Իհարկե, շատ լավ խորհուրդներ են, սակայն այդ հիվանդությունը հենց նրանով է սարսափելի, որ մարդը` ուզում էլ է, չի կարող ոչ բնությունը սիրել, ոչ սպորտով զբաղվել, որ անգամ երբեմն իր իսկ հարազատներին սիրել, կամ որևէ ամենահասարակ գործողությունը կատարել. ծանր դեպքերում ժպտալ կամ անկողնուց վեր կենալ` դրա համար էլ կոչվում է դեպրեսիա: Իսկ այն, ինչը դու ասում ես, հրաշալի միջոց է ուղղակի հոգու առողջությունը և զվարթությունը պահպանելու համար: Դեպրեսիայի պատճառները բարդ են, և երբեմն գտնվում են անձի նուրբ տարածքում` էներգետիկ շերտում, բուժումն էլ երբեմն անակնկալ ու անսովոր եղանակների ոլորտում է լինում:



Մեջբերել
մնում է միայն, որ կարողանանք սնվել՝ առաջնորդվելով վերոհիշյալ ցուցակով։
