Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը

  1. #1
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը

    Երևի թե այս ֆորումի գրեթե բոլոր մասնակիցներն էլ, այսպես թե այնպես, առնչվել էլ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ լինելով ուսանող կամ նույնիսկ շարունակելով մնալ այդ համակարգի անդամ՝ որպես դասախոս, գիտաշխատող:

    Կուզենայի իմանալ ձեր բոլորի կարծիքն այն մասին, թե ի՞նչն է այսօր պակասում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգին, ի՞նչն է սխալ, և մյուս կողմից, որո՞նք են նրա առավելությունները:
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.12.2007, 04:49:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը

    Կարևորագույն թեմա է, մարդկային զարգացման, մարդու կայացման կարևորագույն օղակի մասին;
    Կրթությունը մի օղակ է: Կրթությունը, կրթումը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը դեռ մոր օրգանիզմում է, և այդ պրոցեսը ավարտվում է մարդու մահով:
    Այս օղակի բոլոր շղթաներն էլ և օրգանական շարունակություն են, հաջորդական մի շղթա, և միևնույն ժամանակ, առանձին սահմանագծված տիրույթներ;
    Հաճախ ենք լսում, թե ինչպես ուսուցիչը բողոքում է իրեն հանձնված "փչացրած" երեխայի մասին, կամ ինչպես է դասախոսը անտարբեր ուսանեղի հանդեպ;
    Միշտ էլ նրանց դեմ եմ տալիս "Շկիդ հանրապետությունը" :
    Ամբողջովին անկիրթ մարդուն անգամ կարելի է կրթել անգամ խոր ծերության ժամանակ: Իհարկե կպահանջվեն մեծ ջանքեր; Բայց տեսականորեն կարելի է;

    Հիմա, բուն հարցի հետ կախված:
    Եթե մի կետով ասեմ, ապա ամենակարևոևը, դա այն է, որ այսօրվա համալսարաններում ուսանողը անհաղորդ է մնում գիտությանը; Անգամ մագիստրատուրաի ուսանողները շատ անգամ չգիտեն մոտիկից, թե բառացի ինչ է նշանակում գիտությունը;
    Հայաստանի հիմնական թերությունը` չկան Դպրոցներ /Շկոլա/; Գիտական Դպրոցներ:
    Իսկ առանց սրան, համալսարանը լավագույն դեպքում վերածվում է արհեստավորական մասնագիտական օջախի:

    Կան լավ դասախոսներ, անգամ լավ մանկավարժ-դասախոսներ; Կան հիանալի մարդիկ:
    Սակայն առանց վերևում ասած դպրոցի գոյության, նրանց էֆեկտիվությունը փոքր է, շատ փոքր;

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը

    Հաաստանի բարձրագույն կրթական համակարգի հիմնական թերությունը մարգինալիզմն է` ավանդական դարձած կաղապարների, աղբյուրների, գրականության շրջանակից դուրս չգալը, ինչն էլ արդյունք է ետխորհրդային գիտական մշակույթի ամայացման, նոր գիտական կոնցեպցիաների բացակայության, գիտության տարբեր ճյուղերը միավորող գիտական փիլիսոփայության բացակայության, ինչի արդյունքում բարձրագույն կրթությունը վեր է ածվում տասնյակ տարիներ առաջ գրված գրքերի ուղղակի կամ անուղղակի սերտման և ինտերնետից վերցած ռեֆերատների ու այլ աշխատանքների պատճենման: Ահա սա է ժամանակակից Հայաստանի բարձրագույն կրությունը` իր տեսությամբ ու պրակտիկայով: Առայժմ այսքանը, թեման խիստ ընդգրկուն է, և կարծում եմ դեռ առիթ կունենանք այս թեմայում խնդիրների շրջանակն ու խորությունը ընդլայնելու:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.03.2011, 23:27
  2. Քաղաքականությունը և Հայաստանի ապագան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կլոր սեղաններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 06.12.2007, 19:18
  3. Ո՞վ է Հայաստանի ապագան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.11.2007, 17:12
  4. "Բարձրագույն ողբերգությունը ևս պոեզիա է"
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2007, 14:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •