Բավականին ուշագրավ ավետարան է: Կարճ, դիպուկ մեջբերումներ Քրիստոսի խոսքերից, որոնք բացահայտում են նրա մեջ ապրող ու մտածող մարդուն: Մի քանի ձևակերպումներ ցնցեցին, իրենց խորությամբ, այո, մտածողական խորությամբ: Իսկապես ուշագրավ երևույթ է, ու պատահական չէ բազմաթիվ մտածողների, ուսումնասիրողների ուշադրությունը նրա նկատմամբ: Ոչ միայն կարևոր, այլ հաճելի է կարդալ. նոր բացահայտում "ավետարան" ժանրի ընթերցողական սուբյեկտիվ ընկալման մեջ...


Մեջբերել