+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ֆորումային հարցազրույցներ

  1. #1
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Ֆորումային հարցազրույցներ

    ԴՆ Ֆորումում սկսում ենք հարցազրույցների շարքը: Այս հարցազրույցները լինելու են հայտնի ստանդարտից դուրս, որի դեպքում մեկ անդամ պատասխանում է մեկ այլ անդամի հարցերին, ու ստացված հարցազրույցը տեղադրվում է ֆորումում: ԴՆ Ֆորումում հարցազրույցները անց են կացվելու այլ կարգով: Այս բաժնում բացվելու է նոր թեմա, և հայտարարվելու է այն անդամի անունը, որը պետք է հարցազրույց տա: Այդ թեմայում որոշակի ժամկետում (ըստ ամենայնի, 4-7 օր) ֆորումի անդամները իրենց հարցերն են ուղղելու տվյալ անդամին: Այս օրերի ավարտաից հետո անդամը նույն թեմայում պատասխանելու է ստացված հարցերին: Կախված հարցերի քանակից` անդամը կարող է պատասխանել հարցերին մեկ կամ երկու օրերի ընթացքում` ոչ ավելին: Այս ձևը հնարավորություն կտա առավել լայնացնել ինչպես անդամների հնարավորությունները` իրենց հետաքրքրող հարցերին ստանալու համապատասխան պատասխան, այնպես էլ անդամի հնարավորությունը առավել ամբողջական դրսևորվելու ու պատմելու իր, իր մտածումների ու զգացումների մասին: Հուսով եմ, որ այս կարգը իրեն կարդարացնի, և մենք կունենանք ինֆորմատիվ, հետաքրքիր ու խորը ֆորումայի հարցազրույցներ, ինչի երաշխիքն է ԴՆ Ֆորումի անդամների խորությունն ու լուրջ հարցերին պատասխանելու կարողությունը: Մոտակա օրերին կհայտարարվի առաջին անդամը, որից ֆորումի անդամները կվերցնեն կոլեկտիվ հարցազրույց: Այս անդամի գործն, իհարկե, գուցե դժվար լինի, բայց նաև պատվաբեր, քանի որ նա կբացի ԴՆ Ֆորումի անդամներ հարցազրույցի շարքը: Հուսով եմ, այս հարցազրույցները ֆորումի անդամներին կբացահայտեն մեզ համար անծանոթ, նոր ասպեկտներով ու մենք կհասնենք մեր ու դիմացինի առավել խորը ընկալման

  2. #2
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ֆորումային հարցազրույցներ

    Այս հարցազրույցները լինելու են հայտնի ստանդարտից դուրս, որի դեպքում մեկ անդամ պատասխանում է մեկ այլ անդամի հարցերին, ու ստացված հարցազրույցը տեղադրվում է ֆորումում:
    Հայկ, բայց հարցազրույցի՝ քո նշած առաջին տարբերակը հայտնի ստանդարտ անվանելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև երկու տարբերակներն էլ տարբեր ֆորումներում արդեն կիրառվել են։ Ի դեպ, քո ասած «ստանդարտ» ձևն էլ իրականում ուրիշ ֆորումում է ստեղծվել որպես ստանդարտից, այսինքն՝ քո առաջարկած ձևից դուրս տարբերակ։ Այնպես որ դեռ հարց է, թե որ տարբերակն է ավելի ստանդարտ։

    Անհամբերությամբ կսպասեմ առաջին հարցազրույցին։
    Իսկ հետագայում չի՞ նախատեսվում, որ անդամներն իրենք առաջարկեն, թե որ անդամի հետ կցանկանային հարցազրույց անցկացնել։ Պարզապես հարցազրույցի հենց այս ձևի դեպքում անդամների կարծիքը հաշվի առնելը, կարծում եմ, ավելի տրամաբանական է, քանի որ, ի տարբերություն այն տարբերակի, որի դեպքում ինչ–որ մեկն է վարում հարցազրույցը, այս դեպքում հենց անդամներն իրենք են հարցեր տալու, հետևաբար իրենք ավելի լավ կիմանան, թե ում ավելի շատ հարցեր ունեն տալու։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  3. #3
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ֆորումային հարցազրույցներ

    Իրականում, այո, չկա ոչինչ երկնքի տակ նոր ու նույնիսկ ֆորումային հարցազրույցները
    Այն, թե ում հետ պետք է վարվի հարցազրույցը, կորոշվի երկու տարբերակով: Առաջինը` հենց քո նշած տարբերակն է, երբ բացվում է թեմա, և այդ թեմայում անդամները նշում են, թե ում հետ հարցազրույց կցանկանային կարդալ, և երկրորդը` ղեկավարության որոշմամբ կարող է ընտրվել ամենահետարքիրք ու խորը անդամներից մեկը, որը գուցե ինչ-ինչ պատճառներով չի ընդգրկվել հարցազրույց տալու համար ցանկալի անդամների շարքում, և հարցազրույց կտա նա: Հավատացած եմ, սակայն, որ մենք այս երկու մեթոդները միմյանց հակադրելու խնդիր չենք ունենա, քանի որ ԴՆ-ի անդամներն իրենք գիտեն, թե ումից և ինչու պետք է հարցազրույց վերցնել, այնպես որ պարզապես պետք կլինի սեփական կարծիքը ներկայացնել այդ թեմայում և տվյալ անդամի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո կազմակերպել հարցազրույցը: Շուտով "Հարցազրույցներ" բաժնում այդ թեման կբացվի: Հուսով եմ, ԴՆ-ի անդամները ակտիվ կլինեն այս թեմայում ու կներկայացնեն իրենց թեկնածուներին:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները