+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Հարցազրույց dvgray-ի հետ

  1. #21
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Մարդ կամ գրական հերոս, որի հետ ինքն իրեն նույնացնում է, համեմատում, գուցե նրանք տարբե[/B]՞[B]ր են կյանքի փուլերի համար, գուցե կա մեկ հիմնակա՞նը:
    Մի այդպիսի դրվագ եմ հիշում երեխա ժամանակից, երբ կարդացի- վերջացրի “Սամվել”-ը;
    4-որդ դասարանի ամառային արձակուրդներն էին;
    Լինելով շատ տպավորվող հոգեկանով, մի քանի օր մորս և հորս մոտ դավաճանի ու ուրացողի վարք ու բարք էի ման գալիս, որ “այն սուրը, որ սպանեց ուրացեղ մորը, կսպանի դավաճան հորը” ասելով սրախողող անեմ նրանց; Տեխնիկապես ինչպես էի անելու – չգիտեմ; Երևի այդ գործողությունը կատարելու էի ուղեղիս մեջ: Ծնողներս կատակով հիշում են, որ իրենց դիմել եմ բազմաթիվ “պրովակացիոն” հարցերով, որպեսզի մերկացնեմ իրենց “դավաճան” էությունը:
    Ուսանողական տարիներին սա հիշում էինք մոտիկներով ու կատակի տալիս, ծիծաղում էինք; Սակայն ավելի հասուն տարիքում հասկացա, որ այստեղ ծիծաղելու շատ քիչ բան կար:
    Հիմա այլևս շատ ու շատ ուշադիր եմ ու լարված, իմանալով բնականից հակումներիս մասին…
    Ինչքանո՞վ է հաջողվում: Դա կարող են ասել միայն կողքից, կամ էլ կիմանամ ավելի ուշ: Սակայն, գիտեմ, որ լարված եմ, աշխատում եմ ուշադիր լինել` և դիմադրում եմ;
    ...կողքից մոտիկներս ականջիս ասում են, որ քիչ եմ փոխվել ;

  2. #22
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    3. dvgray-ը ինքն իրեն ի՞նչ մշակույթի, ի՞նչ մշակութային շերտի կրող է համարում` իր մանկությամբ, երիտասարդությամբ, իր աշխարահայացքով:
    Մշակույթներ կապողի, այլ ոչ ստեղծողի և դրա անմիջական կրողի տիպ եմ հավանաբար;
    Արժեքավորում ու գնահատում եմ հավասարապես բոլոր մշակույթներն էլ:
    Սիրում եմ և արևելքը և արևմուտքը, և հարավը և հյուսիսը; Ընդունում եմ բոլորին այնպես. ինչպես կան իրականում, առանց խտացնելու ու հարմարեցնելու իրենց գույները իմ ներկապնակին;
    Կապում եմ բոլորն իրար; Ինչքան ներում են գիտելիքներս ու փորձս; Հաճույք եմ ստանում դրանք կապելուց;
    Դրան նպաստում են իմ գենեիտիկորեն ժառանգված ու հետագայում զարգացրած հատկանիշներս` հետաքրքրասիրությունը ու պրպտող ուղեղը /սա իմ ուսուցիչ-գուռուի խոսքերն են /, ռոմանտիզմի և պրագմատիզմի համաչափությունը;

    Ֆունկցիոնալ առումով ` տեղափոխվելու և նոր հորիզոններ անցնելու մեծ ձգտումը ու ծարավը, բացարձակի ձգտող հարգանքը ուրիշի ստեղծած անգամ ամեաչնչին արժեքի հանդեպ և հենց իրեն, ստեղծողի հանդեպ, միևնույն ժամանակ բացարձակորեն չռեակլամելով, չկառչելով իմ ստեղծածից;
    Չեմ սիրել երբեք իմ “սեփականությունը”` որպես մի անշարժ, անձեռնամխելի մի բան; Այն ժառանգապես ունենալուց ու ուսումնասիրելուց հետո մի բնական մղմամբ միշտ էլ աշխատել եմ “պտպել” այն, “դնել գործի մեջ”; Սեփական “կապիտալին” միշտ էլ վերաբերվել եմ որպես շրջանառու միջոցի, այլ ոչ որպես վայելքի կամ "ապահով ծերության" աղբյուրի; Միջոց, որը տեղափոխվելով հարավից-հյուսիս, արևելքից-արևմուտք, ստեղծում է արդյունք, արժեք;

