու կշռի ճիշտ գնահատման գործում; Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այդ ծնողին և ուսուցչին, որոնք ավաղ պատմական խառը ժամանակներում լինելով անպատրաստ, իրենք են խառնում ամեն ինչ, լավն ու վատը, արժեքավորն ու անարժեքը, մնում են առանց հիմքերի և հայտնվում դեպրեսիվ վիճակում; Դա երիտասարդին թողնում է առավել անպաշտպան;

  7. #6
    մարդ Մտածող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Համաձայնվելով վերը արտահայտված տեսակետների հետ՝ մի կարևոր հանգամանք էլ նշեմ։
    Դեպրեսիաներն առավել տարածված են խոշոր, խիտ բնակեցված, բարձրահարկ շենքերով քաղաքներում։ Այս օրինաչափության պատճառներն ըստ երևույթին մի քանիսն են։
    Նախ, խիտ բնակեցված տարածքներում անընդհատ խախտվում է մարդու այսպես կոչված ինտիմ տարածքը։ Նույնիսկ շատ կենդանիներ այս պայմանի խախտվելու դեպքում անհանգստություն են դրսևորում։ Ու չնայած քաղաքում մարդկային կուտակումներին, մեծ քաղաքներում մարդն ավելի ինքնամփոփ է, ավելի մեկուսացած, պատնեշված է շրջապատող աշխարհից(գուցե առաջին հայացքից ասածս աբսուրդ կարող է թվալ)։ Մարդիկ անտարբեր են միմյանց նկատմամբ։ Փողոցով քայլող մարդն անընդհատ բախվում է այլ անցորդների, բայց նրանք սովորաբար անտարբեր, անհաղորդ են միմյանց։ Ամեն մեկը խորասուզված է իր խնդիրների մեջ։
    Մարդիկ աշխատանքի բերումով ամեն օր հանդիպում են իրար, ժամերով իրար կողք են նստում, բայց հաճախ իրար այդպես էլ չեն նկատում, չեն իմանում թե ով ինչով է ապրում, ինչով է տառապում։
    Միմյանց նկատմամբ այս անհաղորդությունն ու անտարբերությունը սովորաբար չկա գյուղական տիպի կենցաղում։ Դիտարկումներս ցույց են տալիս, որ գյուղական միջավայրում ապրած մարդիկ քաղաք գալով հատկապես վերը նշած քաղաքային համատարած անտարբերությունից են նեղվում, ընկճվում։ Մինչդեռ գյուղական միջավայրերում էլ երբեմն դրսևորվում է մյուս ծայրահեղությունը՝ հարևանի անձնական կյանքի մեջ ավելորդ քիթ խոթելը։ Գյուղական կենցաղում էլ պակասում է քաղաքային ինտելեկտուալ մթնոլորտը։
    Հոգեկան խաղաղության, ներքին հանգստության պահպանման շատ կարևոր պայմաններից մեկն էլ բնության հետ շփումն է, ինչը ևս խիստ պակասում է ժամանակակից մեծ քաղաքներում։ Նկատե՞լ եք, նույնիսկ ամենադեպրեսիվ հոգեվիճակում էլ բնույթան հետ շփումը ինչ–որ ներքին ներդաշնակություն է բերում։ Նույնիսկ մարդկային շփման պակասը հաճախ լրացվում է բնության հետ շփումով։

    Իսկ, ո՞րն է լուծումը։ Բոլորս շտապենք գյուղեր ու անտառնե՞ր։ Իհարկե ոչ։
    Հավանաբար մարդկային կենցաղի մի նոր, առավել կատարյալ կառուցվածք է պետք գնել, որը կունենա քաղաքայինի առավելությունները, բայց որը նաև ավելի բնական կլինի մարդու համար՝ զերծ կլինի քաղաքին բնորոշ նշված թերություններից ու ավելի մոտ կլինի բնությանը։

  8. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Մտածող-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (14.11.2007), Փորփրուկ (14.11.2007)

  9. #7
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Քննարկվող նյութը անկասկած շատ կարևոր է, հենց այսօր հեռուստատեսությամբ պատմում էին Ճապոնիայում ինքնասպանությունների բարձր ցուցանիշների մասին, և, հատկապես, կապում էին ազգային հոգեբանությանը բնորոշ "խարակիրի"-ի պաշտամունքի հետ: Գուցե դա էլ է լուրջ գործոն, սակայն կարծում եմ որ ժամանակակից մարդուն ավելի շատ հուսահատեցնում են այսօրվա կյանքի բնութագրերը. սկսած ամենօրյա աշխատանքային և կենցաղային սթրեսից մինչև աղետալի էկոլոգիական լուրերը:
    Կարծում եմ, այն տխուր լուրերի չափաբաժինը, որն ամեն օր ստանում է ժամանակակից մարդը, որին, կարծես թե, սովորել է, անգամ թմրանյութի նման կարիք ունի... և այնուամենայնիվ, թափանցում է ենթագիտակցություն և դեպրեսիայի աղբյուր դառնում: Այստեղ այսքան մարդ է զոհվել, այստեղ այսինչ աղետը եղել... տանում ենք, սակայն մարդկային կյանքի արժեզրկումը սահմանային չափերի է հասնում, և բավականին մեծ կամք է պահանջվում այս տոտալ մոլորակային սուիցիդի պայմաններում այդպիսի տրամադրություններից զերծ մնալու համար:

    Իսկ, ինչպես կասեին մեր սիրելի լրատվամիջոցները, խոստացված նյութը` սննդի և տրամադրության կապի մասին, հաջորդիվ...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  10. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Տարիք
    25
    Գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Կարծում եմ՝ «դեպրեսիա» բառը պետք է զգուշությամբ օգտագործել: Այն շատ ավելի լուրջ երևույթ է, քան բառը կիրառվում է առօրյայում. պետք չէ հասարակ տրամադրության անկումը դեպրեսիա անվանել: Ի դեպ, դա չի նշանակում, որ տարածված երևույթ չէ. վերջերս գրականություն էի փորփրում այս թեմայով, և մի հոդվածում հանդիպեցի, որ բոլոր կանանց 21, իսկ տղամարդկանց՝ 13%-ը կյանքի այս կամ այն փուլում տառապում է դեպրեսիայով: Մեծ թիվ է, չէ՞:
    Չնայած այս ամենին, ես կտրականապես դեմ եմ դեպրեսիայի դեղորայքային բուժմանը: Գուցե որոշ դեպքերում կարելի է զուգակցել բուժման մյուս մեթոդների հետ, բայց ես վստահ եմ, որ միայն դեղերով դեպրեսիա չի բուժվում: Դա մի տեսակ ինքնախաբեություն է դառնում. խնդիրը կա, բայց դու չես գիտակցում: Խնդիրն ավելի խորքային է, քան մարմնականը, ինչի վրա էլ ազդում են դեղերը:

  11. Շնորհակալություն StrangeLittleGirl-ին այս գրառման համար:

    Philosopher (26.11.2007)

  12. #9
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Կուզեի ներկայացնել մի տեսակետ, որը հայտնի էր հազարամյակներ առաջ, և հաստատում է հոգեվիճակի և սննդի միջև եղած կապը:Մեր օրերի մոտեցունը շատ պարզունակ է. որքան համեղ ու ուրախ, աղմկոտ ու զվարճալի է անցնում ճաշկերույթը, որքան շատ ըմպելիքներ կան սեղանին, այդ թվում ալկոհոլ, որքան շատ գլանակներ են ծխած, որքան շատ անեկդոտ կամ ուղղակի այս կամ այն նյութ դրած-վերցրած... այդքան ավելի դրական ազդեցություն է թողնում այդպիսի խրախճանքը մարդու տրամադրության վրա: Իհարկե, գիտենք նաև , որ այդպիսի լավ տրամադրությունը ժամեր անց փոխվում, և ուղղակի հակառակ հետևանքներն է ունենում, ոչ հազվադեպ ավարտվում սրտային նոպայով կամ ծանր դեպրեսիայով:

    Ըստ Այուրվեդայի, որը համապարփակ բժշկական համակարգ է, սնունդը ունի իր էներգետիկան, որը և ուղղակիորեն հաղորդվում է մարդուն, դարձնելով նրան ներդաշնակ, խաղաղ, անգամ իմաստուն կան հակառակը: Ընդհանրապես, սննդի մասին գիտելիքը հազարամյակներ առաջ եղել է անհամեմատ ավելի խորը, քան հիմա, քանի-որ վերջին դարերում մարդկային / բժշկագիտական/ ամբողջ ներուժը ծախսվել է քիմիական դեղերի ուսումնասիրության վրա:
    Եվ այսպես, դրական հոգեվիճակ, խաղաղություն, ներդաշնակություն- այսպես կոչված օջաս էներգիան տալիս է սատվա սնունդը-միրգը և մրգահյութերը. թարմ, մաքուր ջուրը, բնական քաղցր համերը, որ բնորոշ են հատիկեղենին /ցորեն, բրինձ,, դյուրամարս բուսական յուղեր, նաև կաթը /որը այն ժամանակներում ուրիշ էր/, մեղրը և մեղվապտուղները, թարմ, տաք, թեթևակիորեն եփած բանջարեղենը: Եթե հաշվի առնենք այն ժամանակների էկոլոգիան, չզտած սնունդը, սննդի անարատությունը և այլն, ապա պարզ կդառնա, որ այդպիսի կատարյալ -օջաս- իդեալական հոգեվիճակը հնարավոր է:
    Եվ հակառակը` կա տամաս սնունդ, որի օգտագործումը չի տալիս դրական էներգիա, այլ ուղղակի հակառակը, նպաստում է իներցիային, կանգին, տրամադրության անկմանը, թախիծին, տխրությանը:
    Եվ այսպես, դեպրեսիա առաջացնող սնունդն է` ըստ Այուրվեդայի.

    -միսը, թռչնի միսը, ձուկը,
    -ծանր, ճարպոտ սնունդը,
    -ձուն /հատկապես, տապակած`ձվածեղ/ ,
    -պանիրը,
    -հին, տաքացրած սնունդը,
    -շատակերությունը, աղի, թթու սննդի առատությունը,
    -սառը և սառեցված սնունդը, հյութերը...,
    -արդյունաբերական սնունդը,
    -ալկոհոլի, նիկոտինի հետ զուգակցումը,
    -հեռվից բերված սնունդը,
    -ապխտած, պահածոյացված սնունդը ...և այլն:

    Եթե այս չափանիշներով դիտարկենք ժամանակակից մարդու սնունդը, հիշենք սննդային բոլոր գովազդները, Իտալիայից կամ այլ երկրներից մեզ հասած հյութերը, Աֆրիկայի մրգերը, Հյուսիսային Եվրոպայից եկած նրբագույն համով թխվածքները, հետն էլ մեր սեփական թանն ու հանքային ջուրը վրայից խմելու սովորությունը... կարծում եմ, ոչ միայն հասկանալի կդառնա համատարած անտրամադրությունը, այլ նաև զարմանալի մարդ էակի այս ամենին դիմակայելու անչափ ունակությունը: Եվ ահա թե ինչու նաև այսօր ունենք գրեթե համատարած հիվանդացություն, այդ թվում նաև խնդրո առարկա դեպրեսիա:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  13. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Մտածող (16.11.2007), Փորփրուկ (22.11.2007)

  14. #10
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Երիտասարդական դեպրեսիա

    Անխուսափելի չէ, սակայն հեշտ չէ խուսափել դեպրեսիվ վիճակից, հասարակությունը շարժվում է ընդդեմ հոգևոր արժեքների, չկա հավատ, չկա սեր, չկա հավատ դեպի սեր, երիտասարդին մնում է կայանալ մենակ նյութական արժեքների վրա, ինչն էլ բերում է դեպրեսիաների : Համամիտ եմ նաև, որ կարևոր է սննունդը, սնունդի և խմիչքի անգիտակցաբար օգտագործումը բերում է դանդաղ բթամցան, դա մարդու օրգանիզմի նորմալ ռեակցիան է անպատասխանատու վերաբերմունքին:
    Կարծում եմ որպեսզի խուսափել դեպրեսիաներից, պետք է մի քանի պարզ օրենքների հետևել` սիրել բնությունը, արվեստով և մշակույթով հետաքրքրվել, ակտիվ սպորտով զբաղվել և տեղ չտալ բացասական զգացմունքներին...

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •