Մի քանի բանաստեղծություն կարդացի:
Տպավորված եմ. լավ գրիչ ունես, ու զգացվում է, որ ասելիք էլ ունես ու զգացմունքային ես:
Առանձին ստեղծագործություններիդ հետո կանդրադառնամ:
Մի քանի բանաստեղծություն կարդացի:
Տպավորված եմ. լավ գրիչ ունես, ու զգացվում է, որ ասելիք էլ ունես ու զգացմունքային ես:
Առանձին ստեղծագործություններիդ հետո կանդրադառնամ:
Это было давно и не правда.
Աղոթք
Ես
Մոլորվել եմ
Ժամանակի մեջ...
Ներսս խարխուլ է,
Ներսս
Կարծես թե
Ինձնից հեռու է...
Ես
Մոլորվել եմ
Խեղդուկ, խենթացող
Իրականության
Ու իմ իսկ կյանքի
Ոլորաններում:
Անցյալիս հեռու
Հորատանցքերում
Հրդեհ եմ սարքել
Ու մոլորել եմ ինքս ինձ այնտեղ,
Որ էլ դուրս չգամ...
Հոգնած իմ շուրջը
Տիրող ամենից,
Ինչ ճիշտ է թվում`
Ես ջուր եմ ուզում,
Մի անարատ կում,
Եվ կրակի մեջ այդ ջուրն եմ փնտրում,
Սակայն` ապարդյուն...
Տե՛ր իմ,
Ընկե՛ր իմ,
Օգնիր ինձ չապրել,
Թե սա է կյանքը...
Օգնիր ինձ տխրել,
Թե այս ամենն է
Այնքան ցանկալի
Կյանքի բերկրանքը:
Աղոթքս քոնն է,
Զոհաբերում եմ
Մարմինս, հոգիս,
Ամենն ինչ ունեմ,
Ու փոխարենը
Մի բան եմ խնդրում`
Ինձ ջուր տուր մի կում...
Որտեղ բառերը քիչ են, դրանք այնտեղ կշիռ ունեն:Շեքսպիր
Philosopher (13.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)