Նիցշեն մարդկային ինքնաքննման անհասանելի հանճարներից է, որի մութ ապրումներում ու հայացքներում մենք տեսնում ենք մեզ` մարդու` բնության հրաշքին ու ցածրին միաժամանակ: Յուրաքանչյուր մտածող մարդ իր մեջ ունի իր Նիցշեն, նույնիսկ եթե չի կարդացել նրա գործերը, իսկ կարդալն օգնում է նախ ճանաչել ինքն իրեն, ապա և դուրս մղել իր միջից այդ նույն Նիցշեին: Նիցշեն նիցշեաթերապիայի լավագույն միջոցն է: Նիցշեն հաճախ մարդուն ցույց տալով իր միջի կենդանուն` ստիպում է նրան մարդ լինել, իսկ մինչև լինելը դժվար է, նիցշեական դժվարություններն են: Մի խոսքով` Նիցշե. ահա մարդը, ժամանակակից քաղաքակրության հիվանդ ու միայնակ մարդը, վերածնվելու, տիեզերական լռության պատնեշը քանդելու համար ապրող մարդը:
Այս թեմայում տեղադրում ենք Նիցշեի աշխատությունները: Առանձին գրքերը կամ գաղափարները քննարկում ենք "Փիլիսոփայություն" բաժնում:
"Ecce Homo"




Մեջբերել


