Մոտակա նախագահական ընտրությունները, ինչպես նաև առկա չլուծված սոցիալ-քաղաքական, հոգևոր-մշակութային խնդիրները գերքաղաքականացրել են հանրության մի լուրջ մասի, որի կարծիքով այդ խնդիրների լուծման ճանապարհին էական նշանակություն ունի քաղաքական կյանքն ու նրանում լուծվող հանգույցները: Մյուս կողմից կա տեսակետ, որ իրականում ոչինչ չի լուծվում քաղաքական դաշտում: Բոլոր հիմնարար խնդիրները կարող են և պետք է լուծվեն առաջին հերթին մարդու, շարքային մարդու գիտակցության, հանրության հոգևոր-մշակութային ընկալումների ոլորտում, որից հետո արդեն քաղաքական դաշտում անլուծելի թվացող խնդիրների լուծումը առավել հեշտ ու սահուն կլինի:
Եվ այսպես, ԴՆ Ֆորումում կազմակերպվում է առաջին կլոր սեղանը, որի թեման է. "Քաղաքականությունը և Հայաստանի ապագան":
Կլոր սեղանները կազմակերպվում են հետևյալ կարգով. այն անդամները, որոնք ցանկանում են մասնակցել կլոր սեղանին, անձնական նամակով տեղեկացնում են ինձ այդ մասին` այստեղ: Երբ ձևավորվում է այն անդամների շրջանակը, որոնք ցանկանում են այդ խնդիրը քննարկել, նաև ընդունելի են որպես կլոր սեղանի մասնակիցներ, ադմինիստրացիան հայտարարում է կլոր սեղանի անցկացման ժամկետը` կոնկրետ օրեր (այն նախապես անձնական նամակով ուղարկելով քննարկման մասնակիցներին), և հայտարարվում են կլոր սեղանի մասնակիցները: Այդ օրերի ընթացքում այդ թեմայում գրառումներ են անում բացառապես այդ անդամները (նաև ղեկավարության որևէ ներկայացուցիչ, եթե միջամտելու կարիք է լինելու): Օրերի ավարտից հետո, երբ ավարտվում է կլոր սեղանը, թեմայում կարող են գրառումներ անել արդեն մնացյալ բոլոր անդամները:
Եվ այսպես, գրանցումը սկսվում է արդեն այս պահից: Կլոր սեղանի թեման` "Քաղաքականությունը և Հայաստանի ապագան":


Մեջբերել
