Աշխարհին սպառնացող՝ օրակարգային լուծում պահանջող հարցերից, որո՞նք են ըստ քեզ ամենակարևոր երեք հարցերը:
Աշխարհին սպառնացող՝ օրակարգային լուծում պահանջող հարցերից, որո՞նք են ըստ քեզ ամենակարևոր երեք հարցերը:
1. Հավատո՞ւմ եք, որ մարդ կարող է լիովին անկեղծ լինել ինքն իր առջև:
2. Անկեղծությունը և ազնվությունը դիմացինիդ հանդեպ: Որո՞նք են Ձեր ընդունելի չափանիշները և արդյո՞ք նրանք ունեն սահմաններ:
![]()
Ըստ քեզ, ո՞րն է բնավորությանդ ամենադրական և որն՝ ամենաբացասական գիծը:
Մի քանի հարց Փայլին.
1. Ռուս հանճարներից մեկն ասում էր. ահա իմ երազանքը, առավոտ, պատշգամբ Վենետիկում, սեղանին լցված գրքեր, թղթեր ու տաք սուրճի հոտ: Նկարագրիր քո երազանքի միջավայրը, այն պահը, որի համար ապրում է կանացի հոգիդ:
2. Այն գրական, պատմական հերոսը կամ հերոսները, որոնց հետ քեզ նույնացնում ես, որոնց հետ մշտական դիալոգի մեջ ես:
3. Քո մասին գիրք արդեն գրվա՞ծ է, թե՞ պիտի գրվի, կա՞ մի գիրք, որն ասում է քո մասին ամեն ինչ, էական ամեն ինչ ու նոր գրքի կարիք արդեն չկա:
4. Համեմատիր կանացի ու տղամարդկային սկիզբները, նշիր նրանց թույլ ու ուժեղ կողմերը, քո էությունը ո՞ր սկզբի հետ է, ո՞ր սկզբին է առավել գնահատում (գերանկեղծություն է, իհարկե, պահանջում, բայց դա էլ է պետք):
5. Ապրու՞մ ես, թե՞ սպասում:
1. Ֆորումներ ինչու՞ ես մտնում, հայկական միջավայր ա մենակ դրա համար, թե՞ ինչ որ բան ա քեզ պակասում ռեալ կյանքում, որը աշխատում ես վիրտուալ գտնել:
2.Քո հետ մի քիչ վիրտուալ շփվելով, զգացել եմ, որ մարդկանց շատ <մոտ> չես թողնում, ինչո՞վ ա դա պայմանավորված:
3. Ե՞րբ ես վերջնական գալու Հայաստան
4,Քանի՞ տարեկան ես![]()
Փայլին հարցեր ուղղելու ժամանակն ավարտվեց: Կարծում եմ` նրան ու նրա պատասխաններին արժանի հարցեր են: Եվ այսպես, այս պահից հարցերի ուղղումը դադարեցվում է: Սկսվում է հարցազրույցի երկրորդ փուլը:
Փայլը պատասխանում է
Շնորհակալություն բոլորին հարցերի համար: Երբևե չէի պատկերացել, որ այսքան դժվար կապկպված վիճակից ինքդ քեզ ազատվելը: Շնորհակալ եմ, որ նման հնարավորություն տվեցիք: Անցնենք առաջ:
Եթե քո մասին գիրք գրվեր, որո՞նք կուզենայիր, որ լինեին այդ գրքի առաջին տողերը: ivy
Հուզված և մտահոգ դեմքի արտահայտություն ունենալը ճգնաժամային դեպքերում և որոշ բնավորություններին ու մասնագիտություններին բնորոշ է,- այս էր մտածում փողոցով քայլող մի կին, երբ իր առջև տեսավ մի երիտասարդ աղջկա, ում դեմքին վառ արտահայատված երևում էին երկար սառը գծեր և ուղիղ անկյունների վշտալի տխրություն:
- Ի՞նչն է այս այս աղջկան այսքան վշտացրել,- մտորում էր կինը,- մենակությո՞ւնը, չէ՛, դա չէ պատճառը, այստեղ անցորդներ կան, - ամայի տարա՞ծքը, չէ՛, դա էլ չէ պատճառը, այստեղ տներ կան, - մարդկանց անտարբեր հայացքնե՞րը, ո՛չ, դա էլ չէ, այլապես ես իրեն չէի նկատի,- ուրեմն ի՞նչը …
Ունե՞ս այնպիսի անձնային հատկանիշ /բայց ոչ սովորություն/, որի դեմ պայքարում ես՝ այն շտկելու համար: Եթե այո, ապա ո՞րն է: ivy
Այո, ունեմ: Մի խոսքից, թեթև իրավիճակից այտերս կարող են շատ շուտ կարմրել: Իսկ դա ինձ դուր չի գալիս, որովհետև կան պահեր, երբ ուզում եմ, որ այդ պահի հոգեվիճակս դիմացինից (ներից) թաքցնեմ, բայց դե ինչպես կասեր ընկերներիցս մեկը. «Դեպքերը շարժուն են և չեն կարող անշարժանալ, նույնիսկ այն դեպքում, երբ դա դու ուզես»:
Անշուշտ պահեր էլ կան, որ այդ կարմրիկությունը ինձ օգնում է , բայց դե, այդքան վնասի դիմաց, մի փոքր օգուտն ո՞ւմն է պետք:
Իսկ պայքարել, չեմ պայքարում, որովհետև ինչպես արևը մոմի լույսը չի ճանաչում, այնպես էլ՝ այս խնդիրը պայքար չի ճանաչում:
Ինչպիսի՞ն ես տեսնում քեզ ու քո կյանքը տասը տարի հետո: ivy
Ես իմ, մի տեսակ չեմ պատկերացնում:Կյանքիս ապագա փոփոխություններն էլ չեմ ուզում տեսնել, ավելի շատ ուզում եմ տեսնել, որ այդ փոփոխություների արդյունքում հոգեպես հանգիստ եմ:
Քո ո՞ր հատկանիշը, քո կարծիքով, հիմնականում չի նկատվում մարդկանց կողմից, չի երևում։ Փորփրուկ
Ներքին հոգեվիճակս: Կարող է իմ ներքնաշխարհում լավա բարձրացած լինի, բայց արտաքին շփման ընթացքում, հեչ, կարծես ես չեմ, և ճիշտ հակառակը՝ կարող է նաև շատ ուրախ լինեմ, բայց ընդհանուր ինձ սովորական ցույց տամ:
Հայտնի է, որ բոլորս էլ վիրտուալ կյանքում այս կամ այն չափով տարբերվում ենք իրականից։ Որքանո՞վ է քո վիրտուալ կերպարը համապատասխանում քո իրական կերպարին; Փորփրուկ
Այս առիթով կարելի է զվարճաբանել:
Երկու ընկեր խանութների կողքով քայլում են, խանութներից մեկի ապակիի մոտ գեղեցիկ մուշտակ հագած մանեկեններ են լինում: Ընկերը ընկերոջը թե.
- Տեսնո՞ւմ ես էդ մանեկեններին:
- Հա, ի՞նչի:
- Սիրուն են, չէ՞:
- Հա, ի՞նչի:
- Լսի, բայց գիտես չէ՞, սրանց իսկականներն էլ կան:
Հիմա իմն է: Փորփրուկ ջան, գիտես չէ՞, երբեմն վիրտուալ կերպարները շատ ավելի իրական են, քան իրական կերպարները իրականում:
Վիրտուալի ներսում, ամեն գնով աշխատում եմ չփետրափոխվել, իսկ թե որաքնով է դա ինձ հաջողվում , դրա մասին վերլուծություն հուսով եմ՝ մի օր ինքներդ կանեք:
այսինքն՝ ֆորումցիների՝ քո մասին կազմած կարծիքի ո՞ր մասն է, ըստ քեզ, իրական, և ո՞ր մասն է զուտ պատրանք։ Հետաքրքիր կլիներ, եթե թվարկեիր վիրտուալում քեզ վերագրվող թե՛ թվացյալ, թե՛ իրական հատկանիշները։ Փորփրուկ
Անկեղծ ասած` ֆորումցիների կազմած կարծիքներին այնքան էլ ծանոթ չեմ, բայց կան քիչ անհատականություներ, ովքեր ասում են, որ խելացի աղջկա տպավորություն եմ թողնում: Թերևս, որպես ընդհանրական կարծիք սա վերցնեմ: Չգիտեմ, թե սա որքանով է իրականությանը համապատասխանում, բայց մեկ բան հաստատ գիտեմ՝ իմ փոխարեն ոչ մեկ չի մտածում, և իմ փոխարեն ոչ մեկ չի գրում:
Թվացյալ հատկանիշներից, երևի թե թվեմ այն, որ ոմանք ասում են, որ իմ գրած մտքերի տակ ավելի շատ տղա են տեսնում, քան աղջիկ: Երբ այս միտքը առաջին անգամ լսեցի, չեմ թաքցնում ինձ մի քիչ ծիծաղելի թվաց, չնայած նրան, որ ասողը լուրջ մարդ էր, բայց երբ երկրորդ մարդն էլ ասաց, դա արդեն ինձ ծիծաղելի չթվաց: Չգիտեմ… Ամեն դեպքում ոչին մեկ պատասխան կա՝ այո: Երևի, թե վիրտուալում դա իսկապես այդպես է: Բայց իրականում չեմ կարծում, համենայնդեպս նման կարծիքի դեռ չեմ հանդիպել: Հուսամ ինձ մի օր կտեսնեք, հենց այդ ժամանակ էլ ճշմարտությունը ազատ շունչ կքաշի: Հիմա հարբուխ է: Հափչի:
(հնարավորինս ծավալուն ու հանգամանալից պատասխան եմ ակնկալում) Փորփրուկ
Զարմանալի զուգադիպություն, իսկ ես չէի պատրաստվում հակիրճ պատասխանել:
Ի՞նչն է քեզ ամենից շատ տխրեցնում։ Փորփրուկ
Շատ բաներ կան, որ կարող են ինձ տխրեցնել: Բայց կա մի բան, որն ինձ տխրեցնում է անընդհատ: Դա սեփական հողի վրա չապրելու հետևանքով ի հայտ եկած զգացմունքերի դեմ մղվող ամենօրյա պայքարն է: Պայքար, որը միշտ ավարտվում է պարտությամբ, իսկ դա ձանձրացնող է, իսկ ձանձրույթն արդեն սգի հիմքն է:
Անցյալիցդ ի՞նչ հետդ կտանեիր ապագա, եթե կարողանայիր։ Կա՞ն այնպիսի բաներ, որ արժեքավոր ես համարում, բայց, ցավոք, անցյալում են մնացել։ Փորփրուկ
Օրը բռնելու կարողությունս: Ցավոք ինչքան փորձում եմ ետ բերել այն չի ստացվում, դեռ ավելի վատ՝ օրս ինձ բռնում է քիչ է, մի հատ էլ սկսում է հետս սակարկությունների մեջ մտնել:
Անշուշտ արժեքավոր բաներ կան, սակայն ամենաարժեքավորները հիշողություններն են, որոնց հետ առերես կարող եմ հանդիպել, այն ժամանակ, երբ կուզենամ:
Երեխա ժամանակվանից հետո շա՞տ ես փոխվել։ Ի՞նչն է էապես փոխվել։ Փորփրուկ
Իմ պատասխանը գուցեև քեզ զարմացնի: Բացարձակապես չեմ հիշում, թե երեխա ժամանակ ինչպիսինն եմ եղել, անկեղծ: Ինչ հիշում եմ՝ մեծ էի: Հնարավո՞ր է, որ ես միանգամից մեծ ծնված լինեմ:Բայց ինչ լավ կլիներ չէ՞, ասենք մարդիկ ծերացած ծնվեին, հետո տարեցտարի երիտասարդանաին:
Երբ ինչ–որ մեկով հետաքրքրված ես լինում, ինչպե՞ս է դա դրսևորվում (հարցը վերաբերում է և՛ իրական կյանքին, և՛ վիրտուալին )։ Փորփրուկ
Իրականում: Ես կասեի ես չեմ դրսևորում, թուշիկներս են իրենց դրսևորում:
Վիրտուալում: Նախ ասեմ, որ իմ վիրտուալ երկողմանի շթումը «Դար»-ի և «Դն»-ի սահմաններից դուրս փակվում է, հետևաբար միայն այս «հաստատությունների» մասին պետք է խոսեմ:
Այն ֆորումցիները, ովքեր ինձ դուր են գալիս, խնդիր չունեմ, պարզ կարող եմ իրենց ասել, իսկ ասելու եղանակները տարբեր են՝ վարկանիշ, պատասխան գրառում, ժպտացող սմայլիկ… և այլն:
Սա, եթե պարզ դուր գալու մասին է խոսքը: Հակառակ դեպքին դեռ չեմ առնչվել, սակայն կարծում եմ, եթե նման բան լինի ու եթե զգամ, որ այն ինչ կա իմ մեջ, դրա եթե ոչ եռակին, ապա կրկնակին կա դիմացինիս մոտ, ապա ոչ ուղիղ բառերը կան ու կան, իսկ բառերը սոսկ տառերի միացություն չեն, դրանք աշխատում են:
Ո՞րն է ամենանվիրական երազանքդ։Փորփրուկ
Դիպլոմ ունենալ:
Կին և տղամարդ: Մի մարմի՞ն, առանձին անհատնե՞ր...: Քո պատկերացումները: dvgray
Այն ինչ կապում է կինը՝ քանդում է տղամարդը, և այն ինչ քանդում է տղամարդը՝ կապում է կինը: Սա կծիկով փաստ է: Բայց որովհետև քանդված կծիկը կծկելու ընթացքում հանգուցվում է, ահա այդտեղ, ամեն մեկն իր կողմն է քաշում կծիկը. «Տո՛ւր ես կծկեմ». «Չէ՛, դու չէի՞ր կծկում, որ խճճվեց». «Տո՛ւր». «Թո՛ղ»… Ճակատագրական պահերին ամեն մեկն իր մասին է մտածում, հենց այդտեղ էլ այս հարցման պատասխանի առաջին մասը մոտիկանում է իր տրամաբանական ավարտին:
Կինն ու տղամարդը մեկ մարմի՞ն են,- ո՛չ, կարո՞ղ են լինել մեկ մարմին,- ո՛չ, կարո՞ղ են երևակայել, որ իրենք մեկ մարմին են,- ա’յո: Մե՜ծ սխալ:
Ովքե՞ր են 21 դարի Ռոմեոին և Ջուլետան; dvgray
Բոլոր այն զույգերը, որոնցից յուրաքանչյուրի սրտում սերը բուն է դրել անհաշվարկ, միամիտ, այլ ոչ դիտմամբ՝ սիրտը լոկ որբ մնալու դրությունից փրկելու համար:
Հանդիպե՞լ ես նրանց հեռվից կամ մոտիկից; Եթե չէ, ապա հավատու՞մ ես նրանց գոյությանը; dvgray
Այո, շաբաթը գոնե մեկ անգամ մի քանի սմ. հեռավորության վրա հանդիպում եմ, գրքերում:Իրականում չեմ հանդիպել, բայց հավատում եմ, որ կան:
Սերը երկու սեռերի միջև: Քո սահմանումը: Մեծ կապվածությու՞ն, անկառավարելի իրավիճա՞կ, բնազդների հաճելի խա՞ղ, թե ... dvgray
Սա ավելի շատ կախված է սեռերից: Դա կարող է լինել և՛մեծ կապվածություն => անկառավարելի վիճակ, և՛բնազդների խաղ, և՛ թե…Նայած թե երկու սեռերը ինչպես են «սիրում»՝ երազելո՞վ, անգիր արած գործողությունները կրկնելո՞վ: Եվ ո՞րն է իրենց սիրո հիմքը՝ նոր ձեռագիր կա՞րդալը, թե՞ զգալը: Եվ իրենք սեր ասելով ի՞նչ են հասկանում՝ փոքրիկ ձնագնդիկ, որ շարք կանգնած աշակերտները միմյանց փոխանցելով հերթով մեծացնում են, թե՞ մի փոքրիկ հացի գնդիկ, որը կարող է մի ամբոջ օր իրենց կուշտ պահել: Սիրո մեծությունը հերոսների ձեռքում է, կարծում եմ:
Ի դեպ, ես մեծ սիրո մասին լսելով եմ պատմում, և եթե ինչ-որ բան այն չեմ ասում, նախապես կխնդրեի ձեր մտքում անզգայացնող փոշի չցանեիք իմ գրած բառերի վրա:
Սերը միասնակա՞ն է, ընդհանու՞ր, մի տեսակի՞...
Թե՞ կան սիրո տարբեր տեսակներ; dvgray
Ոչ քանի մարդիկ միանման չեն, սերը չի կարող մի տեսակի, միասնական կամ ընդհանուր լինել: Խոսք չկա, որ կան սիրո տարբեր տեսակներ: Ինքս առավել գնահատում եմ սիրո դժվար հասանելի և չարաճճի տեսակները:
Կգա՞ այն օրը, երբ գիտնականները կվերծանեն սիրո բանաձևը, անկախ դրանից դա մենք կուզենք թե չէ; dvgray
Ինձ թվում է՝ իրենք արդեն վաղուց ծամել և վերծանել են այդ բանաձևը, անկախ մեր կամքից:![]()
Վերջին խմբագրող՝ Փայլ: 13.12.2007, 13:28:
Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:
Black Orchid (14.12.2007), Առողջագետ (13.12.2007)
Փայլ` շա~տ հրաշալի է: Դա այն է, ինչ գտել ես քո մեջ, թե այն` ինչ կուզեիր գտնել: Առողջագետ
Ես կասեի դա այն է, ինչ գտել են իմ մեջ: Որպես ապացույց, Ձեր նոր վարկանշային մեկնաբանությունը: Կեցցե համեստությունը և գաղտնապահությունը:
Եվ նորից այն հարցը, որը գուցե տամ յուրաքանչյուրին. ինչն է զարմացրել քեզ քո մեջ/որպես Բնության, Աստծո ստեղծագործություն/, որն է քո ամենակարևոր ինքնաբացահայտումը: Առողջագետ
Այն, որ վերջին ժամանակներում, իմ իսկ ձեռքից ընկած դրամը՝ չնայած նրան, որ ճարպկությամբ գլորվում է թաքնվելու, մեկ է, գտնում եմ, նայում իրեն ու ժպտում:
Ի՞նչ կուզեիր մեզ ասել ինքդ քո մասին: Առողջագետ
Այն, որ ներկա պահին 38,7 աստիճան ջերմության ուղեկացությամբ եմ ձեր հարցերին պատասխանում: Փա՜ռք լափթոփին, որը կարողանում է դիմանալ տաքության և մտքերի ցնցումներին: Արամայիս Սահակյան:
Ո՞վ ես... Black Orchid
Ռիտան: Իսկ դո՞ւ:
Հայտնի է, որ ամեն էթնոսի, ռասայի հոգին արտահայտվում է նրա արվեստի մեջ.ժողովրդական երգ ու պար լինի, դասական թե փոփ-երաժշտություն, նկարչություն թե բանաստեղծություն...Հետևու՞մ եք արդյոք ներկա եվրոպական մշակութային դաշտին, ինչպիսի՞ն է նրա տակ թաքնված եվրոպական հոգին, նրա վիճակը, կենդանության և անկեղծության աստիճանը... Եվ եթե այդ հոգին մի ընդհանրական-բնութագրական մարմին հագներ, ապա ում կնմանվեր. մի նորահաս պատանու, գեղեցիկ աղջկա, բալզակյան տարիքի կնոջ, իմաստուն և ուժեղ տղամարդու, մի թշվառ հերմաֆրոդիտի, սպառվող և քաղաքավար ծերունու, զառամյալ և անհմա մի կնոջ... Հարցս , ախր, շատ հրատապ է, ասում են` ինտեգրվելու ենք Եվրոպային... Հեղինակ
Եվրոպական մշակույթի վեհությունն ու գեղեցկությունն նրանում է, որ ինքը քիչ է մտածում փորի մասին: Ամեն մեկն անում է այն, ինչ ինքն է հոգեպես ուզում, ֆինանսը երկրորդ պլան է մղաված, իսկ սա իսկապես խոշոր ձեռքբերում է: Ի՞նչ է մշակույթը՝ գեղեցկություն, իսկ գեղեցիկը սիրել, նշանակում է տեսնել լույսը: Ինքս, որպես Եվրոպական մշակույթը լուսավորող երկրներ տեսնում եմ՝ Ֆրանսիային, Իտալիային, Հունաստանին: Իսկապես լուսատո՜ւ ժողովուրդներ:
Բայց չեմ կարող չնշել, որ նրանց այսօրվա մշակույթի մեջ թարմացումները, փոքր ինչ նիրհած վիճակում են, իհարկե սխալ կլինի ասել, թե վերջնական քնի մեջ են:
Զարմանալի պարզությամբ, քնարականությամբ, զգացմունքների մաքրությամբ ու խորությամբ առաջին իսկ հնչյուններից գերող, մաքրող և հոգիդ լուսավորող երգերը կան բոլոր ժամանակներում:
Իսկ արվեստը… Արվեստը սիրում է ազատություն և ընտրություն, և այդ ազատությունը ու ընտրության հնարավորությունը այստեղ կա: Ամեն մարդ իր ճաշակին հարմար բան կարող է գտնել: Դա էլ է խոշոր ձեռքբերում է:
Իսկ թե այսօրվա Եվրոպական մշակույթին ում կնմնացնեի, երևի թե չնմանեցնեմ, ամբողջ Եվրոպան շատ ավելի լայն հասկացողություն է, քան Եվրոպական մեկ երկիր: Ուստի այս տեսանկյունից ուղեղիս տեղեկացվածության թաղանթը նույնքան լուսավորված է, որքան չլուսավորած: Նման իրավունք չունեմ, դեռ:
Ինչպե՞ս ես վերաբերում «Մարդիկ այն են, ինչ թվում են» արտահայտությանը: ivy
Դեպքից և մարդուց է կախված: Մի դեպքում՝ կարող է դրական լինել, մյուսում՝ ոչ:
Եվ այստեղից հետևող հաջորդ հարցը՝ դու այն ես, ինչ թվո՞ւմ ես: ivy
Ավելի շատ այն եմ, ինչ չեմ թվում, քան այն՝ ինչ թվում եմ:
Երջանի՞կ ես արդյոք: Ունե՞ս այն երջանկությունը, որի մասին երազում ես կամ երբևէ երազել ես, և (հուսով եմ հարցի այս հատվածին պատասխանելու կարիք չի լինի) եթե ոչ, ի՞նչ է քեզ պետք (ամենակարևորը) այդ երջանկությունն ունենալու համար: Black Orchid
Ընդհանրապես երջանակությանը նմանեցնում եմ գաղտնի ջերմությամբ լցված՝ փայլեցված քարկտիկի, որը, սրընթաց գալիս է դեպի քեզ, մինչև ուզում ես բռնել, ցեխի մեջ է ընկնում: Այդ դեպքում մնում է քարկտիկ նետողին գտնես, եթե կարողանում ես գտնել, ու գտնելուց հետո էլ, կարծում ես, որ արժեր նրան գտնել, ուրեմն քարկտիկը ճիշտ ուղղությամբ էր եկել:
Ինձ մոտ քարկտիկներ գալիս են, բայց քանակը շատ չէ: Քանակի քչությունից չեմ բողոքում, կարող էր և դա էլ չլինել: Գոհ եմ:
Ինչի՞ համար ես ապրում: Black Orchid
Վարժված հանելուկներ լուծելու համար:
Ո՞րն է կյանքիդ ամենակարևոր նպատակը: Black Orchid
Իմանալ:
Աշխարհին սպառնացող՝ օրակարգային լուծում պահանջող հարցերից, որո՞նք են ըստ քեզ ամենակարևոր երեք հարցերը: dvgray
1. Գլոբալ տաքացում:
2. Իրաքյան պատերազմ:
3. ԱՄՆ-ի ոչնչացում:
Հավատո՞ւմ եք, որ մարդ կարող է լիովին անկեղծ լինել ինքն իր առջև: dvgray
Այո՛, կարող է, եթե հուսահատության ժայթքումից չի վախենում:
Անկեղծությունը և ազնվությունը դիմացինիդ հանդեպ: Որո՞նք են Ձեր ընդունելի չափանիշները և արդյո՞ք նրանք ունեն սահմաններ:dvgray
Անկեղծություն, ազնվություն… Ժառանգված հատկանիշներ, սակայն այնպիսի հատկանիշներ, որոնց մասին յուրաքանչյուր անհատ ինքն իր դեպքում ավելի լավ է լսի, քան խոսի:
Ըստ քեզ, ո՞րն է բնավորությանդ ամենադրական և որն՝ ամենաբացասական գիծը: Black Orchid
Դրական: Այն, որ գրեթե միշտ ժպտում եմ:
Բացասական: Այն, որ իքնամփոփ եմ: Դա, որ արատքին շերտից եմ նայում, ինձ այնքան էլ բասասական գիծ չի թվում, բայց որ այդ արտաքինը շուռումուռ եմ տալիս, ինձ տկարացնող թաքնված տաղանդներ են երևան գալիս:
Վերջին խմբագրող՝ Փայլ: 13.12.2007, 16:40:
Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:
Black Orchid (14.12.2007), Philosopher (14.12.2007)
Ռուս հանճարներից մեկն ասում էր. ահա իմ երազանքը, առավոտ, պատշգամբ Վենետիկում, սեղանին լցված գրքեր, թղթեր ու տաք սուրճի հոտ: Նկարագրիր քո երազանքի միջավայրը, այն պահը, որի համար ապրում է կանացի հոգիդ: Philosopher
Պատուհանին ուղղված գնդակի հարվածները չեզոքացնող հայ հանճարներից մեկն էլ ասում է. Ահա իմ երազանքը՝ ծով, մի քանի տարով ճանապարհորդություն, 100-ից ոչ ավել՝ ծերության շեմին, խորը ապրումներ ապարած, տարբեր բնագավառներ ներկայացնող (նկարիչ , բանագետ, սոցիոլոգ, քանդակագործ, կույր, խուլ, հաշմանդամ, գող, մեծահարուստ, մուրացկան…) մարդկանցով բեռնավորված նավ, ու ես՝ ամենօրյա զրույցների մեջ նրանցից յուրաքանչյուրի հետ (զրույցը բավական չէ, նաև կարողանայի նույնությամբ ապրել իրենց ապրումները):
Հա՜… Ու նավի մեջ, կես ճերմակ, կես սև մազերով մի երիտասարդ լիներ, ում հետ ճանապահորդության վերջում կկարողանաի +ելով իմ ապրումները և -ելով իր ապրումները, իմի բերել ընդհանուր արդյունքները:
Ու այդտեղ նավը տեղ կհասներ, մենք էլ. «Ապրումը իմն է, ապրումը քոնն է» տարբերակով կգնաինք Արագածի փեշերին շուրջպար բռնելու:
Այն գրական, պատմական հերոսը կամ հերոսները, որոնց հետ քեզ նույնացնում ես, որոնց հետ մշտական դիալոգի մեջ ես: Philosopher
Չկա: Չկա իմ կյանքում մի բան, որով ես կարող եմ տարվել: Հարցրու ինձ, ո՞վ քո սիրած երգիչը (ուհին) ում միշտ կարող ես լսել,- չկա: Սիրած ֆիլմ, որ միշտ կարող ես նայել,- չկա: Սիրած գիրք, որ կարող ես միշտ կարդալ,- չկա: Սիրած փողոց, ուր միշտ կարող ես քայլել,- չկա: Չկա, չկա ու չկա:![]()
Քո մասին գիրք արդեն գրվա՞ծ է, թե՞ պիտի գրվի, կա՞ մի գիրք, որն ասում է քո մասին ամեն ինչ, էական ամեն ինչ ու նոր գրքի կարիք արդեն չկա: Philosopher
Չգիտեմ, գուցե կա, բայց ես դեռ չեմ կարդացել:
Համեմատիր կանացի ու տղամարդկային սկիզբները, նշիր նրանց թույլ ու ուժեղ կողմերը,քո էությունը ո՞ր սկզբի հետ է, ո՞ր սկզբին է առավել գնահատում (գերանկեղծություն է, իհարկե, պահանջում, բայց դա էլ է պետք): Philosopher
Համեմատիր կանացի ու տղամարդկային սկիզբները: Որտե՞ղ են հատվել տղամարդու և կնոջ սկիզբները,- Եդեմական այգում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ,- այսպես:
Կինը զամբյուղը ձեռքին գնացել էր այգի պտուղներ հավաքելու: Թռչկոտելով հավաքում էր պտուղները, մեկ էլ ոչ շատ հեռվում մի խռպոտ ձայն. «Իսկ ես ծաղիկնե՜ր եմ հավաքել քեզ համար»:Ծաղիկներն էլ հասարակ նշաններ չեն, ով ընդուանակ է ընկալելու բնության խոր թափանցումները՝ գիտե դա: Եվ այսպես, մեր կինը սրսփուն հապճեպությամբ գնում է դեպի ծաղիկները=> նաև ո՞ւմ… Իրավացի եք:
Գնում, վերցնում է ծաղիկները, սակայն փոքր ինչ անհեթեթ կլիներ, որ սրանով ամեն ինչ վերջանար: Ո՛չ: Ծաղիկները տալու ընթացքում, տղամարդը մի խնձոր է գողանում զամբյուղից: Հենց այստեղ սկսվում է զրույց նրանց միջև, ինչն էլ անկասկած համարվում է սկիզբ: Փաստորեն այն խնձորը, որը կործանարար եղավ Ադամի ու Եվայի համար, բարերար է լինում մեկ այլ զույգի համար:
Որո՞նք են նրանց թույլ և ուժեղ կողմերը: Սկիզբը շարունակվում է մինչև այն պահը, երբ մուտքի վիզա է խնդրվում: Նախքան մուտքի վիզա ստանալը, կինն է ուժեղ, վիզան ստանալուց հետո, տղամարդն է ուժեղ: Իսկ, թե տղամարդու ուժեղանալուց, կինը որքան է թուլանում, դա կախված է վիզա ստանալու ընթացքում տղամարդու առջև դրված դժվարությունների չափից:Բնության նոր հրաշքի՝ քնքուշ տղամարդկանց ուժեղ կողմերն այսօր չեմ լուսաբանում:
Իմ օրինակում կենտրոնացա կոնկրետ կին-տղամարդ հարաբերությունների սկզբին, թույլ-ուժեղ կողմերին, բայց պատասխանս ավելի լայն էր, ով կկարողան խորությամբ ըմբռնել օրինակի թաքնված իմաստները, իմ կողմից մեդալ է ստանում:
Ո՞ր սկզբին է առավել գնահատում: Խոստումնալից:
Ապրու՞մ ես, թե՞ սպասում: Philosopher
Ես, որ պահին, որ զգացի, որ առանց սպասումի եմ ապրում, անմիջապես ուշագնաց կլինեմ: Ապրում եմ սպասելով կամ սպասում եմ ապրելով:
Ֆորումներ ինչու՞ ես մտնում, հայկական միջավայր ա մենակ դրա համար, թե՞ ինչ որ բան ա քեզ պակասում ռեալ կյանքում, որը աշխատում ես վիրտուալ գտնել: Ervand
Սկզբից արդեն գիտեք «Դար»-ում եմ եղել: Չէի ասի, թե հայկական շրջանակը հետաքրքրեց, շատ տեղեր կան, որ հայկական շրջանակ կա, բայց այդ տեղերը ինձ այնքան էլ չեն հետաքրքրում: Չէ, ինձ ավելի շատ դուր եկավ այն, որ ակումբցիների 70 տոկոսը Հայաստանում էին բնակվում, այսինքն ինձ ավելի շատ գրավեց Հայաստանում բնակվող հայերի հետ շփվելու գիծը: Սա առաջներում, հիմա չէ: Հիմա մի տեսակ կապվածություն է առաջացել, հարազատ միջավայր է դարձել:
Իսկ հարցմանդ երկրորդ մասը, չգիտեմ, կան բաներ, որ ինձ ռեալ պակասում են, բայց այն ինչ ինձ պակասում է ռեալում, ռեաալի հետ համեմատած վիրտուալում գտնելու հավանականությունը եռակի անգամ նվազում է:
Քո հետ մի քիչ վիրտուալ շփվելով, զգացել եմ, որ մարդկանց շատ <մոտ> չես թողնում, ինչո՞վ ա դա պայմանավորված: Ervand
Ինքս բնավորությամբ դյուրին շփվող մարդ չեմ, ու ընդհանրեպս չեմ սիրում, երբ ոչ այնքան կարևոր առիթների ժամանակ մարդիկ արագորեն լուծվում-վերլուծվում, դարձվում-տողադարձվում են: Գլխավոր պատճառը սա է:
Բացի այդ կարծում եմ, որ շատ ավելի նպաստավոր է, երբ ինչ-որ մեկի հետ շփվելուց հետո դիմացի մոտ առաջանում է. «զգացել եմ, որ մարդկանց շատ <մոտ> չես թողնում հարցը, այլ ոչ՝ «Ինձ շատ քիչ ճանաչելով, որ այսքան արագ մեկնաբանվեց, տեսնես ինձանից առաջ քանի հոգու առջև է այդպես մեկնաբանվել»:![]()
Ե՞րբ ես վերջնական գալու ՀայաստանErvand
Քանի՞ տարեկան եսErvand
Եթե «Դն»-ին անդամակցողների համար ես հարցնում, ապա՝ 24, եթե ոչ, թույլ տուր հարցիդ հարցով պատասխանեմ. «Այսի՞նքն»:
Վերջին խմբագրող՝ Փայլ: 13.12.2007, 17:36:
Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:
Black Orchid (15.12.2007), nil (14.12.2007), Philosopher (14.12.2007)
Նախ, բոլոր ինձ հայտնի միջոցներով շնորհակալություն եմ հայտնում պատասխանների համար, հաճույքով կարդացի` նրբազգաց ու հմայիչ, չարաճճիորեն կանացի կամ, ավելի շուտ, կանացիորեն չարաճճի կերպար տեսա: Իմ հարցի պատասխանն էլ այսպես ստացա. Փայլը և քո մեջ է, և քո ձգտումների մեջ: Իսկ ինչ վերաբերվում է այտերիդ կարմրությանը, որ այդքան նեղություն է տալիս քեզ, կարծում եմ, կարող եմ որոշ չափով օգնել այդ հարցում, գուցե մեր անձնական նամակագրական կապի միջոցով: Առայժմ այսքանը, ամեն ինչ Փայլուն է...
"Я прошел через все слои Космоса...
Нет ничего выше Человеческого Цветения"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)