Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Տապանաքարերը անհետացել են

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Տապանաքարերը անհետացել են

    Ընդամենը ութ տարի առաջ Մարտունի քաղաքի շուկայի դիմաց գտնվող տարածքում կար պարսկերեն եւ հայերեն արձանագրությամբ երեք տապանաքար: Այսօր 15-րդ դարի երեք արժեքավոր հուշարձաններից երկուսն անհետացել են, իսկ վերջինն էլ կանգնած է կործանման եզրին:
    Անհետացած տապանաքարերի մասին տարածքի բնակիչներից ոմանք ասում են, որ ինչ-որ մեկը հարեւաններից վաճառել է հնությունները պարսիկներին 100$-ով, ոմանք էլ՝ որ դրանք կոտրվել են եւ օգտագործվել շինարարության մեջ: Վերջին տապանաքարը տարածքում տարբեր շինարարական աշխատանքների պատճառով շարունակաբար տեղաշարժվում է եւ արդեն մոտ 30 մետր հեռու է գտնվում իր սկզբնական դիրքից: Անընդհատ տեղաշարժվելու հետեւանքով քարի եզրից մի զգալի մաս պոկվել է:
    ՚Երկու տապանաքարերը անհետացել են մինչեւ իմ աշխատանքային պարտականություններին անցնելը, եւ ես դրա համար պատասխանատու չեմ, իսկ երրորդը գտնվում է տարածքի տիրոջ անձնական հսկողության տակՙ,- ասաց Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը:
    Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի ՊՄՊ ծառայությունը պայմանագրեր է կնքում տարբեր անհատների հետ, որոնք հենց ուղիղ իմաստով դառնում են հուշարձանների ՚տերն ու տնօրենըՙ. իբրեւ այդպես ավելի հեշտ է դառնում ծառայության աշխատանքը:
    Իսկ օրենքի համաձայն՝ հուշարձանն իր տարածքով համարվում է երկրի սեփականությունը, եւ ցանկացած փորձ, կապված տարածքի առք ու վաճառքի հետ , համարվում է ապօրինի:


    Անուշ Շահումյան
    Մարտունի

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55119

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Տապանաքարերը անհետացել են

    Սովորական ֆաշիզմ, ազգային, բարոյական, ավանդական ֆաշիզմ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •