Ճիշտ ասած ես մտածում էի ոչ թե մարդկանց միավորման, այլ միասնական գործիքային բազայից օգտվելու մասին

;
Միասնական գործիքային բազան թույլ կտա խուսափել բազմաթիվ թյուրըմբռնումենրի հետևանքով ծագող կոնֆլիկտներից, ստրեսներից, չարդարացված վախերից; Առավել ևս, քանի որ այդ բոլորը մեծամասամբ լինում են սխալ կոմինիկացիայի արդյունք; Ստեղծել ընդհանուր, բոլորի համար ընդունելի ու հասկանալի գործիքներ, և որոշակի նորմեր նրանցից օգտվելու համար; Որպեսզի հնարավորինս բացառել սխալ կոմունիկացիան, հաղորդակցությունը;
Օրինակ, այս ասպեկտով հարցին նայելու դեպքում ինչքանո՞վ էր ճիշտ կոմպյուտերային բառապաշարի և տերմինների թարգմանումը; Ստեղծվել էր առաջին էտապում մի յուրահատում բառապաշար, որը սակայն տարբեր քաղաքական նպատակներով թարգմանվում է, նպաստելով մարդկանց խմբավորմանը և խմբակային արհեստական անհասկացողությանը; Ու դրա հետևանքով նաև, սա օգտագոևծվում է ի վնաս նույն մարդու և խմբի; Իսկ չէ՞ որ սա մի բացառիկ առիթ էր մարդկանց միջև ընդհանուր ունիֆիկացված հաղորդակցման ցանց ստեղծելու և համընդհանուր ընդունելի ստանդարտ /նորմեր/ մտցնելու համար; Փոխարենը մենք անգամ կոմպյուտեր բառը թարգանեցինք... ու պարտադրում ենք;
Իսկ միավորան կարիք մարդ ունենում է վտանգի դեպքում; Երբ նա առանձին չի կարող հաղթահարել կամ լուծել խնդիրը լավագույն ձևով; Մնացած դեպքերում մարդը ավելի հակված է բնականից ցուցաբերել ինդիվիդուալիստական հակումներ; Ես դա նմանացնում են գայլերի բիոլոգիական պահվածքին /ոչ ընդունված` բացասական իմաստով/; Միավորում, հանուն միավորման` դա ըստ իս շատ ավելի վատ կողմեր ունի իր մեջ, քան լավ կողմեր;