+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5
Ցույց են տրվում 41 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Հարցազրույց dvgray-ի հետ

  1. #41
    - Black Orchid will become famous soon enough
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Իսկապես. մե~ծ շնորհակալություն dvgray-ին: Ինչքան էլ որ հասցրել էի ճանաչել նրան, զգալ, որ խորը մարդ է, միևնույն է, այս հարցազրույցը շատ նոր բան տվեց:
    Ու եթե մինչև հիմա հարգում էի dvgray-ին, հիմա արդեն նաև սիրում եմ... Չգիտեմ, երևի անկեղծության համար:

  2. #42
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Անկասկած, շնորհակալություն պիտի հայտնել, քանի-որ մեր հարցերին պատասխանելը մեծ ջանք էր պահանջում: Հետաքրքիր զգացում ունեմ, որ dvgray-ին հաջողվեց տալ բոլոր հարցերի պատասխանը, սակայն պահպանել նաև իր անձի խոհրդավորությունը: Որոշ կանխատեսումներ արդարացվեցին. օրինակ` տեխնիկական կրթությունը և ծրագրային մտածողությունը, ինչը տեսանելի էր գրառումներում: Օրինակ, հասարակական բուրգի մասին մենք տարբեր պատկերացումներ ունենք, և ես պատրաստվում եմ գրել, թե ես ինչը նկատի ունեի: Ինձ թվում է, որ հարցազրույցը արդյունավետ էր, մենք մի-քիչ ավելի լավ ճանաչեցինք ու զգացինք մեր ֆորումի անդամներից մեկին` առայժմ dvgray անունով:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #43
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Իսկապես փայլուն պատասխաններ են: dvgray մտածողին հաջողվեց մնալ իր բարձունքի վրա, ավելին` նկատվեց սեփական դիրքորոշումների մի որոշակի բյուրեղացում, որին dvgray-ը հասնում էր հենց հարցերին պատասխանելիս, դիալոգի պրոցեսում, իսկ դա արդեն ներքին հոսուն կյանք ունեցող, անընդմեջ մտորող ու ապրող, կասկածող ու հաստատող մարդուն, իսկական մարդուն բնորոշ հատկանիշներ են: Մյուս կողմից` dvgray մտածողը սկսեց նաև, թեկուզ և առանձին դրվագներով, բացահայտել իր կենդանի մարդկայնությունը, որն արդեն հիմա թանկ ու հարազատ մարդկային տեսակի մասին է խոսում: Այս հարցազրույցը ինձ համոզեց, որ հանձինս dvgray-ի մենք գործ ունենք կայացած ու ապրող հոգու հետ, Մարդու հետ: Նորից շնորհավորում ու շնորհակալ եմ, եղբայր

  4. #44
    Անդամության թեկնածու Սամվել is on a distinguished road Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    23
    Գրառումներ
    12

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Շնորհակալ եմ, dvgray

    Միշտ հաճելի է գիտակից ու խելացի մարդկանց հետ շփվելը ափսոս մենակ վիրտուալում ունենք այդ հնարավորությունը այս դեպքում

  5. #45
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Հարցազրույց dvgray-ի հետ

    Dvgray-ի խոսքերից
    Դպրոցում աշխատող իմ ծանոթ ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս վերջ տալ “ամպագոռգոռ” շարադրություններին, և երեխաներին իրականում սովորեցնել մտքերի շարադրանքի արվեստը: Ոնց սկել, ոնց ասել ասելիքդ, ոնց ավարտել ու մատուցել քո եզրակացությունը; Սակայն պայմանով, որ այդ մտքերը իրականում լինեն երեխայինը:
    Նրանք մի քիչ ջղայնանում են իմ վրա, բայց կարծես սայլը տեղից պոկվում է:
    Մի քիչ ուշացումով` ցանկանում եմ բարեբանել dvgray-ի տված հարցազրույցը: Իրապես, լայն ու խոր ճանաչողության հետ գործ ունենք, որտեղ ներդաշնորեն միաձուլված են Գիտելիքի երկու ակունք - Ուսուցչի և սեփական ապրում-կենսափորձի ակունքները: Հայրենական մտքի ճապաղ լանդշաֆտի ֆոնի վրա` մեծ ուրախություն է հանդիպել մտածողության արվեստը կրող անձի: Հարցազրույցի մի շարք հատվածներ կարևոր մտքեր են պարունակում, պետք է ուսումնասիրել: Անուղղելի "բարեփոխիչս" էլի նույն միտքն է մտածում` տեսնես dvgray-ը Նոր Հայաստանի կառուցման մեջ ինչ դեր կարող է ունենալ:
    Վերևում բերած մեջբերումը վերաբերում է առողջ երկրի կայացման համար շատ կարևոր հարցի` երեխային սովորեցնել մտածել (և, իհարկե, զգալ, սիրել, ապրել):
    Ահա թե ինչով պետք է զբաղվի դպրոցը: Ինչին կարելի է հասնել միայն կրթության բովանդակության և ձևերի մի նոր, կենդանի համակարգի ստեղծումով: Սովորել մտածել և սիրել մտածելը - ահա dvgray-ի հարցազրույցի դասը: Մտածել մտածող Տիեզերքի հետ, մտքով Աշխարհ ստեղծել, մտքով Կյանք ստեղծել... Եվ մի օր տեսնել մարմնավորված միտքդ... Իսկապես, արժանի մի գործ Մարդու համար:

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 3 4 5

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Philosopher-ի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.05.2010, 17:22
  2. Հարցազրույց Առողջագետի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 18.04.2008, 19:19
  3. Հարցազրույց Ումբերտո Էկոյի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Վերլուծություններ, հոդվածներ, լուրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.01.2008, 18:21
  4. Հարցազրույց Փորփրուկի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.12.2007, 01:58
  5. Հարցազրույց Փայլի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 19.12.2007, 03:34

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները