Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Тесное пространство

  1. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2007
    Գրառումներ
    31
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Тесное пространство

    Ան ջան, եթե մարդը մի փոքր պոետիկ հակումներ ունի, հավատա՝ բոլորովին դժվար չի գրել պուշկինին կամ եսենինին շատ նման /հարգելի խմբագրող, երբ որ անունները փոքրատառով եմ գրում, դա անուշադրության սխալ չէ, այլ իմաստային ֆորմա, որով ուզում եմ ցույց տամ, որ նկատի չունեմ կոնկրետ տվյալ անձանց կամ գրողներին, այլ երևույթը՝ պուշկին կամ եսենին. սա նշում եմ, քանի որ նախորդ գրառմանս մեջ գրած չարենցը ուղղել մեծատառ էիք դարձրել/.

    Հա, ինչ էի ասում: Էս առիթով հիշեցի հայտնի ֆիլմից հատված. Օստապ Բենդերը երբ Կոզլովսկուն արտասանում է Պուշկինի սիրային գոհարներից մի տուն, ու ասում, որ դա մոգոնել է գիշերը, սիրո ուժեղ զգացմունքների ազդեցության տակ, ու միայն առավոտյան հիշել, որ "այն արդե՛ն գրել էր Ա.Ս. Պուշկինը, ինչպիսի՛ հարված դասականին..."

    Ինչ վերաբերում է տվյալ գրողի` մեր սրտից խոսելուն, լրիվ համաձայն եմ, որ տեխնիկապես դա կարո՛ղ է ինտերպրիտացվի արձակի մեջ, բայց բանաստեղծությունը երաժշտություն է, ու դասական հանճարեղությունների մեջ, եթե փորձես հիշել, չես գտնի իրար նման, կամ "ազդված" ոճեր:

    Ստեղ մի փոքր շեղվեմ պոեզիայի մեկնաբանմանը:
    Մարդը, երբ զգում է շատ լիքը ու խորը, դա անպայման ինչ-որ կերպ արտահայտվում է, մեջը չի մնում, նույնիսկ ինքնամփոփների մոտ, պետք է միայն կարողանալ տեսնել այդ արտահայտման ձևերը, որոնք հաճախ ամենաանհեթեթ տեղերում են: Հիմա, պոեզիայի միջոցով արտահայտվելու համար պետք է հատուկ "պոետիկ" սլուխ ունենալ: Սլուխ բոլոր երաժիշներն /պոետներն/ էլ ունեն, բայց քչերն են իսկապես ստեղծագործող

    Եվ մի բան էլ. որոշների համար իրոք շոյիչ կլինի, երբ իրենց գրածներում այս կամ այն հայտնի անվան ծանոթ հոտն են առնում, բայց սա համեմատություն չի: Համեմատությունն իրոք պատիվ է բերում, միայն թե այն ուրիշ մակարդակների վրա է տարվում, որի մեջ հիմա չեմ ուզում ծավալվել:

    Եվ հետո, գրողների 99.9% գրում է ընթերցողի համար: Իսկ ընթերցողին գրավում է նորությունը՝ մաքուր, չազդված նորությունը, ինչքան էլ որ գրողին գրավում է չարենցին կամ պուշկինին նման լինելը
    Ամեն դեպքում, տեսնում եմ, որ լավ կամ գոնե հետաքրքիր է ստացվում այն դեպքերում, երբ գրում են ոչ թե ընթերցողի համար, այլ որովհետև էդ պահին չարտահայտվելն անհնար էր. մեկը լացում է, մյուսը ծիծաղում, երրորդը բռունցքը խփում սեղանին, չորրորդն էլ գրում է...
    Ինչպես Մելիքն էր ասում՝ էդ պահին զգացել, դատարկվել է, էլ հավես չունի անդրադառնալու... Սա նույնքան լավ է, որքան բնական, ու դաշտային ծաղիկները ներկելու-խուզելու կարիք չկա...
    Վերջին խմբագրող՝ nil: 14.12.2007, 05:46:

  2. #22
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Тесное пространство

    breeze, սկզբունքորեն համաձայնելով պոետական սլուխի և գրողական բնատուր ունակությունների մասին մնացյալ դատողություններիդ` այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ իրականում դու մոռանում ես մի խիստ կարևոր հանգամանքի մասին, այն է` որևէ պոետի բանաստեղծություն մշակութային կոնտեքստից առանձին ինքնին իր չէ, ու ոչ էլ պոետն է` սլուխ ունեցող ինքնին իր, որն ապրում է մտածողական ու էմոցիոնալ վակուումում և միակ բանը, որ անում է` իր միջից բանաստեղծական տաղանդի նորանոր գլուխգործոցներ ի հայտ բերելն է: Ինչպես պոետը, այնպես էլ նրա բանաստեղծությունը որևէ կոնկրետ լեզվամտածողական և մշակութային կոնտեքստի մաս են: Ընդ որում` հաճախ ոչ մեկ, այլ միանգամից երկու, երեք կամ ավելի: Օրինակ` հայ գրեթե բոլոր խոշոր բանաստեղծները ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մշակութային կոնտեքստից են հարստացել: Բոլոր խոշոր գրողներն առանց բացառության իրենց գրական հանճարի բարձունքին են հասել ազդեցությունների միջոցով: Սա դասագրքային ճշմարտություն է: Եթե Դոստոևսկին ասում էր. "Մենք բոլորս դուրս ենք եկել Գոգոլի "Շինելից"", դա իր` Դոստոևսկու համար կոմլիմենտ էր, նա դա ասում էր` ազգային գրականության զարգացման տրամաբանության խորքային ընկալմամբ: Իսկ յուրաքանչյուր ազգային գրականություն զարգանում է ու կա ավանդույթի ու անհատական հանճարի փոխհարաբերությունների դիալեկտիկայի արդյունքում: Շեշտելով տաղանդի դերը բանաստեղծելու գործում` ավանդույթի և լեզվամտածողական գրագիտություն-վարպետության մասին մոռանալով` մենք աղճատում, մասնատում ենք գրականության կոչված երևույթն ընդհանրապես, և այո, առաջին հերթին մեծ գրականությունը, մեծերի ու մեծերի գրականությունների փոխհարաբերությունների մեծ գետը, որը շատ հզոր է` ազդեցություններ կոչվող երևույթի պատերը չքանդելու համար: Իրական ու մեծ գրական մեծությունը զարգանում է լեզվի ու լեզվամտածողության հետևողական յուրացման ու նրա ձևերի միջոցով իր` անհատ բանաստեղծի ունիկալ աշխարհընկալման գեղարվեստական սինթեզի ստեղծման միջոցով, որի արդյունքում նա կարող է հարստացնել այդ նույն լեզվամտածողությունը, դառնալ դեմիուրգ, որի համար, սակայն, ոչ թե ամոթ, այլ պատիվ է իր "մահկանացուի" անցյալը, յուրացնողի, եթե կուզես` ազդվողի անցյալը:

  3. #23
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Тесное пространство

    Мне ведь так дорога
    не сама дорога,
    а дороги те,
    кого я встретил
    на своем пути.

    И лишь об одном молюсь я:
    Люди -
    дайте мне пройти свою дорогу
    без пурпурных рек
    пролитой вами
    и мною
    крови.

  4. Շնորհակալություն Մելիք-ին այս գրառման համար:

    Առողջագետ (06.05.2008)

  5. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2007
    Գրառումներ
    31
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Тесное пространство

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Мне ведь так дорога
    не сама дорога,
    а дороги те,
    кого я встретил
    на своем пути.

    И лишь об одном молюсь я:
    Люди -
    дайте мне пройти свою дорогу
    без пурпурных рек
    пролитой вами
    и мною
    крови.
    Այն պահից, երբ մարդը սկսում է սահմանազատել ճանապարհներ, դառնում է ճակատագրի ստրուկը:
    Եթե տիեզերքի բարձրությունից հաջողվի նայել այս լարված, խժբժացող կետին, որտեղ մարդը ձգտում է տնօրինել իր “ճանապարհը” , երևի թե երևա մի ընդհանուր կաթսա, որտեղ եռում է կյանքը` один на всех` հաջողություններով, անհաջողություններով, ձգտումներով, սպասումներով: Մարդը, մոլորված այդ լաբիրինթոսում, խուճապահար կառչած է դրա բավիղներից, վախենում է բաց թողնել ու հայտնվել դատարկության առաջ: Միայն մեկ-մեկ, շատ հազվադեպ, երբ մանկան պես խռովում է կյանքից, на зло всем թողնում է բավիղը ու մի քայլ առաջ շարժվում դեպի թվացյալ դատարկություն: Ու այդտեղ է, որ սկսվում է սկզիբը. ու ոչ մի դատարկության էլ չի հանդիպում, այլ գտնում է ինքն իրեն, նրան, որին իր մեջ միշտ ման է տվել, բայց ցավոք սրտի չի ճանաչել: Ու այդ հազվադեպ պահերին մարդը տեսնում է, որ իր կողքին էլի մարդիկ կան, ճիշտ իր պես, որոնք հասկանում են նույնքան, որքան ինքը` ոչ ավել, ոչ պակաս, ու որ ուրախանալու առիթ կա: Դա ոչ թե պահի ուրախություն է, այլ համոզվածության ուրախություն, քանի որ կասկածները, անվստահությունը, խաբելու ու խաբված մնալու նրբախաղերը մնացել են բավիղներում: Եթե մարդուն հաջողվի այդ պահից ամուր կառչել, հետո այն ձուլել իր հոգուն, կգտնի սեր: Սեր, որն իրեն կուղեկցի ողջ կյանքում, ինչպես որ իր կողքին հայտնված մարդիկ` անկախ անգամ նրանց ֆիզիկական գոյությունից: Եթե բացվեն դռները, դու այդ մարդկանց հետ կլինես նույնքան մենակ, որքան որ կաս իրականում: Դու երջանիկ կլինես քո մենակության մեջ:
    Այս չափողականության մեջ տեղափոխվելու համար պետք է առիթ` հայտնվելու տիեզերքում: Պետք է մի պահ բավիղները լինեն հեղձուցիչ` անտանելի այնքան, որ էլ չկարողանաս չպոկվել մեղքերի չափ հին ու մեղքերից քայքայված այս մոլորակից, Լուսնի մակարդակից bye-bye թափահարես տիեզերքի այս հոգեբուժարանին` առանց կարոտի ու մի բան թողած լինելու չնչին իսկ զգացմունքի, հետո թողնես Լուսինն էլ /ձեռի հետ համոզվելով, որ ամերիկացիների ոտքն այդտեղ չի կպել/ ու սլանաս ավելի հեռու, օրինակ Մարս, որտեղից երկրագունդը աստղերից չտարբերվող մի կետ է միայն, քայլես կարմրավուն փոշոտ ամայի մակերևույթով, անցնես-մխրճվես բացարձակ մենակության աշխարհ` ասես կախարդական հեղուկ հայելու միջով, ծամես այդ մենակությունը, մարսես այնպես, որ արյունդ հարստանա նոր մասնիկներով, ու երբ մեռնեն վախի վերջին ծվենները, դուրս գաս Ծիր Կաթինից ևս: Ու երբ տիեզերական սևի զանգվածի մեջ զգաս, որ լսում ես միայն դատարկություն, մի տեղ “օդում” կորսաս անկախությունդ, որը պինդ կթաքցնես գրպանումդ, քանի որ հեռվում նոր գալակտիկայի լույսերն արդեն երևացին: Մոտենալով կքարանաս հիացմունքից, խոսքեր չես գտնի նկարագրելու առջևդ բացված գեղեցկությունը, շատ-շատ շշնջաս` “ինձ չէ, ստեղ պոետ պետք է ուղարկեին...”, բայց այդ աննկարագրելին կգրանցվի ուղեղիդ բջիջներում, ու կհասկանաս թե ինչ ու ինչքան էիր տեսել ընկերոջդ հայացքում, որին սիրահարվել էիր երևի... Ու երբ արթնանաս քո անկողնու մեջ, քո սենյակում, քո քաղաքում ու քո մոլորակում, երջանիկ կլինես, քանի որ դեռ հստակ հիշում ես, թե էլ որտեղ կարող էիր գտնել տիեզերքը... Բայց դա էլ կմոռացվի երևի, քանի որ օրսըստօրե կխճճվես կրկին բավիղներում... ու դեռ շատ արյուն կթափվի...

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում nil-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (22.12.2007), Առողջագետ (22.12.2007)

  7. #25
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Тесное пространство

    Давай не будем сегодня, детка,
    о любви говорить.

    Давай не будем вести себя так,
    будто в нас гарят
    огни всех сердец недолюбившых.

    Я помню, детка, все те пометки,
    что твой язычок сумел поставить.

    И теперь уже совсем не важно
    кто подет в бою...

    Хотя, ты знаеш? Я тебя боюсь...
    я тебя боюсь... я тебя боюсь...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •