Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ

  1. #1
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



    Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Թեղուտի պղինձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասեր տրամադրելու մասին: Նշված հանքավայրի շահագործման արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7մլն տոննա հանքաքարի արդյունահանում ու վերամշակում և 1700 աշխատատեղի հիմնում:

    Չնայած, որ արդեն երկու տարի շարունակվում են Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները, շահագրգիռ կողմերի շրջանում չկա ընդհանուր կարծիք հանքարդյունահանման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասների վերաբերյալ: Ուստի, նույնիսկ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումից հետո շարունակվում են հնչել իրարամերժ կարծիքներ և մեկնաբանություններ:

    Էկոլոգիական հասարակական դաշինքը համոզված է, որ հասարակական կրքերի բորբոքվածության պայմաններում ճիշտ չէ կայացնել շտապողական որոշում հանքավայրի շահագործման վերաբերյալ` հաշվի չառնելով մասնագետների ու հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները: Առավել ևս, որ Հայաստանում խիստ սակավ են անտառային տարածքները և ինտենսիվ` անապատացման գործընթացները: Բացի այդ, թերի է կիրարկվում շրջակա միջավայրի ոլորտի օրենսդրությունը և չկան երաշխիքներ բնապահպանական միջոցառումների իրականացման համար:

    Նկատի ունենալով վերոհիշյալը, Էկոլոգիական հասարակական դաշինքը <<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնության հետ համատեղ կազմակերպում է հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա ս.թ. նոյեմբերի 19-ին, երկուշաբթի, ժամը 14:00-ին <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի <<Էրատո թագուհի¦ դահլիճում>>, 2-րդ հարկ:

    Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը, հնչեցնելու Ձեր կարծիքը և դիտարկումները: Հարցերով կարող եք դիմել Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին ներքոհիշյալ հեռախոսահամարներով:


    Էկոլոգիական հասարակական դաշինք

    <<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնություն
    Հեռ։ (37410) 24.7059;

  2. #2
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ

    «ՆՐԱՆՔ ՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՆ ՈՒ ԿՀԵՌԱՆԱՆ»

    «Թեղուտի հանքավայրը շահագործման հանձնելու վերաբերյալ կառավարության որոշումը բացարձակապես զուրկ է իրավական հիմքերից: Այն հիմնված է կեղծ փաստաթղթերի վրա և ենթակա է վերանայման»: Այսօր ՄԱԱ-ում կայացած ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ «Կանաչների միություն« ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա հավաստմամբ, կազմակերպությունը գործադիրի որոշումը բողոքարկելու է դատական կարգով, անհրաժեշտության դեպքում կդիմի նաև Սահմանադրական դատարան:

    Հ. Սանասարյանի խոսքով, ինքը հանքավայրի շահագործման բոլոր, գիտականորեն հիմնավորված բացասական հետևանքները ներկայացրել է հնարապետության նախագահին և վարչապետին: «Ես «Կանաչների միության» անունից կարող եմ հայտարարել, որ հանրապետության նախագահը ընդհանրապես լուռ է: Մենք առայժմ չգիտենք, նա խնդրին տեղյակ է, թե ոչ: Նա չի ուզում մեզ ճանաչել: Շաբաթը երկու անգամ զանգում եմ, որպեսզի վարչապետի օգնականից իմանամ, վարչապետը կընդունի ինձ, թե ոչ: Օգնականը չկա ու չկա»,-ասաց բնապահպանը:

    Բանախոսի հավաստմամբ, հանքավայրի շահագործման դեպքում բնապահպանական վնասները չեն սահմանափակվելու միայն բազմահեկտար անտառների հատումով: «Ամբողջովին խաթարվելու է ջրագոյացման, բնական ջրամատակարարման երևույթները, կենդանական և բուսական աշխարհի աղտոտման ու ոչնչացման մասին ես էլ չեմ խոսում»,-ասաց նա, ավելացնելով, որ դա էլ իր հերթին կարող է բերել «ծանր հիվանդությունների առաջացմանն ու տարածմանը, գենետիկական և ժառանգական հատկանիշների փոփոխությունների` ընդհուպ հրեշածնություն և տարածաշրջանում մանկամահացության ցուցանիշի աճ»:

    Անդրադառնալով առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարություններին, թե հանքավայրի շահագործումից հետո այդ տարածքում կարելի է զբոսաշրջային կենտրոն կառուցել, բնապահպանը հակադարձեց, որ այդ տեղանքը վերածվելու է մեռյալ գոտու: Ինչ վերաբերում է անտառի վերականգնման ծրագրին, ապա Հ. Սանասարյանն այսպես արձագանքեց. «Այդպիսի ծրագիր գոյություն չունի: Դրանք բոլորը հորինվածքներ են, իրականում լինելու է հետևյալը: Նրանք մեր հարստությունը կվերցնեն ու կհեռանան»,-ասաց նա:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի հերթական նիստում գործադիրը որոշում կայացրեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 25 տարով շահագործման լիցենզիա տրամադրել «Արմենիա քափր փրոգրամ» ընկերությանը: Այն նախատեսում է Վնեշտոգբանկից ստանալ 200 մլն դոլարի վարկ` հանքավայրի շահագործման համար: «Արմենիա քափր փրոգրամ» ընկերությունը հիմնվել է 1997թ. Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի բազայի վրա: Այն մտնում է Վալեքս ընկերությունների խմբի մեջ: Ընկերության բաժնետոմսերի 80,74 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնի Vallex F. M. Establishment ընկերությանը, մնացած 19,26 տոկոսը` «Արմենիա քափր փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին:

    http://www.panorama.am/am/society/2007/11/06/texut/

  3. #3
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ

    ՈՒշադրություն, շաբաթ օրը գնում ենք Թեղուտի անտառ , եթե կան հետաքրքրվածներ ապա գրեք PM ով կամ facebook-ի միջոցով:
    http://www.facebook.com/group.php?gid=7210009831
    http://bnamard.blogspot.com/2007/11/...t-project.html

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերլուծություն. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 1 շաբաթ առաջ, 16:28
  2. Տարաբնույթ հարցեր ֆորումի վերաբերյալ
    Հեղինակ՝ Փորփրուկ, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 78
    Վերջինը: 10.01.2012, 20:40
  3. Հանրային հեռուստատեսություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հեռուստատեսություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.01.2010, 16:00
  4. Շատ կարևոր մոտեցում... քաղցկեղի վերաբերյալ
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.11.2008, 11:16
  5. Հարցեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Wista, բաժին` Հոգեբանություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2007, 13:02

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •