ՄԱՀԱՑԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ






ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ:
Անվանի գրողի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված տեղեկատվությունը կառավարական հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել արդի հայ գրականության անվանի դեմքերից մեկի` Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
՚Ցավով ընդունեցի Աղասի Այվազյանի մահվան գույժը:
Մեծ է կորուստը, ինչպես եւ մեծ է Աղասի Այվազյանի տեղը ժամանակակից հայ գրականության մեջ: Իբրեւ գրող, իբրեւ մտավորական, նա կարողացավ միշտ հավատարիմ մնալ իր առաքելությանը` բարձրաձայնել ճշմարտությունը, տեսնել եւ մատնացույց անել թե՜ սեւը, թե՜ սպիտակը:
Աղասի Այվազյանը ազատության ջատագով էր եւ ազատ էր նաեւ արտահայտվելու միջոցների ընտրության հարցում` կարողանալով մեծ վարպետին բնորոշ գեղագիտությամբ հյուսել կյանք-գրականություն-թատրոն-կինո շղթան:
Տաղանդավոր գրողը երջանկություն ունեցավ տեսնելու համաժողովրդական սերն ու հարգանքը իր եւ իր ստեղծագործությունների հանդեպ` Հայրենիքում ու նրա սահմաններից դուրս: Եվ այդ սերը, համոզված եմ, հետագա ծավալման միտում ունի:
Խոնարհվում եմ մեծ արվեստագետի եւ նվիրյալ հայի հիշատակի առջեւ: Ցավակցում եմ Աղասի Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներինՙ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=54773

Այս լուրը առիթ է` Աղասի Այվազյանի գրական և քաղաքացիական հատկանիշների ու որակների մասին խոսելու` խախտելով "մեռածի մասին ոչինչ բացի լավից" նույնքան մեռած ավանդույթը: Գոնե քաղաքացիական դիրքորոշումների առումով կարծում եմ լուրջ գնահատականների կարիք կա, ինչու չէ նաև գրական վաստակի գնահատման: Մի խոսքով այն, ինչ մտածում եք: