Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ի՞նչ է հասարակական բուրգը

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Ի՞նչ է հասարակական բուրգը

    Հնագույն ժամանակներից հայտնի է հասարակության բրգաձև կառույցը: Կարծում եմ արժեր այսօր վեր հանել, նորացնել այս գիտելիքը, այն ուղղակիորեն արտացոլում է բնության օրենքները, և, կարծում եմ, կարող էր էապես օգնել մեզ հասկանալու մեր այսօրվա խնդիրները և լուծումներ գտնելու:
    Բուրգի օրենքը համատարած բնական օրենք է, դա ունիվերսալ սիմվոլ է: Բուրգի հիմքը կազմում է մեծաքանակ միջակությունը, իսկ գագաթին մոտ է լինում որակյալ փոքրամասնությունը: Այդ դեպքում բուրգը ճիշտ է կանգնած, գագաթը դեպի վեր ուղղված, այդպիսի հասարակության մեջ ամեն մարդ իր տեղում է, և այդ տեղում լինում է և հարգված, և կայացած իր "ցանկացած" աշխատանքի մեջ, և երջանիկ:
    Ամեն ինչ խաթարվում է այն դեպքում, եթե հասարակական բուրգը շուռ է գալիս. ամենացածր շերտը` տականքը /Նժդեհի բնութագիրը/ մեծ թվաքանակով հայտնվում է վերևում, սակայն ոչ ինքն է երջանիկ լինում դրանից, քանի-որ գիտե, որ իր տեղում չէ, ոչ էլ մյուսներին կարող է կյանք տալ, որովհետև բնության կողմից այդ շնորհից զրկված է: Ներքևում գլխիվայր անտանելի ու անբնական պայմաններում է հայտնվում ազնիվ ու շնորհաշատ, որակյալ փոքրամասնությունը, որը ևս դժբախտ է, քանի-որ նորից իր տեղում չէ, և չի կարող կատարել իր առաքելությունը: Բնականաբար, այդ շուռ տված բուրգի գագաթը և այդպիսի հասարակության զարգացումը ներքև են ուղղված:
    Արդյոք այսօրվա մարդկային հասարակությունները, գոնե մեր իմացած շատ երկրներում,
    շուռ տված բուրգեր չեն: Եվ արդյոք սրանով չեն պայմանավորված ժամանակակից կյանքի գրեթե բոլոր թյուրիմացությունները:
    Այստեղից երկրորդ հարցը ծագեց. գուցե հենց դեմոկրատիայի գաղափարախոսությունը և ուղին շուռ տվեցին բնական բուրգերը: Միթե դա մարդկության զարգացման միակ և ճիշտ ուղին էր և զուգընթաց էր բնության օրենքներին, թե ոչ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ի՞նչ է հասարակական բուրգը

    Բուրգը իհարկե ունիվերսալ և բավականին կայուն կառույց է; Սակայն ոչ միակը; Կա կոնը, գլանը , գունդը և այլն;
    Բոլորն էլ ունեն ամորտիզացիոն ժամանակներ; Բայց ամենահետաքրքիր հատկություններից մեկը այս մարմինների այն է, որ բոլորն էլ ունեն արտաքին պատեր, որոնք սահմանափակում են տարածական մարմինը և հանդիսանում միակ շփման եզրերը արտաքին աշխարհի հետ;
    Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ բուրգի միջ լինում են տեղափոխություններ այն իմաստով, որ ավելի մեծ էներգետիկ բաղադրիչը հայտնվում է բուրգի հիմքին մոտ; Դա էներգետիկ տեսակետից հնարավոր չէ; Ճիշտ կլինի համարել, որ բուրգը, արտաքին ու ներքին լարվածությունների հիման վրա` ինքն է թեքվում, և էներգետիկ տեսանկյունից ավելի բարձր տեղում է հայտնվում ոչ թե բուն բուրգի գագաթը, այլ նրանից ավելի ցածր վիճակում գտնվող մատերիան; Դա բերում է արդեն բուրգի ներսում լարվածությունների;

    Բնությունը ձգտում է հավասարակշռության; Բուրգի ներսում առկա լարվածությունները ուշ թե շուտ թուլացնում են կառույցը; Այդպես է նաև թեք դրված բուրգի դեպքում; Կարելի է իհարկե արհեստականորեն, հենակների միջոցով հավասարակշռել թեքված բուրգը, սակայն այստեղ ծագում է հենակների ամորտիզացիայիոն մաշվածության, ամրության խնդիրը;
    Բնության տեսանկյունից, միշտ էլ հենակներ արժե կառուցել, եթե այն մի քանի անգամ ավելի "էժան" է նստում /էներգետիկ տեսակետից/, քան բուն բուրգն է; Սա միշտ էլ լինում է ժամանակավոր մի կառույց, մինչև բու բուրգի ռեստավրացիան, կապիտալ նորոգումը; Կա նաև երկրորդ մոտեցումը, երբ այդ սկզբնական բուրգը ներառնված է մի ավելի տարողունակ բուրգի մեջ, և այդ դեպքում նրա համար հանդիսանում է կենսական մի կառույց; Այս դեպքում առաջին բուրգի և իր հենակների "գնի" հարաբերակցությունը կարող է լինել բոլորովին այլ համեմատության մեջ; Հենակները կարող են լինել շատ ավելի "թանկարժեք", քան բուն բուրգն է;

    Ըստ իս, Հայաստանի դեպքում, մեր թեք բուրգի անհավասարակշիռ վիճակի պարագայում մեծ է երկրորդ դեպքի տեսակարար կշիռը; Այսինքն բուրգի հավասարակշռման համար անհարշտ է նախ անվտանգ, պատերը քիչ ջարդուխուրդ անելով, դուրս պրծնել մեր բուրգը պարփակող բուրգի ճիրաններից, հետաքրքրության շրջանակներից, առավել ևս, որ ավելի մեծ մարմնի համար հանդիսանում ենք արտաքին "աբալոչկայի" մի մասը - կամ այլ կերպ ասած "ֆորպոստը";
    (Սա ամենավտանգավոր վիճակն է մեր նուրբ, զգայուն և նոր սաղմնային վիճակից դուրս պրծած բուրգի համար; Կարելի է բերել նաև պատմական հիշողությունից օրինակներ, թե ինչ եղավ ընդամենը մի 100 տարի առաջ այդ ֆորպոստի հետ...)

    Իսկ հետագա, արդեն անկախ կանգնած թեք բուրգին հավասարակշռության բերելը կարճ ժամանակի, և տեխնիկայի հարց է; Ընթացքում դառնալով լավ ինժեներներ, և համապատասխան ձևերով, քայլ առ քայլ քանդելով ու վերացնելով բոլոր հենարանները, ու կառուցելով միջանկյալ, անհրաժեշտ, ժամանակավոր նոր հենարանները, հնարավոր կլինի բերել մեր բուրգը հավասարակշիռ, բնության համար ընդունելի վիճակին;

    Հ.Գ. Կուլ տալով մեր առջև թռվռացող խայծը, մեր բուրգը այս անգամ էլ ընկավ թակարդը, քանի որ անփորձ ենք, կրթական առումով ցածր մակարդակի վրա ենք, իսկ արժեքային համարկարգը միակողմանիորեն ներմուծված է, արհեստականորեն պարտադրված; Սակայն, ըստ ամենայնի, կարելի է այժմ օգտվել արտաքին բարենպաստ դրությունից և բնական դաշնակիցների օժանդակությունից, "մեծ" մարմնից առանձնանալու ու կիլոմետրերով հեռու փախնելու համար, քանի դեռ իմունային /արտաքին պատերի համապատասխան ամրություն ու դիմացկունություն/ անհրաժեշտ մակարդակ ձեռք չենք բերել; Իմունիտետ ձեռք բերելուց հետո նոր կարելի է մոտենալ մի այնպիսի ահռելի, ամեն ինչ կուլ տվող մարմնի , ինչպիսին` Ռուսաստանն է;

  3. Շնորհակալություն dvgray-ին այս գրառման համար:

    Philosopher (16.11.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է սա:
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Վեբ և ինտերնետ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.09.2010, 00:23
  2. Ի՞նչ անել
    Հեղինակ՝ Վանական, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 31.08.2008, 20:37
  3. Արդյոք քաղաքական ճանապարհով կարո՞ղ են լուծվել հիմնարար հասարակական խնդիրները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.11.2007, 16:47
  4. Ի՞նչ է նորարարությունը պոեզիայում
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Հայ գրականություն. գործեր, քննարկումներ, վերլուծություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 31.10.2007, 23:10
  5. Ինչպիսի՞ նախագահի հասարակական պահանջարկ կա այսօր
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.10.2007, 22:18

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •