+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ is on a distinguished road Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

    Եթե ընդունենք, որ մարդու հավատը կենսաբանական , գենետիկ և մյուս յուրահատկությունների նմանությամբ յուրօրինակ է մարդու մեջ, ուստի և պետք չէ զարմանալ , որ աշխարհում տարբեր խմբեր մարդկանց ունեն սեփական առաջնորդը, որ ուղի է բացում դեպի Ստեղծող: Կենսագործունեության ընթացքում տարբեր խմբերի բաժանումն ու միախառնումը ստեղծում են կրոնական բախումներ, որոնց մասին լիարժեքորեն կարելի է ասել, որ բնական են:
    Քանի մարդը մարդ է կրոնական բախումներն անխուսափելի են: Իսկ միգուցե ո՞չ...
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. #2
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

    Չեմ կարծում, որ կրոնական հակամարտությունները բնական են, և այն էլ այն պարագայում, երբ իսկապես կրոնները, անկախ իրենց սոցիալական-պատմական իրականացումից, միևնույն աղբյուրին տանող միջոցներն են, առավել ևս դրանց հակամարտությունը բնական լինել չի կարող: Իրականում այդ համակարտությունները արդյունք են մարդկային տոտալ բաժանման, տարանջատման, մարդ-մարդ կապի խզման, որի արդյունք էլ որպես` հայացքների ու աշխարհընկալումների հակասությունը: Հենց սա է խնդիրն, ըստ ամենայնի

  3. #3
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

    Լիովին համաձակն եմ Philosopher-ի հետ;

    Հակամարտությունները վերածվում էին /կամ կվերածվեն/ կրոնականի հիմնականում այն դեպքում, երբ մարդկանց մի խումբ սկսում էր պայքար մղել մատերիական/նյութական ռեսուրսների համար, այլ ոչ թե հոգեկան ռեսուրսների;
    Մարդը առայժմ հոգեկան ռեսուրսիների համակարգված տնօրինում չի սովորել, և ըստ այդմ հոգեկան միասնական ռեսուրսները նրան հետաքրքիր են այնքանով, ինչքանով որ այդ հոգեկան ռեսուրսների ձեռքում կա նյութական/էներգետիկ ռեսուրսների լծակներ;

    Կրոնների արհեստական հակամարտությունը /արհեստական այնքանով, որ այդ պայքարը իրականում բոլորովին կապ չուներ բուն կրոնի հետ / ստացավ իր լուծումը սկսած այն ժամանակից, երբ եկեղեցուց խլվեցին հասարակական ռեսուրսների հավաքման ու տնօրինման իր բաժնեմասը; Սա իրականում մեծ լավություն էր հենց կրոնին, եկեղեցուն;
    Սրանով եկեղեցին զրկվեց իր դարերով օգտագործվող լծակներից մեկից, սակայն սա նաև առիթ հանդիսացավ, որ կրոնը մարդու համար իրականում կատարի իր գործառույթը , առանց դրա համար "կոնֆետներ" օգտագործելու;

    Այժմ կարելի է նկատել, որ ժամանակի "ոխերիմ" եկեղեցիների գլխավորները սկսել են իրար հարգալից հանդիպել, ու իրար հետ համամարդկային ու կրոնական հարցեր քննարկել; Սա, ըստ իս, կոնյուկտուրային քայլեր չեն; Եթե կրոնները ծառայեն իրենց բուն նպատակին, ապա բնականում այսպես էլ պետք է լինի;

  4. #4
    Ադմինիստրատոր Քանդակագործ is on a distinguished road Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

    Իմ կարծիքով այս պատասխանների մեջ նկատի չի առնված այն հանգամանքը, որը ես նշել եմ, այն է, որ հավատը բնատուր իր ձևերով տարբեր է, դրա համար էլ տարբեր են կրոնները, իսկ մարդկային համահավասար, կապակցված հանրություն երբեք չի եղել և չի էլ լինի: Գուցե լինի մեկ ընդհանուր ղեկավարություն, բայց հաշվի առնող բոլոր յուրահատկությունները:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  5. #5
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կրոնի քաղաքականություն. հակամարտություններ

    Կարծում եմ, մեր սիրելի Քանդակագործի գրառման թերությունը կայանում է հավատ և կրոն հասկացությունների ոչ բավարար հստակեցման մեջ: Իմ տարիների ուսումնասիրությունները և փորձը այս ասպարեզում ցույց են տալիս, որ դրանք բավականաչափ տարբերվում են. հավատը, կարծում եմ, ավելի լայն ընդհանրություններ ունի թե անհատների առումով, թե ազգերի, քան կրոնը: Հավատը ավելի բնական, ֆիզիոլոգիական երևույթ է, այնպես ինչպես մեր մարմինն ու հոգին, ասես, մեր հոգու մասն է, ինչպես մեր մարմնի մասն է լյարդը կամ սիրտը: Դա այն բնական բաղադրիչն է, որով մարդ-էակը զգում է Տիեզերքի, Ստեղծողի, Արարչի, Աստծո /բոլորը նույնն են/ գոյությունը, կրում է նրանց իր մեջ, առանց որի` այդ զգացումի և հենարանի ապրել չի կարող: Այդ առումով, կարծում եմ, հավատը ընդհանրական բնույթ ունի, ունիվերսալ է: Ի հաստատումն խոսքերիս մտեք մի բնական, ոչ եկեղացական, հասարակ մատուռ, սրբավայր, և այնտեղ կարող եք տեսնել քրիստոնեական խաչի կողքին մի պատկեր Կրիշնայի կյանքից, ինչը ժողովրդական հավատը հանդուրժում է, քանի-որ երկուսի մեջ էլ սրբություն է տեսնում; համենայն դեպս ոչ-ոք չի պոկում, թափում, ինչպես, երևի թե կաներ կրոնի ծառայողը, քանի-որ դա չի համապատասխանում իր կրոնական` ավելի նեղ պատկերացումներին:
    Կրոնները արդեն մարդածին, մշակութային և մենտալ երևույթ են, ավելի նեղ են իրենց սահմաններով, և հենց այս պատճառով էլ ավելի անհանդուրժողական են: Տեսեք, թե որքան ուղղություններ կան միայն քրիստոնեության մեջ, որքան խորն է տրոհումը տարբեր եկեղեցիների, տարբեր աղանդների մեջ: Ի դեպ, լավ կլիներ խոսել աղանդների մասին, բայց ոչ այն մակերեսային ընկալմամբ, որ այսօր ընդունված է:
    Եթե ծանոթ եք Philosopher-ի փիլիսոփայական հոդվածներին` կարելի է ենթադրել, որ հավատը` մարդկության զարգացման Հայրական փուլի դրսևորումն է, իսկ կրոնները` արդեն Որդու փուլի ծնունդ են` նրանց բնորոշ է հակասականությունը, պայքարը, անհանդուրժողականությունը և այլն: Ահա թե ինչու քաղաքականությունը մտել է նաև կրոնի տարածք, հավատը բնական երևույթ է և քաղաքականության կարիք չունի:
    Ե՞րբ կլինի հաշտություն և խաղաղություն... Հավանաբար մարդկության զարգացման երրորդ` Սուրբ Հոգու փուլում, երբ կյանքի հակասությունների միջով անցած մարդն ու մարդկությունը կգան մի նոր, ներդաշնակ վիճակի, որը արտաքնապես կհիշեցնի Հոր փուլը, բայց ըստ էության կլինի զարգացման նոր պարույր:
    Հիշեցի մի առակ, որը բնութագրում է այս, երկրորդ փուլի մարդուն և կրոնական հակամարտությունների բնույթը: Մի մարդ հայտվում է անմարդաբնակ կղզում, և ի թիվս կյանքի համար անհրաժեշտ այլ կառույցների, երկու եկեղեցի է կառուցում` մեկն ամեն օր այցելում է, իսկ մյուսը` երբեք: Երբ հետագայում հարցնում են, թե ինչու երկու եկեղեցի կառուցեց, եթե մեկը իրեն պետք չէր, նա պատասխանում է. այո, հենց այն նպատակով, որպեսզի երկրորդին դեմ լինի, երբեք չմտնի, մերժի ... Այսինքն զարգացման այս փուլում գտնվող մարդը և մարդկությունը հակամարտելու, որևէ բան չընդունելու, մերժելու, դեմ լինելու օրգանական կարիքն ունեն, սա է իմացաբանական և հոգեբանական հիմքը կրանական հակամարտությունների, և կրոնական "քաղաքականություն" վարելու անհրաժեշտության: Թեկուզ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրոցեսների ընթացքը, այդ քաղաքականությունը ապարդյուն է ` քանի չեն հասունացել Նոր մարդը և Նոր Գիտակցությունը:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Խաղաղության քաղաքականություն
    Հեղինակ՝ Քանդակագործ, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.08.2008, 20:27

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները