Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հույս

  1. #1
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Հույս

    Հուսա՞լ:

    Այո
    Հույսն ապրեցնում է: Այն ուժ է տալիս, առաջ է տանում, ուղղորդում է: Հույսը լավ է, գուցե ամենալավ բանը կյանքում, և ինչպես ցանկացած լավ բան, այն երբեք չպիտի մեռնի: Հույսն է, որ մեզ օգնում է հավատալ ու հասնել, չհանձնվել ու պայքարել, փնտրել ու գտնել: Ցանկացած իրավիճակում էլ, թեկուզ՝ ամենածանր, պիտի չկորցնել հուսալու կարողությունը, որովհետև հենց այն է, որ մեզ տանելու է դեպի լուսավոր ելքը: Այն ջերմացնում է, հանգստացնում, հավատացնում...
    Հուսալ նշանակում է լինել լավատես, չհամակերպվել վատի հետ, լինել կարող և ուժեղ:

    Ոչ
    Հույսը վտանգավոր է, այն կարող է խելագարեցնել: Երբ կյանքը քեզ տանում է մի ուղղությամբ, իսկ հույսդ իր կողմն է քաշում, կարող ես ցնորվել: Արդյոք պե՞տք է հույսը մարդուն, ով ցմահ բանտարկված է, նրան, ով անբուժելի հիվանդ է: Մի՞թե վիճակի հետ հարմարվելը ավելի բուժիչ ու հանգստացնող չի լինի տվյալ և հազարավոր նմանատիպ դեպքերում:
    Հույսերը երազանքների ու հաճախ անիրականանալի երազանքների տեսք ստանալու հատկություն ունեն: Հուսալով կորցնում ես իրականում ապրելու ու իրականության տվածի մեջ լավը տեսնելու հնարավորությունից՝ կառչելով մտացածին «կլինի»-ներից, որոնք միայն խանգարում են ապրել «հիմա ու այստեղ»:

    Հուսա՞լ...

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում ivy-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (06.12.2007), Առողջագետ (27.11.2007)

  3. #2
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հույս

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսա՞լ:

    Այո
    Հույսն ապրեցնում է: Այն ուժ է տալիս, առաջ է տանում, ուղղորդում է: Հույսը լավ է, գուցե ամենալավ բանը կյանքում, և ինչպես ցանկացած լավ բան, այն երբեք չպիտի մեռնի: Հույսն է, որ մեզ օգնում է հավատալ ու հասնել, չհանձնվել ու պայքարել, փնտրել ու գտնել: Ցանկացած իրավիճակում էլ, թեկուզ՝ ամենածանր, պիտի չկորցնել հուսալու կարողությունը, որովհետև հենց այն է, որ մեզ տանելու է դեպի լուսավոր ելքը: Այն ջերմացնում է, հանգստացնում, հավատացնում...
    Հուսալ նշանակում է լինել լավատես, չհամակերպվել վատի հետ, լինել կարող և ուժեղ:

    Ոչ
    Հույսը վտանգավոր է, այն կարող է խելագարեցնել: Երբ կյանքը քեզ տանում է մի ուղղությամբ, իսկ հույսդ իր կողմն է քաշում, կարող ես ցնորվել: Արդյոք պե՞տք է հույսը մարդուն, ով ցմահ բանտարկված է, նրան, ով անբուժելի հիվանդ է: Մի՞թե վիճակի հետ հարմարվելը ավելի բուժիչ ու հանգստացնող չի լինի տվյալ և հազարավոր նմանատիպ դեպքերում:
    Հույսերը երազանքների ու հաճախ անիրականանալի երազանքների տեսք ստանալու հատկություն ունեն: Հուսալով կորցնում ես իրականում ապրելու ու իրականության տվածի մեջ լավը տեսնելու հնարավորությունից՝ կառչելով մտացածին «կլինի»-ներից, որոնք միայն խանգարում են ապրել «հիմա ու այստեղ»:

    Հուսա՞լ...
    Այո, այնուամենայնիվ, հուսալ։ Որովհետև կյանքը ցույց է տալիս, որ հույսի կորուստն ավելի հաճախ ոչ թե ներկայով ապրելու, այլ ապագայի ընդամենը հնարավոր դժբախտությունների մասին մտքերով ներկադ թունավորելու ու խորտակելու պատճառ է դառնում։ Բայց հուսալ ոչ թե ձեռքերը ծալած նստելով, այլ գործելով, քանի որ հույսն է առաջ տանում մարդուն, ապրեցնում ու հասցնում իր նպատակներին։ Երբ գործելն ու հուսալը սկսում են ընկերություն անել, արդյունքը հաստատ վատ չի լինում, որ շատ լավ էլ չլինի, գոնե վատ հաստատ չի լինի։ Իսկ երբ հույսը միայնակ է պայքարում, պարտվելու հավանականությունը, բնականաբար, ավելի մեծ է։ Այնպես որ հուսալ, բայց գործել, այսինքն՝ հուսալով գործել կամ գործելով հուսալ։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  4. Շնորհակալություն Փորփրուկ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (27.11.2007)

  5. #3
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Հույս

    Միանում եմ "հույս" -ի մասին այս հետաքրքիր և անհրաժեշտ զրույցին`սեփական ապրումների փորձով: Հույսը ինձ լքում է այն պահին, երբ կյանքը քաոս է թվում` առանց իմաստի և ներքին տրամաբանության: Այդպիսի պահեր շատ հազվադեպ են լինում. սիրտս միշտ վստահ է, որ արտաքին քաոսի ալիքների տակ, այնտեղ` խորքում ապրում - ստեղծագործում է ԿՅԱՆՔԸ, որը հենց ինձ համար բացում է լավագույն ճանապարհները: Եվ ի~նչ. այդ սպասվելիք լավագույնը երբեմն այնքան քարոտ ու փշոտ է եղել, որ այդ պահին կասկածել եմ կյանքի ներդաշնակությանը: Բայց քիչ անց զարմացել եմ ԿՅԱՆՔԻ իմաստության վրա.- պարզվել է, որ այդ "քարի ու փշի" միջոցով նա ինձ հեռու է պահել պատրանքներից և ոչ հազվադեպ` կործանումից: Նա մի խստաշունչ, սիրող, անդավաճան, մշտապես ներկա, չհոգնող Մայր է: Նկատել եմ` մայրդ, կենսաբանական ծնողդ կարող է նույնիսկ հոգնել քեզանից, բայց Կյանք-Մայրը չի հոգնում: Եվ սա միստիկ լիրիկա չէ, այլ բնագիտություն...Ահա թե ՈՎ է ինձ համար հույսի աղբյուրը: Ես սիրում եմ Նրա լեզուն, Նրա Բանականությունը, Նրա խստությունը, Նրա աշխատանքը...

  6. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Philosopher (28.11.2007)

  7. #4
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Հույս

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... այդ սպասվելիք լավագույնը երբեմն այնքան քարոտ ու փշոտ է եղել, որ այդ պահին կասկածել եմ կյանքի ներդաշնակությանը: Բայց քիչ անց զարմացել եմ ԿՅԱՆՔԻ իմաստության վրա.- պարզվել է, որ այդ "քարի ու փշի" միջոցով նա ինձ հեռու է պահել պատրանքներից և ոչ հազվադեպ` կործանումից:
    Հիշեցի Կոելիոյի "Մահթուբ" ստեղծագործությունից մի հատված (թեև ընդհանրապես էլ Կոելիոյի գործերում ու հատկապես այս մեկում նշված գաղափարը կրող պատմությունները շատ են), որը մեջբերում եմ ստորև.

    անգլերեն.
    Think of the lizard. It spends most of its life on the ground, envying
    the birds and indignant at its fate and its shape. "I am the most disliked
    of all the creatures," it thinks. "Ugly, repulsive, and condemned to crawl
    along the ground." One day, though, Mother Nature asks the lizard to make a
    cocoon. The lizard is startled -- it has never made a cocoon before. He
    thinks that he is building his tomb, and prepares to die. Although unhappy
    with the life he has led up until then, he complains to God: "Just when I
    finally became accustomed to things, Lord, you take away what little I
    have." In desperation, he locks himself into the cocoon and awaits the end.
    Some days later, he finds that he has been transformed into a beautiful
    butterfly. He is able to fly to the sky, and he is greatly admired. He is
    surprised at the meaning of life and at God's designs.
    ռուսերեն.
    Подумай над ящерицей. Она проводит большую часть своей жизни на земле, завидуя птицам и негодуя на свою судьбу и форму. "Я самое несчастное из всех созданий", думает она. "Безобразное, отталкивающее, и осужденное ползать по земле". Однажды, все же, Мать Природа попросила ящерицу сделать кокон. Ящерица изумилась, ( она никогда не делала до этого коконов. Она подумала, что построит себе могилу и подготовится умереть. Хотя и несчастная в жизни, которую она провела до сих пор, она пожаловалась Богу: "Как только я привыкла к этому положению вещей, Господин, ты забираешь то немногое, что у меня есть". В отчаяние, она завернулась в кокон и стала ждать конца. Несколько дней спустя, ящерица увидела, что превратилась в прекрасную бабочку. Она стала способна летать в небе и необычайно восхитилась этому. Она пришла в удивление от жизни и от замыслов Бога.
    Գուցե հուսալ պետք չէ, երբ ունես ամենն, ինչ քեզ պետք է իսկապես երջանիկ լինելու համար, բայց երբ թեկուզ մի չնչին բան այն չէ, անպայման պիտի հուսալ, որ կլինի: Հույս, Հավատ, Սեր - իրոք որ, անբաժան են ու գոյություն չունեն առանց մեկը մյուսի: Դրանցից յուրաքանչյուրը ծնում է մյուսին: Չի կարելի ապրել առանց Հույսի, քանի որ դա նույնն է, թե ապրել առանց Հավատի կամ Սիրո...

    P.S.
    Ու կարծում եմ՝ նկատեցիք, չէ՞, որ ivy-ն ինչքան էլ փորձել էր հիմնավորել "ոչ" պատասխանը, այնուամենայնիվ "այո"-ն ավելի համոզիչ էր:

    P.P.S.
    Ապրել ասելով՝ դրա իսկական իմաստը նկատի ունեմ:

  8. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Philosopher (06.12.2007)

  9. #5
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հույս

    Հույսը իրականում գործողություն է, հույսի նպատակին ուղղված ուղղակի, էներգետիկ գործողություն: Ռիչարդ Բախը լավ է ասում. "Եթե ուզում ես, որ մի բան լինի, պատկերացրու, որ այն արդեն կա": Այն հույսը, որը շնչում է աշխարհի նկատմամբ լավատեսությամբ, մարդու բնության նկատմամբ լավատեսությամբ, մարդկայինի նկատմամբ լավատեսությամբ, իրական գործողություն է` ուղղված երազանքիդ իրականացմանը: ivy-ն, սակայն, ճիշտ է նկատում. կա նաև հույսի ինքնախաբեական, կործանարար ձևը, որը նրա գործուն ձևից տարբերվում է ոչ թե հավանականի ու անհավանականի մասնաչափերով, այլ իրական, մարդկային հիմքի բացակայությամբ: Ինչո՞վ է տարբերվում է հույսն առ այն, որ կողքիդ մարդը մի օր կհասկանա կյանքի տված այն պարգևը, որն ունի ինքը, ու կփոխվի, կդառնա ավելի լավն ու կատարյալը այն հույսից, որ այս աշխարհի վրա քո կրած տառապանքները կփոխհատուցվեն երկնքում: Տարբերվում է նրանով, որ առաջին դեպքում դու հավատում ես մարդուն, երկրորդ դեպքում` քո ինքնախաբեությանը: Ահա թե որտեղ պետք է հուսալ ու որտեղ պետք է ասել` կանգնիր` դու խաբում ես քեզ

  10. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.12.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •