Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Երեխաները և մենք

  1. #1
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Ուշադրություն Երեխաները և մենք

    Բոլորս գիտենք, թե որքան զգայուն ու դյուրահավատ են երեխաները, ինչքան շուտ են վստահում ու ինչպիսի փոքր բաներից կարող են հուզվել կամ դավաճանված, վիրավորված զգալ:
    Արդյո՞ք մենք գիտենք, թե ինչպես է պետք վարվել երեխաների հետ, որքանո՞վ ենք գիտակցում այն փաստը, որ նույնիսկ փողոցում մեր կողքով անցնող մի "սովորական", անծանոթ մանկիկի վրա հնարավոր է, որ հենց այդ պահին թողնում ենք անջնջելի տպավորություն, մի բան, որ հետագայում կարող է կերտել նրա բնավորությունը, ձևավորել ճաշակը և այլն: Մենք՝ մեծահասակներս, նրանց համար անվիճելի օրինակներ ենք. նրանք դեռ չունեն ձևավորված արժեքային համակարգ, չեն կարող տարբերել "լավ մարդուն" "վատից", ու նրանց հոգին սպունգի պես ծծում, կլանում է այն, ինչ տեսնում ու զգում է, իսկ թե ինչ հետևանքի դա կարող է հանգեցնել, ցույց է տալիս միայն ժամանակը: Երեխաները դաստիարակվում են ոչ միայն ու ոչ այնքան ծնողների խրատներով, որքան հենց շրջապատից ստացած դրական կամ բացասական զգացողություններով: Մեր յուրաքանչյուր անզգույշ վարմունք կամ ծիծաղ կարող են նրանց մեջ այնպիսի խոր հետք թողնել, որ հետագա ամբողջ կյանքում նրանք, ասենք, ունենան թերարժեքության կամ մեկ այլ բարդույթ:
    Որքանո՞վ ենք մենք ուշադիր նրանց ու նրանց փխրուն հոգիների նկատմամբ: Արդյո՞ք գիտակցում ենք մեր դերը նրանց կյանքերի ու ճակատագրերի ձևավորման գործում:

    ...Մենք էլ մի ժամանակ փոքր ենք եղել ու նույնքան զգայուն, ինչպես այսօրվա երեխաները...

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Black Orchid-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (16.12.2007), Առողջագետ (20.11.2007)

  3. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Երեխաները և մենք

    Դոստոևսկու օրինակը հիշեցի: Իվանն ու Ալյոշան վերջին զրույցն են ունենում, վերջին` Ֆյոդոր Կարամազովի սպանությունից առաջ: Իվանը երկար խոսում է, փորձում է կենդանի կյանքի իր բանաձևը գտնել, փնտրել, խորհել, հասնել, բացահայտել, իսկ Ալյոշան իր մանկական ասքեզայի մեջ լսում է Իվանին: Վիրտուոզ է կատարված Ալյոշայի մեջ ապստամբին արթնացնելու Իվանի փորձի նկարագրությունը: Իվանը պատմում է երեխաների հետ տեղի ունեցող սարասփելի պատմություններ, պատմություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ խոշտանգում ու լլկում երեխային, նրա հոգին ու մարմինը: Եվ այս պատմության հանգուցակետը Իվանի հարցն է. ինչ կաներ այդ մարդկանց հետ Ալյոշան: Ու Ալյոշայի պատասխանը` կգնդակահարեի: Դոստոևսկու իդեալ հերոսը, քրիստոնեական առաքինության ենթադրյալ կրողը, ամենին ու ամեն ինչ ներողը չի կարող ներել մի բան` երեխայի սպանությունը` բառի հոգեկան, բարոյական ու ֆիզիկական ասպեկտներով: Դոստոևսկու քրիստոնեական առաքինությունը ծնկի է գալիս երեխայի ողբերգության առաջ ու բարձրանում է բողոքն առ սեփական հովանավորը, բարձրանում է մարդը, ծնվում է մարդը, որը կարող է ներել ամեն ինչ բացի նոր ծննդի վերացումը, կյանքի ծիլի չորացումը, ապագա ունենալու, մարդ դառնալու հեռանկարի մթագնումը` երեխայի չգոյությունը: Հասարակությունները դժբախտ են ոչ թե որովհետև այդպես է պատմականորեն կամ այլ հանգամանքների բերումով, այլ որովհետև չունեն երեխայի աստվածային-բնական կայծը պահելու, հարստացնելու ու զարգացնելու մշակույթ ու վճռականություն: Դրա փոխարեն գործում է երեխայի մուտանտացման վիթխարի համակարգ` ծնողից մինչև հեռուստատեսություն... Ապրելու արվեստը նորանալու արվեստն է, երեխան իմ, քո, նրա նորանալու հնարավորությունն է, ուրեմն` ապրելու արվեստը երեխայի հետ, նրանով ու նրա նման ապրելու արվեստն է:

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (16.11.2007), Առողջագետ (15.11.2007)

  5. #3
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Երեխաները և մենք

    Երեխաները հասարակության ֆիլտրն են, նրանք իրենց անմեղ հոգիներով անկեղծ ժպիտներով լցնում են մարդկանց թարմությամբ և երջանկությամբ: Ուղղակի հրաշք են: Դրախտի արտապատկերումն են երկրի վրա:

  6. #4
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Երեխաները և մենք

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաները հասարակության ֆիլտրն են, նրանք իրենց անմեղ հոգիներով անկեղծ ժպիտներով լցնում են մարդկանց թարմությամբ և երջանկությամբ: Ուղղակի հրաշք են: Դրախտի արտապատկերումն են երկրի վրա:
    Իրականում այս թեմայում ես ոչ թե նպատակ եմ ունեցել խոսել երեխաների մասին, այլ ավելի շուտ ու ավելի շատ մեր՝ մեծահասակներիս։ Երեխաներն, անխոս, հրաշք են, դա չի քննարկման առարկան (չէր էլ կարող լինել), այլ այն, թե որքանով ենք մենք գիտակցում մեր դերը նրանց կյանքում։ Ու չեմ ուզում խոսել ստացած դաստիարակության մասին (գուցե մեկ ուրիշ թեմայում), այլ նրա, թե ինչ են նրանք տեսնում ամեն քայլափոխի ու ինչ են դրանից զգում կամ սովորում․․․

  7. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Երեխաները և մենք

    Հրաշալի է, անկասկած, խոսքը երեխաների մասին չէ, այլ մեր, մեծերիս, և այնպիսի բարդ ու ցավոտ հարցի մասին, որը մարդկային գոյության և գիտակցության սթափությունն է: Բոլոր հոգևոր ուսմունքներն ու կրոնները այս են ասում. սթափ եղիր, զգոն ու պառասխանատու. խոսում ես` արթուն խոսիր, ուտում ես` զգաստ կեր, ծիծաղում ես` էլի զգաստությունդ մի կորցրու: Մարդը հակում ունի ամեն ինչում համը հանելու, և պատճառը այն է, որ զգաստ չէ, զգոն չէ, արթուն չէ: Որքան բաներ այս մոլորակի վրա չէին լինի, եթե մարդը արթուն ու զգաստ լիներ: Աշխարհիկ բոլոր կառույցները, հակառակը, քնացնում են մարդուն, որովհետև քնած մարդուն հեշտ է ուղղորդելը, կառավարելը. հեռուստատեսային հաղորդումների գերակշիռ մասը դրան է ուղղված, ժամանցային ծրագրերը / որքան զարմանալի է, որ այս կարճ կյանքում մեզ սովորեցնում են ժամերը հեշտ, թեթև, կարևորը` անիմաստ անցկացնել, և մենք անգամ չենք զգում այդ անհեթեթությունը/ դրան են ուղղված, շատակերությունը, նիկոտինը, ալկոհոլը դրան են ուղղված` անջատել մարդուն իրականությունից, կեղծ հաջողության, խաղաղության պատրանք ստեղծել, մի-խոսքով, քնացնել: Հենց մարդուն հաջողվում է արթնացնել` հաց ու ջուրն էլ է կարգավորում, ծխելն էլ կարող է թողնել /այդպիսի շատ փայլուն եղանակ կա ծխելուց և ալկոհոլից ազատվելու/, պատասխանատու է դառնում իր խոսքի, հագուկապի, անգամ ձայնի ելևէջի և ծիծաղի համար:
    Մեր հայրենակից` ամենախոշոր հոգևոր Ուսուցիչներից մեկը` Գեորգի Գյուրջիևը, արթնացնելու հատուկ վարժություն ուներ, որը կոչվում էր."STOP!", և սովորեցնում էր տեսնել ինքն իրեն... Սա արդեն գիտակցության այլ, բարձր մակարդակն է, և այդ դեպքում մենք կկարողանանք խնայել թե մեր երեխաների նուրբ հոգիները և թե այն քնքուշ երեխային, որը կա և պահպանվում է յուրաքանչյուր մարդու, անգամ մեծահասակի սրտում:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 20.11.2007, 12:00:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  8. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (04.01.2008), Philosopher (16.12.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Մայրի՛կ, մենք հա՞յ ենք
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.10.2011, 21:14
  2. Ինչու՞ ենք մենք տառապում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.03.2010, 21:11
  3. "Մենք ու մեր մարմինը"
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Գրքեր, հանդեսներ, թերթեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 16:58
  4. Հոդված. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.03.2009, 22:21
  5. Մենք ենք մեր սարերը...
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.07.2008, 14:20

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •