Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Համակարգիչն ու առողջությունը

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Համակարգիչն ու առողջությունը

    Կարծում եմ, յուրաքանչյուրը, ով գոնե մի քանի ժամ անց է կացնում համակարգի առաջ, գիտի, թե ինչ ազդեցություն է այն ունենում իր ինքնազգացողության վրա: Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր գրեթե ամբողջ օրը, բացառությամբ այն ժամերի, երբ քնած են, լինում են համակարգչի մոտ, ավելին` այդ նույն ժամանակում նրանք նաև ինտերնետում են: Քննարկենք, թե ինչպես է համակարգիչն ու ինտերնետը ազդում մեզ վրա և ինչպես ենք հաղթահարում նրա ազդեցությունը: Նաև լավ կլիներ լսել մասնագիտական կարծիք, մասնավորապես` Առողջագետի պարզաբանումները, թե ինչպես է պետք համադրել համակարգչային-ինտերնետային առօրյան առողջության ու լավ ինքնազգացողության հետ

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Համակարգչի և ինտերնետի ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է լինել և դրական և բացասական, քանի-որ դա ընդամենը միջոց է, և բոլոր միջոցների նման կարող է օգտակար և վնասակար լինել: Մենք արդեն դուրս ենք եկել մտածողության "մանկական տարիքից", երբ ամեն ինչ կարող ենք միայն սև կամ միայն սպիտակ տեսնել: Եթե մարդը համակարգչի միջոցով կենսատու շփում է գտնում կամ կենսական, "առողջ" ինֆորմացիա` ապա այս ազդեցությունը կարելի է սանոգեն` առողջարար համարել, եթե ունի հոգեբանական պրոբլեմներ և համակարգչային խաղը գոնե առ ժամանակ օգնում է ինչ-որ բան, թեկուզ մենակությունը հաղթահարել, ապա դա լավ է... Հիշեցի Մայակովսկու հայտնի բանաստեղծությունը, որ դպրոցում էինք սերտում` Что такое хорошо и что такое плохо"... Եթե համակարգիչը և ինտերնետը օգնում են օր առաջ էսենցիալ` կենսական, կյանքի համար անհրաժեշտ գիտելիքը հասցնել մարդուն, գտնել ճիշտ բժշկին կամ առնչվել բարձր գիտելիքի կամ արվեստի հետ` բոլոր առումներով, նաև զուտ առողջության առումով, լավ է:
    Ի՞նչն է ակնհայտորեն վատ:
    Համակարգչային և ինտերնետային աշխատանքները որոշակի լարվածություն են ստեղծում նյարդային համակարգի համար. և հիմնական գործոնը տեմպն է` ռիթմի արագացումը. մարդը սկսում է ավելի արագ հավաքել, ավելի արագ մտածել, ավելի արագ գործողություններ կատարել:



    Այդ " արագությունը" ապա տեղափոխվում է կյանքի այլ տարածքներ` ավելի արագ խոսել, ավելի արագ քայլել և վերջապես ավելի արագ ուտել: Այս ամենը ուժեղացնում է Քամու տարրը մարդու մեջ /ըստ Այուրվեդայի` Վատան/, որի հետևանքները զանազան են, և դրա մասին մենք կխոսենք հաջորդ գրառման մեջ:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 08.12.2007, 00:24:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Philosopher (08.12.2007)

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Շարունակենք այս թեմայի քննարկումը: Եվ այսպես` պինդ, ամուր, կայուն նյարդային համակարգ ունեցող մարդիկ /Կապհա տիպերը/ կարողանում են դիմակայել այդ քամու ուժեղացմանը, և երբեմն առանձնապես չեն տուժում, անգամ կարող են թեթևանալ համակարգչային և ինտերնետային աշխատանքների հետևանքով, իսկ առանց այն էլ զգայուն, անկայուն նյարդային համակարգ ունեցող մարդիկ պետք է ուշադիր և զգույշ լինեն: Այսպիսի երկարատև աշխատանքը ուղղակի հակացուցված է որոշ հիվանդություններ ունեցողների համար` հիպերկինեզներ, տարբեր բնույթի ցնցումներ, մասնավորապես` էպիլեպսիա; նաև ներքին լարվածություն, անքնություն, որոշ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, որոնք կապված են կծկումների /սպազմերի/ հետ, որոշ գինեկոլոգիական հիվանդություններ: Սրանց բնույթը հասկանալու համար կարող ենք մի համեմատություն անել: Բոլորիդ լավ հայտնի է, թե որքան դժվար է տանել ամռան տոթը` երբ քամու փոքր-իսկ շարժ չկա, քամին, շարժումը այն երեք կարևոր գործոններից են, որոնցից "հունցված" է մեր մարմինը` շարժումի, նյարդային համակարգի հիմքը: Սակայն պատկերացրեք, որ քամին ուժգնանում է , խիստ ուժգնանում, ապա կարող է մրրիկի վերածվել, սամումի... Գիտեք, թե ինչ ավերածություններ են անում նման աղետալի երևույթները, ինչ կործանանար հետևանքներ թողնում: Ահա ոչ գրագետ աշխատանքը համակարգչի հետ որոշ մարդկանց համար կարող է նույնքան վտանգավոր լինել:
    Անհրաժեշտ է ուշադիր լինել, անհտևանք չթողնել այս կամ այն երևույթը, սիմպտոմը` սկսած արագ ուտելուց, գլխացավերից, անհանգիստ քնից մինչև ներքին լարվածություն և այլն:
    Անհրաժեշտ է ընդմիջել համակարգչային աշխատանքը ավելի բնական զբաղմունքներով, հանգստով, ընթերցանությամբ, որևէ խաղաղ , բնական ու հաճելի` ոչ վիրտուալ մարդկային ջերմ շփումով; Անընդհատ հետևել խոսքի, գործողությունների, մտքերի, ուտելու ռիթմին, տեմպին` աշխատել ամեն ինչ անել դանդաղ ու հաճույքով` գիտակից ջանքով խուսափել չափազանց արագությունից` հակազդելու համար համակարգչային նյարդայնությանը:
    Վերջապես, շատ կարևոր է ճիշտ սնվելը` սնունդը պիտի լինի տաք, թարմ պատրաստված, հնարավորինս ճիշտ, մի-քիչ սովորականից գուցե քանակով ավել և յուղալի /իհարկե, խոսքը գնում է բուսական յուղերի մասին/: Շատ կարևոր է ջերմությունը ոչ միայն սննդի, այլ նաև կյանքի և հարաբերությունների ընդհանրապես:
    Արհեստական հյութերը, սառը ըմպելիքները, այսպես կոչված "ինչ պատահի" սնունդը կարող են խիստ ավելացնել համակարգչի անբարենպաստ ազդեցությունը հատկապես երիտասարդ օրգանիզմի վրա:
    Մի խոսքով, իշխեք համակարգչին, թույլ մի տվեք, որ նա իշխի ձեզ և ձեր կյանքին: Օգտվեք նրանից որպես տեխնիկական հրաշալի միջոց, սակայն մի փոխարինեք նրանով կենդանի կյանքը: Այն ավելի հրաշալի դարձրեք համակարգչի միջոցով, մի դարձրեք կյանքը ձեր համակարգչային աշխատանքի կցորդ:
    Առողջությունը և երջանկությունը կյանքի մեջ են, իսկ համակարգիչը թող իր տեղում լինի և լրացնի, այլ ոչ խաթարի ձեր կյանքն ու առողջությունը:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (09.12.2007), Philosopher (10.12.2007), Stranger with My Face (16.12.2007), Փայլ (10.12.2007)

  6. #4
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Վերևում կարծես խոսվեց հիմնականում համակարգչի՝ հոգեկանի ու մտավորի միջոցով ֆիզիկականի վրա ունեցած ազդեցության մասին։ Իսկ ի՞նչ կասեք անմիջապես ֆիզիկական վնասների մասին, ինչպիսիք են, օրինակ, աչքերին հասցված վնասը, որը կարող է դրսևորվել և՛ տեսողության վատացմամբ, և՛ աչքերի ընդհանուր բորբոքմամբ, ինչն էլ իր հերթին տարբեր ձևերով կարող է դրսևորվել (այտուցվածություն, ներսից՝ կարմրածություն, արցունքակալում և այլն), ճառագայթահարումը։ Հետաքրքիր կլիներ լսել սրանց մասին։

    Գիտեմ, որ կա համակարգչի առաջ նստելու, այսպես ասած, պաշտոնապես թույլատրված ժամերի քանակ, որը չարաշահելու դեպքում խնդիրներ կառաջանան, բայց ինձ թվում է, որ դա, ամեն դեպքում, անհատական բնույթ է կրում, քանի որ, ինչպես Դուք նշել էիք ձեր գրառման մեջ, մարդու պահվածքից էլ է շատ բան կախված, այսինքն՝ լարվածության աստիճանից, նյարդային վիճակից և այլն։

    Կոնկրետ ճառագայթումը որքանո՞վ է վտանգավոր և ինչի՞ վրա կարող է ընդհանրապես ազդել։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  7. #5
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Հարգելի Առողջագետ, ճի՞շտ է, որ համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնելը կարող է բացասաբար անդրադառնալ օվուլիացիայի վրա՝ խախտելով կամ ընդհանրապես վերացնելով այն:

  8. #6
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Փորփրուկը, անկասկած, ճիշտ է, համակարգչային աշխատանքը չարաշահելու դեպքում զգալի բացասական ազդեցություն է նկատվում տեսողության վրա. ուղղակի այս ազդեցությունը նորից պայմանավորված է և միջնորդավորված նյարդային համակարգով: Թե ճառագայթումը, թե նյարդային լարումը առաջացնում են աչքի հատակը /ինչպես և այլ օրգան` տվյալ մարդու թույլ տեղը/ սնուցող անոթների կծկում, սպազմ և համապատասխանաբար, սնուցման խաթարում` բոլոր ձեր նշած հետևանքներով, սկսած կարմրությունից, արցունքից, այտուցից մինչև կարճատեսության խորացում, բորբոքում և այլն:
    Ինչ վերաբերվում է ճառագայթման ազդեցությանը, կարծում եմ, սրա մասին քիչ թե շատ խոսվում է, հայտնի է; երեխաների համար 1-2 ժամն անգամ շատ կարող է լինել: Այսօր շատ զարգացած երկրներում /օր. կոնկրետ Ճապոնիայում/ համակարգչային դասերը, ժամերը ոչ թե շատացնում են, ինչպես մեզ մոտ, այլ հակառակը`կրճատում, փոխարինում ազգային երգով և պարով, բնական խաղերով: Զուտ հիգիենիկ նորմերը /պաշտոնական/ չեմ կարող բերել, սակայն կարող եմ ասել, որ դրանք պետք է լինեն խիստ անհատական` կախված տարիքից, նյարդային համակարգից, առողջական վիճակից, հոգեբանությունից և այլն:

    Ինչ վերաբերվում է Ivy-ի հարցին, ապա պետք է ասեմ, որ իհարկե, որևէ գինեկոլոգիական պրոբլեմի առկայության դեպքում համակարգչային աշխատանքը կարող է վնաս պատճառել, հատկապես`այսպես կոչված ալգոմենորեայի /ցավոտ դաշտանային ցիկլի/, օլիգոմենորեայի, ցիկլի այլ խանգարումների և չբերության, որը պայմանավորված է նաև օվուլյացիայի խանգարումով: Այստեղ, սեռական օրգանների շրջանում տեղադրված է վերը նկարագրված Վատայի կենտրոններից մեկը` Ապանա Վատան, որը պատասխանատու է այս ֆունկցիաների համար /ինչպես Ամերիկյան դեսպանատունը մեր երկրում ներկայացնում է Ամերիկյան պետությունը/, և շատ գինեկոլոգիական պրոբլեմներ դժվարությամբ են բուժվում ակադեմիական բժշկության եղանակներով, քանի- որ էական, կարևոր գիտելիք կա արևելյան բժշկության մեջ, որը լրացուցիչ բանաձևեր է պարունակում և կարող էր էապես օգնել բժշկին լուծումներ տալ նման խնդիրներին, սակայն բացակայում է ժամանակակից բժշկական կրթության մեջ: Կարելի է եզրակացնել, որ գինեկոլոգիական պրոբլեմների դեպքում պետք է զգույշ լինել և չչարաշահել համակարգչային աշխատանքը:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #7
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Վերջերս հայտնաբերել եմ, որ միրգ շատ պետք է ուտեմ Կարևոր բաները ի~նչ ուշ ենք գիտակցում

  10. #8
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Համակարգիչն ու առողջությունը

    Ամենազարմանալին այն է, որ այդպիսի փոքր, բայց շատ կարևոր գտնումներ լինելու են ամբողջ կյանքի ընթացքում: Եվ դա հրաշալի է...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էկոլոգիան և առողջությունը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.04.2009, 10:06
  2. Գովազդը և մեր առողջությունը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.12.2008, 11:56
  3. Բարձր կրունկներն ու առողջությունը
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.10.2008, 15:29

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •