ԴՆ Ֆորումի հարցազրույցների շարքը սկսում ենք dvgray-ի հետ հարցազրույցով: Համոզված եմ, որ նա շատ ասելիք ունի մեզ և մենք էլ ունենք հարցնելիք, այսինքն` մարդուն, նրա տիպը, մտածողությունն ու աշխարհայացքը բացահայտելու ցանկություն: Անշուշտ, նա մեզանից արդեն շատերին հայտնի է իր սուր, դիպուկ, վճռկան դիրքորոշումներով, ելքեր փնտրելու ու գտնելու անսպառ եռանդով: Բայց մարդակայինի հրաշքը հենց այն է, որ անընդհատ բացահայտման կարիք ու հնարավորություն ունի, ուստի կարծում եմ այս հարցազույցը ուշագրավ ու հետաքրքիր կլինի ԴՆ-ի անդամների համար: Սա որպես մուտքի խոսք: Հիմա` ընթացակարգը: Այս թեմայում մոտակա օրերին` մինչև երեքշաբթի հարցեր ենք ուղղում dvgray-ին: Հարցերը կարող են լինել ամենատարբեր ու բազմաբնույթ, ինչը, իհարկե, չի պարտավորեցնում նրան պատասխանել բոլոր հարցերին: Որոշ հարցերին պատասխանելուց անդամը կարող է հրաժարվել, այսինքն` պարզապես չպատասխանել: Դա իր իրավունքն է: Հարցերի քանակը սահմանափակված չէ: Իմանալով dvgray-ի եռանդը` պարզ է, որ նա չի զլանա պատասխանել բոլոր հարցերին: Հարցեր կարող ենք ուղղել մինչև երեքշաբթի երեկո, իսկ չորեքշաբթի օրը հարցեր այլևս չեն կարող ուղղվել: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին (եթե հարցերի առատության պատճառով մեկ օրում դժվար լինի պատասխանելը) dvgray-ը պատասխանում է հարցերին: Եվ այսպես սկսում ուղղել մեր հարցերը dvgray-ին:
Հարցազրույց dvgray-ի հետ


Մեջբերել
