Երբ որոշեցինք գնալ այս բեմադրությանը, բավականին լուրջ սկեպսիս կար մեջս. ինչ պետք է սպասել անգաղափար, անդերասան, անկյանք հայ թատրոնից: Բայց պարզվեց, որ իրականում կարելի էր. թե սցենարը, թե դերասանական խաղը թեև փայլուն ու միանշանակ չէին, բայց երևույթ, այնուամենայնիվ, էին: Գուցե մեր մասնավոր հայաստանյան չափանիշներով, գուցե, ասենք, ռուս մեծ թատրոնի ավանդույթին անծանոթ կամ մասամբ ծանոթ հանդիսատեսիս համար, բայց որ այն երևույթ էր, կարծում եմ, միանշանակ է: Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ ներկայացումը, կուզեի ավելի ծավալուն կարծիքներ լսել, գուցե հետագայում ես էլ կոնկրետացնեմ իմ դիտարկումները![]()



Մեջբերել