    Սրանից մոտիկներս շատ են տուժել ; Նաև շատ են օգտվել ;
    Հասունանալով ու փորձ հավաքելով, օգտվելը ավելի ու ավելի է գերակշռում;
    Կարծես թե արդեն սկսել են ավելի շատ վստահել, քան թե թերահավատորեն վերաբերվել իմ “իդեաներին” ; Սա իմ համար մեծ հաջողություն է; Եվ մեծ պատասխանատվություն; Սա ձեռք է բերվել տարիների համառ աշխատանքով;
    /վաճառականի, միջնորդի օղակի, իրար կապողի համար ամենամեծ արժեքը` դա ազատ տեղաշարժի իրավունքն է ու իր խոսքի հանդեպ մեծ պատասխանատվության ձգացումը/;

  3. Շնորհակալություն dvgray-ին այս գրառման համար:

    Philosopher (30.11.2007)

  4. #23
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչպե՞ս ես տեսնում ապագադ:
    Չեմ տեսնում ;
    Եթե անգամ ցույց տան, աչքերս կփակեմ; Դրանով խախտվում է խաղի ( ) ամբողջ գրավչությունը...

  5. Շնորհակալություն dvgray-ին այս գրառման համար:

    Philosopher (30.11.2007)

  6. #24
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ինչպե՞ս կգնահատես ներկադ:
    Լավ;
    Շարժվում եմ, ուրեմն ապրում եմ;
    Իսկ ինձ բանտարկելը հնարավոր չէ : Ուրեմն միշտ էլ կլինեմ լավ;
    Ինչքան արագ ու էֆեկտիվ շարժվեմ, այնքան կլինեմ ` ավելի լավ;

  7. #25
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ի՞նչ երազանքներ ունես, ու արդյո՞ք դրանք համընկնում են նպատակներիդ հետ:
    Երեխա ժամանակից երազել եմ լինել, ապրել բնության մեջ, քիչ բնակեցված, մարդու կողմից չապականված վայրերում: Ոչ որպես Ռոբիզոն Կրուզո, այլ փոքրաթիվ, բայց ներդաշնակ խմբով;
    Մինչև հիմա էլ այդ զգացումը ինձ չի լքել;

    Անձնական նպատակներ, որպես այդպիսին չունեմ և չեմ էլ ունեցել երբեք;
    Կան ցանկություններ; Որոնց համար պայքարում եմ; Գլխավորը ցանկությունս այժմ երևի այն է, որ պահպանվեն համատեղ մշակված ու ընդունված կանոնները; Իսկ զարգացումը լինի դիալեկտիկորեն: Որ չհայտարարենք մի բան, իսկ վարքով լինենք իրար հանդեպ անկանխատեսելի; Դա խանգարում է, ժամանակ է խլում:

    (Եթե անհույս է, ապա շատ չեմ երկարացնում, բռնում պատեր եմ քաշում; Իսկ եթե ռեալ հույսեր կան, ապա էներգիաս չեմ խնայում վիճակի նորմալիզացման համար

  8. #26
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Փորփրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի՞նչ է նշանակում մականունդ՝ dvgray, ի՞նչ տառերից/բառերից է կազմված։
    device gray –ի հապավումն է;
    Մի մարմին, սարք, կառուցվածք, համակարգ, որը ունի հնարավորություն տեսնելու և նկարագրելու ոչ միայն “սև”-ը և “սպիտակ”-ը, այլ նաև ընկալելու ու արտացոլելու լույսի սպեկտրը , որպես վիճակների փոփոխություն “սև”-ից դեպի “սպիտակ” որպես մոխրագույնի գրադիենտ ;
    Սակայն դեռ անկատար է աշխարհի ներկապնակը, տեսանելի լույսի սպեկտրը, “կարմիրից” մինչ “կապույտ’” տեսնելու, տարբերակելու համար, չնայած բնությունից ունի իրեն պարգևած զգայարանը; Կգա ժամանակը, device gray-ը կհասունանա ու կձևափոխվի RGB /red green blue/ device-ի; Դա երբ կլինի, չգիտեմ;

    ( Զուտ տեխնիկայից անալոգ է: )

  9. #27
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Փորփրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ի՞նչ մասնագիտություն ունես, և որքանով է այն քեզ հոգեհարազատ, այսինքն՝ համարու՞մ ես արդյոք, որ դու հենց դրանով պիտի զբաղվեիր, թե՞ կա այնպիսի գործ, զբաղմունք, որին քեզ ավելի համապատասխան ես համարում, ավելի հաճույքով կանեիր կամ անում ես։
    Խառվածքով տեխնոկրատ եմ, սակայն ավելի շատ հողին, ռեալին, մարդուն կպած; Մասնագիտությամբ` ծրագրավորող; Խառնվածքս ու մասնագիտությունս իրար համընկնում են մասամբ;
    Երևի լավագույնը իմ խառվածքի համար` դա վաճառականի մասնագիտությունն էր` իր լայն, ընդգրկուն իմաստով /վաճառականի, բայց ոչ չարչու/;

    Ամեն տեղ էլ հետաքրքիր է լինում, երբ պրոցեսի մեջ եմ; Պրոցեսի վերջը ` “Արդյունքը” հանդիսանում է դեպրեսիվ վիճակի սկիզբ, եթե դրանից անմիջապես, հետո նախորդ պրոցեսը սահուն կերպով չի դառնում մի ուրիշ, հաջորդ պրոցեսի սկիզբ, մի նոր ընթացք;
    ….
    Շատ եմ սիրում մեքենայով ճանապարհորդել միշտ նոր, դեռ չանցած ճանապահներով, ինչքան էլ էքստրեմալ ու վտանգներով լեցուն լինեն դրանք; Դրանից չեմ հոգնում, թեկուզ օրական մեքենան վարեմ 18 ժամ: Սա հեքիաթ չի; Վերջին երեք տարիներին, տարվա մեջ հետ գցած բոլոր խնայողություններս նվիրել եմ սրան; Անցել եմ հայի համար բավականին վտանգավոր ճանապարհներով, սակայն այդ հավանական վտանգները ինձ հետ չի պահել:

  10. #28
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Փորփրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Սովորաբար ինչպե՞ս ես լիցքաթափվում, հանգստանում ճղճիմ առօրեական հոգսերից ու բացասական լիցքերից։
    Արագ քայլքով, 1-2 օրը մեկ, 1.5-2 ժամ քայլում եմ գիշերային քաղաքով , երբ հոգնած քաղաքը արդեն հանգստանում է, վայելելով իր գիշերային ընթրիքը ու պատրաստվելով քնի;
    Բավականին հաճելի է ու հանգստացնող; Մաքրում է հոգիտ ու միտքտ ավելորդ, ոչ էական, խանգարող նստվածքներից ու հույզերից, և օգնում է բնականոն վիճակիս հաստատմանը;

    Ես հանգստանում եմ, երբ մտածում եմ: Սա իմ համար ամենահարմարավետ վիճակն է:
    Բնականաբար, չեմ սիրում, երբ խանգարում են, իսկ երբ օգնում են, լինում եմ երախտապարտ:
    Շարժիչների տեսության մեջ կա մի այսպիսի հասկացություն: Կոչվում է պտտման մոմենտ: Շարժիչը իրեն լավ է զգում հենց իր պտտման մոմենտին մոտ արագությունների ժամանակ, այլ ոչ թե կանգառի; Կանգառի ժամանակ շարժիչը որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալուց:
    Պասիվ հանգիստը իմ համար չէ:

  11. #29
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Աստծո նկատմամբ վերաբերմունքդ` նրա ներքին ընկալումից մինչև կրոն
    Աստված իմ գործընկերը է, քանի դեռ ես չեմ խախտել կանոնները:
    Նա հենման կետն է. սկիզբը: Որտեղ է սկի՞զբը: Այնտեղ, որտեղ զրոն: Կարող եմ ասել միայն սա :
    Չեմ խորանում, թե ով ում ստեղծեց, ինչու ստեղծեց, ինչպես ստեղծեց; Դա այնքան վաղուց էր, որ երևի շատ բաներ են փոխվել; Եվ աստծո մեջ, և մարդու մեջ; Աստված ինչ տիրույթում է իր մնացած կեսերով, դա անհայտ է, սակայն մի կեսով մեր հետ է, տրեզերքի հետ, և ըստ այդմ մենք կարող ենք լինել պարտնյորներ, կամ հակամարտող կողմեր; Երրորդ, մի կողմ քաշված լինելու տարբերակի ընտությունը կարծես թե մարդուն տրված չէ; Քանի որ գնում է համընդհանուր պայքար երկու; Տրեզերում պայքարի և ընդարձակվելու փուլ է այժմ, սկսված միլիոնավեր տարիներ առաջ;
    Աշխատում եմ իր հետ լինել պարտնյոր;

    Քանի այդպիսի կեսերի՞ց է բաղկացած աստված; Էլի անհայտ է;
    Աստված մի կեսով տիեզերքում է, մնացածը կեսերը` անհայտ է թե ուր են;
    Նա հաստատ մաս ունի կանալում, կապի հանգույցում;
    Բայց քանի որ ինքը նաև տիեզերքում է, ուրեմն իր այս մասով նա նաև տիեզերական է:

    Կրոնը` գործիք է, տրված մարդուն; Մի ուրագ ???... կամ սղոց ???;
    Կարող ենք լավ, օգտակար իր պատրաստել մեր համար, որը կհեշտացնի մեր հոգեկանը, կենցաղը, կյանքը:
    Կարող ենք նաև դրանով մեկս մեկին սպանել; Դա մեր ընտրության է, մեր ընտրության հետևանքով ծագած գործողության արդյունքը, և հետևաբար` պատասխանատվությունն էլ մերն է;
    Պետք չէ այստեղ խառնել այդ գործիքի ստեղծողին, Աստծուն; Լավ բան կանենք, պետք է շնորհակալությամբ հիշել Աստծուն, իսկ եթե վատ գործ կանենք, նրան դատարան քարշ տալը և դրա համար դատելը` ???: Դա թույլ հոգու անարժան պահվածք է, վախկոտություն;

  12. Շնորհակալություն dvgray-ին այս գրառման համար:

    Philosopher (30.11.2007)

  13. #30
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Ազգայինը քո ընկալումը. ի՞նչն է ազգային, ինչո՞վ է այն կարևոր կամ անկարևոր, ազգայինն ու համամարդկայինը, հարաբերություն, կոնֆլիկտ, ակտուալությունը` այսօր` մերօրյա հանրային կյանքում
    Մարդկությունը` դա տեսանելի լույսի սպեկտրն է; Կարմիր` “տաք” լույսից, մինչև կապույտ “սառը” գույնը;
    Երկարալիք, տաք կարմիրը ` դա արևմուտքն է;
    Կարճալիք, սառը կապույտը ` դա արևելքն է;
    Ազգայինը ` էտ սպեկտրի վրա որոշակի տիրույթ է, արհեստական, պայմանական բաժանման սահմանով;
    /մենք կանաչ լույսի տիրույթում ենք, ավելի մոտ դեղինին/;

    Համամարդկայինը` հնարավորինս ավելի մաքուր սպիտակ լույսն է, որը հանրագումարն է ամբողջ լույսային սպեկտրի; Ինչքան լույսը գոյանա ավելի շատ տիրույթների հանրագումարի արդյունքում, այնքան ավելի մաքուր սպիտակ է, այսինքն համամարդկային;
    /Նյուտոնի պրիզման և լույսի տրոհվելը / Եվ հակառակը, այդպիսի լույսը իվիճակի է տրոհվելու ավելի շատ բաղկացուցիչների, ավելի շատ ազգերի, և նրանց մեջ ներառնված մարդկանց, տրոհվելու որպես նախնական կուռ, միասնական արժեքային համախումբ;

    Կոննֆլիկտը սկսում է ազգերի, /մարդկանց/ սպեկտյալ դասավորվածության անհամապատասխանությունից, աննեևդաշնակությունից; Դա դիզայների-ճարտարապետի, նկարիչ-ձևավորողի գործ է; Լավ դիզայները անգամ կողք կողքի դրված վառ կարմիրից ու մուգ մանուշակագույնից կարող են գեղեցիկ, ներդաշնակ նախշ ստանալ; Դա արվեստը է; Մեծ արվեստ;
    Համատեղել առաջին հայացքից անհամատեղելին; Գտնել գույները շաղկապելու միջավայրը ու եզրերային անցումները;

    Մերօրյա կյանքը որոշ չափով խառնել է իրար ճարտարապետ-դիզայներին իդենտիֆիկացնելու տրադիցիոն, հազարամակներով մշակված ձևերը, մեթոդները;
    Ներկարարները խառնվել են նկարիչիների հետ; Ու բարդագույն խորանների կառուցումը ու ձևավորումը հաճախ հանձնարարվում է ներկարարներին; Իսկ մենք տեսնելով նրանց ստեղծած "արվեստ" -ը, հիասթափվում ենք արվեստից էլ, մարդուց էլ, համամարդկայինից էլ ;
    Սա ժամանակավոր է; Նման նրան, որ խառնել, թափահարել ես հնամյա գինու տակառը; Իմաստունները ասում են, որ գինուն ձեռք տալ, թափ տալ չի կարելի : Թափ տալու հետևանքով բաժակները լցնելուց ու խմելուց, բերանիտ հայտնվում են նաև նստվածքից կտորներ, և մնում է տհաճության զգացմունք; Ոչինչ, մի քիչ համբերել է պետք. մինչև գինին "նստի";
    Գինուն ձեռք տալ պետք չէր
    Սակայն չկա չարիք առանց բարիք: Սա լավ առիթ է նոր, հետաքրքիր համով ու հոտով կոլեկցիաներ ստանալու;

+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Philosopher-ի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.05.2010, 17:22
  2. Հարցազրույց Առողջագետի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 18.04.2008, 19:19
  3. Հարցազրույց Ումբերտո Էկոյի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Վերլուծություններ, հոդվածներ, լուրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.01.2008, 18:21
  4. Հարցազրույց Փորփրուկի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.12.2007, 01:58
  5. Հարցազրույց Փայլի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 19.12.2007, 03:34

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները