Ինչքան մարդը զարգանում է, այնքան ավելի է հեռանում մայր բնությունից: Որքան որ հզորանում է քաղաքակրթությունը, այնքան շատանում են մեր խնդիրներն ու պրոբլեմները: Ուրեմն ի՞նչ. վերացնենք հազարամյակներով մեզ հասած քաղաքակրթությունը բնության հետ ներդաշնակ ապրելու համա՞ր, թե՞ շարունակենք զարգանալն ու զարգացնել քաղաքակրթությունը: Զգալ որպես բնության մի մասնի՞կ, թե՞ հպարտանալ ստեղծածով ու թեկուզ բնությանը հակառակ՝ ավելի ու ավելի կատարելագործել այն: Ուղղակի ապրել հանգիստ հոգով ու նյարդերով, բնությանը ձուլվա՞ծ, թե՞ թեկուզ նյարդերի ու առողջության հաշվին, բայց մտածել, դժվարություններ հաղթահարել՝ սպասելով այն երջանկությանը, որ, երևի, կգա առաքելության ավարտին...
![]()




Մեջբերել
:
: Ավելի կոնկրետ` այն ստեղծում է բազմաթիվ խոչընդոտներ երջանիկ լինել ցանկացող մարդու համար, նաև, քանի որ այդ խոչընդոտները հանդիպում են մարդու կյանքի ամենավաղ փուլերից սկսած, շատերը նույնիսկ մոռանում են, թե ինչ է նշանակում իսկական երջանկությունը: Մոռանալ ասելով նկատի ունեմ, որ բնական մարդը ի ծնե, եթե կուզեք` հենց էնպես, առանց որևէ խթանի զգում է, թե իրեն ինչ է պետք, ինքն ինչ է ուզում, իսկ բանական մարդը գիտի, թե ինչ է "ուզում": Իսկ էդ "գիտին" ձևավորվել է քաղաքակրթության ազդեցությամբ: Դրա մեջ չի մտնում շրջապատդ ուղղակի, առանց պայմանականությունների սիրելու հատկությունը, չի մտնում առավոտյան աշխատանքից ուշանալը` անկողնում թավալ տալու կամ հավես չունենալու պատճառով, չի մտնում առավոտյան արևին ժպտալը, չի մտնում ուրիշների ներկայությամբ երգելը (բացի այն դեպքից, երբ դա անում ես քաղաքակիրթ ձևով. դու բեմի վրա ես, հանդիսատեսը` դահլիճում:
)... Դեռ շատ երկար կարելի է շարունակել օրինակների թվարկումը: Փորձիր մի քիչ բնականությունդ արտահայտել ու... քեզ վրա ընդամենը խենթի պիտակ կփակցնեն
:
...
