Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Կանայք փառամո՞լ են

  1. #1
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Կանայք փառամո՞լ են

    Կանայք փառամո՞լ են Հոգեբանը գտնում է, որ կանայք ուզում են պաշտոն զբաղեցնել ոչ թե աշխատելու, այլ փառքի հասնելու համար:
    Որքան էլ ՀՀ իշխանությունները ջանում են միջազգային կազմակերպությունների առաջ ցույց տալ, թե Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, սակայն, այնուամենայնիվ, մեր երկրում պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ: Քաղաքական պաշտոններում էլ կանանց ներգրավվածությունը շատ քիչ տոկոս է կազմում:
    Այս գումարման Ազգային ժողովում ոչ մի կին մեծամասնականով պատգամավոր չի դարձել: Եվ միայն վերջերս, ԱԺ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի նախագահի տեղակալ ընտրվեց կին՝ ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանը: Այսօր կանանց դեֆիցիտ է նաեւ ՀՀ կառավարությունում: ՀՀ 16 նախարարներից միայն մեկն է կին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ 926 համայնքապետերից՝ ընդամենը 16-ն է կին:
    «Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Պողոսյանը քաղաքականության մեջ կանանց պակասը պայմանավորեց ազգային մենտալիտետով եւ ավանդույթներով. «Կինն ավելի շատ իրեն պատկերացնում է ընտանիքում, քան քաղաքականության մեջ: Սա իրականում դժվար հաղթահարվող խնդիր է եւ նույնիսկ նրանք, ովքեր քաղաքական գործընթացների մեջ են, միեւնույն է, ավանդույթի ուժն իրեն զգացնել է տալիս: Ճիշտ է, ես քաղաքականության մեջ եմ, բայց մտովի միշտ տանն եմ»:
    Նախարարը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կանայք իրենց զգացմունքայնության պատճառով վատ ղեկավարներ են. «Զգացմունքայնությունը ոչ մի բանում ավելորդ չէ, այս օրերին եւ ընդհանրապես գտնում եմ, որ ընդհակառակը, զգացմունքների պակաս ունենք: Զգացմունքային մարդն ավելի խորությամբ ու լրջությամբ է խնդիրներին մոտենում»: «Առավոտի» այն հարցին, թե գործադիրում լինելով միակ կին նախարարը, տղամարդ նախարարների համեմատությամբ կառավարությունում որոշակի առավելություններ ունի՞, տիկին Պողոսյանը նշեց. «Կնոջը շատ ավելի ներվում է համարձակությունը, քանի որ կին է, որպես կնոջ՝ ճանապարհ են տալիս ու առաջինն եմ անցնում, իսկ մեր գործում ոչ ոք հաշվի չի առնում՝ տղամարդ ես, թե կին՝ պիտի հավասար պատասխան տաս»: Ի տարբերություն տիկին Պողոսյանի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ կինը՝ ինչպես տանը, այնպես էլ քաղաքականության մեջ կարող է իրեն լավ դրսեւորել. «Ուժային պետություններում կանայք քաղաքականության մեջ ավելի քիչ են, Հայաստանն այդ երկրների թվում է, տղամարդիկ իշխանության գայթակղությանը չեն կարողանում դիմանալ եւ ամեն կերպ փորձում են իրենք դրան հասնել»:
    Թե ինչու կանայք քաղաքականությամբ չեն զբաղվում՝ դրա համար, ըստ տիկին Ալավերդյանի, կա մի քանի պատճառ. «Առաջինը ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն են, որը կանանց զրկեց քաղաքականությունից, տղամարդիկ աշխատանք փնտրելու նպատակով հեռացան երկրից, ընտանիքի հոգսն ու ծանրությունը թողնելով կնոջ վրա, դաշտը մնաց ազատ եւ դրանից օգտվեցին ճարպիկներն ու ուժեղները: Իմ փորձով ու քաղաքականությամբ զբաղվող կանանց խոսքերից ելնելով՝ կարող եմ ասել, որ այս հարցում տղամարդու աջակցությունը շատ պետք է, օրինակ, եթե չլիներ իմ ամուսնու ակտիվ օժանդակությունը, ապա ես այսքան ակտիվ դիրքերից հանդես չէի գա»:
    Այս առնչությամբ, «Շիրակացի» կրթահամալիրի հոգեբան Արմեն Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մտածելիս տղամարդը միանգամից է հասկանում, իսկ կինը խնդիրը վերածում է բաղադրամասերի, առանձին-առանձին է մտածում՝ նոր միայն դրա հանրագումարով եզրակացնում: Այն, որ կանայք քաղաքականության մեջ քիչ են՝ դա էվոլյուցիայի արդյունքն է, այդ գործերը միշտ տղամարդն է արել ու դրանում հմտացել է, այնպես, ինչպես կինն է հմտացել ավել անելով ու տուն մաքրելով: Կանանց դեպքում մի քանի սերունդ է պետք, որպեսզի քաղաքականության մեջ կարողանան իրենց գտնել»:
    Պարոն Կարախանյանը համաձայն չէ Հ. Պողոսյանի այն մտքին, որ զգացմունքայնությունը քաղաքականությանը չի խանգարում. «Աշխատելու համար պետք է գործի դնել միայն գլուխը, ոչ թե հուզականությունը, եթե կանայք ցանկանում են ներգրավվել այդ ասպարեզ, պետք է միայն գլխով աշխատեն, այլապես դա իրենց համար կմնա միայն երազանք, բացի դա, կանայք ավելի ագրեսիվ են, էմոցիայի ազդեցության տակ կարող են որեւէ բան անել ու հետո փոշմանել»: Հոգեբանը կարծում է, որ կանայք չեն ուզում աշխատել, պարզապես ուզում են փառքի հասնել:
    ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կանայք փառամո՞լ են

    Բերված հոդվածը ապշեցնում է իր մակերեսայնությամբ, թե մեր "հաջողության հասած" պաշտոնյա և քաղաքականությամբ զբաղվող կանանց փայլուն ընկալումները, և թե հատկապես հոգեբանի վերլուծությունները: Զարմանալ կարելի է, թե հոգեբանը ինչ հոգևոր, գիտական կամ հոգեբանական նյութից է օգտվել կանացի մտքի յուրահատկությունները վերլուծելիս: Համենայն դեպս ինձ ուղղակի հակառակ` երևույթների ավելի ամբողջական` ինտուիտիվ /այլ ոչ մենտալ` գծային-տրամաբանական / ընկալումն է հայտնի որպես "կանացի" ընկալում: Իսկ քաղաքականությունը կանանց, հատկապես, իսկական կանանց առանձնապես չի ձգում, քանի-որ կեղծ, անբնական, հորինած կառույց է, և այդտեղ չափազանց հազվադեպ են հայտնվում կանացի արժանիքներով օժտված կանայք, ավելի հաճախ, թերևս ճիշտ եք նկատել, փառամոլները /ինչպես և տղամարդկանց մեծ մասը/:
    Կարդում էի այս վերլուծությունը և ցավով նկատում, թե գիտելիքի, մշակույթի և նրբանկատության առումով որքան են այսպիսի նյութերը զիջում ռուս մտավորականների նրբաճաշակ ու բարձրարվեստ խոհերին, որոնցից կարող ես ճանաչողական և գեղագիտական հաճույք ստանալ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Կանայք փառամո՞լ են

    Իսկապես, անտիհոգեբանական վերլուծություն էր: Հասկանում ենք, որ հոգեբանության որևէ ավանդույթ չունեք ու ձեր սովորած հոգեբանությունը բացառապես ռուսերեն խորհրդային գրքերն են կամ դրանց պայմանական թարգմանությունները, բայց ասել բաներ, որոնք յուրաքանյուր քիչ թե շատ կարդացած մարդ կարող է հերքել, նույնիսկ հայ հոգեբանը իրավունք չունի:

  4. #4
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Կանայք փառամո՞լ են

    Չգիտեմ՝ ով է հոգեբանը, բայց Աստված իրեն երկար կյանք տա, որ հասցնի մի կարգին կարծիք կազմել կանաց մասին: Մոտս այն տպավորությունն է, որ ինքը կին չի տեսել... ոչ էլ տղամարդ:

  5. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կանայք փառամո՞լ են

    Եթե մի քանի տարի էլ ապրենք ազգովին այսպիս իզոլացիայի, ավելի ճիշտ իզգոյի վիճակում, ապա աստված գիտե, թե ինչ "գիտական" ուսումնասիրություններով դոկտորական են պաշտպանելու մեր հոգեբանները; Միգուցե որոշ ժամանակ անց նրանք սկսեն ապացուցել, որ հայ կնոջ հիմնական ֆունկցիան ` դա հող փորելն ու վար ու ցանք անելն է, քանի դեռ իրենց ամուսինները "զբաղված" են օղի խմելով ու խաշ ուտելով ու հետխաշյա ծանր մարսողությամբ;

    Հայ կնոջը պետք է նախ մի լավ ցախավել` իր պորտաբույծ ամուսնու գլխին իջեցնելու ու սեփական "բոստան" աշխատելու քշելու համար, և անպայմանորեն` մի թեկուզ կարճաժամկետ, բայց ուժեղ ֆեմինիստական շարժում, որը նախնական արագություն կտա կնոջը` իրեն պարտադրված արհեստական բթացումից դուրս պրծնելու համար;

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •