Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Շնորհավորենք մեր «Արևիկին»

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    5

    Լռելյայն արժեք Շնորհավորենք մեր «Արևիկին»

    Հայաստանը 2-րդ տեղում
    Մոտ 10 րոպե առաջ ավարտվեց մանկական Եվրոտեսիլը: Մեր Արեվիկ համույթը գրավեց 2 տեղը , Բելառուսիայի ներկայացուցչին զիջելով ընդամենը 1 միավորով :

    Ժողովուրդ ջան, ախր ընդամենը 1 միավորով, մարդ չի ուզում ասի արդեն ծեծված «Հայի բախտ» արտահայտությունը, հերիք է, դրա ժամանակներն անցել են:

    Ամեն դեպքում մերոնք շատ լավ ելույթ ունեցան եվ ես նրանց ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:

    Գրեք մրցույթի մասին ձեր տպավորությունների մասին: Ո՞ր մասնակցին էիք ավելի շատ հավանում:
    Անձամբ ինձ շատ դուր եկավ Վրաստանը, հոյակապ երգեց, ազգային էլեմենտներ կային երգի մեջ:

  2. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    .
    Շնորհակալություն թեման բացելու համար. բայց սրանով իմ գրառման հանդիսավոր մասը ավարտվում է: Գիտեք, թե ինչքան սառն է հայոց աղբյուրների ջուրը. ուրեմն, պատրաստ եղեք, Ձեր հայկական միամիտ և ոգևորված գլխին մի դույլ սառը ջուր եմ լցնելու: Խոսակցությունը երկար է լինելու, որպես սկիզբ` երկու հատված "Ինչ քաղաքակրթություն պետք ընտրի Հայաստանը" գրքից, որը հենց նոր է լույս տեսել:

    "Ահա «Եվրատեսիլի» երգի մրցույթը – եվրոպական մշակույթի և հոգու ծերության, ազգային մշակույթների դեգրադացման, ազգային դիմագծի, լեզվի և զգացմունքի համահարթեցման, մարդկային բնության մութ որակների ցուցադրության այդ բեմը,- և Հայաստանի Առաջին տիկնոջ բարձր դիրքին անհարիր էր` անգամ ուշադրություն դարձնել այդ մրցույթին և այնտեղ ինչ-որ տեղ գրաված հայ մասնակցին: Ի'նչը թույլ տվեց այդ մասնակցին` հանդգնություն ունենալ հայտարարելու, թե ցանկանում է մասնակցել հայ նոր սերնդի դաստիարակությանը.- պետք է հարցնել` ինչո՞վ, ո՞ր մշակույթով, ո՞ր բովանդակությամբ, ո՞ր երգով. միթե՞ հայ երգի սրբազան բարձունքում երբևէ չեղած, հայ մշակույթի արարչամերձ տարածք երբևէ ոտք չդրած այս մեկը իրեն կարող էր թույլ տալ այդպիսի հանդգնություն: Ափսո~ս, այսպիսի անարմատ հանդուգների թիվը հարյուրների է հասնում, նրանք զավթել են պետական ու հանրային բեմերը, հեռուստատեսությունը, նրանց խղճուկ «աստղային» փոշին լցվում է մեր երիտասարդ սերնդի ունկերն ու աչքերը, խլացնում և կուրացնում նրան… Որտեղ է հայ բնիկ երգը, հայ գուսանական, քաղաքային և հերոսական երգերը, խորունկ շարակնոցը, որտեղ են հայ երգի իրական և ազնվական տերերը... Նրանք կան, նրանք գործում են, բայց որտեղ է ազգային - պետական հոգածությունը:"

    Հայաստանի պետական–քաղաքական վերնախավը հանդես է գալիս երկիրը գրաված հակամշակույթը հովանավորողի և տարածողի դերում: Որպես օրինակ կարելի է բերել “Եվրատեսիլ” երգի մրցույթը.- այն ուղղված է եվրոպական ազգերի մշակույթների համահարթեցմանը և դեգրադացմանը, երգարվեստ-պարարվեստի մեջ ազգային, հումանիստական, էթիկական սկիզբների քայքայմանը և զվարճանքի արտաքին–տեխնիկական տարրերի գերակայության հաստատմանը, նոր մուտք արող երկրների մշակութային յուրահատկությունների ոչնչացմանը և, վերջապես, մրցույթը որպես քաղաքական լծակի օգտագործմանը:
    Ահա, այս տիպի մի մրցույթ Հայաստանում ստանում է պետական - հանրային աջակցություն և գնահատանք` ամենաբարձր մակարդակով: Հայաստանի վերնախավը մշակույթի հարցերում ապակողմնորոշված վիճակի և անգիտության մեջ է:"

    Նաև պատրաստ եղեք, հայ մանուկ սերունդը, մինչև հաջորդ "Եվրատեսիլ", կրթվելու է "Արևիկի" ԱՅՍ ԵՐԳՈՎ: Դուք համաձայն ե?ք այդ հեռանկարի հետ: Տեսել ե?ք հայ տոհմիկ երգի ազնվական շարժումները, լսել եք զուսպ, արքայական ռիթմերը...Նրանք գրեթե հեռացել են մեր նոր սերնդի կյանքից: Այս "հաղթանակը" խորացնելու է մեր մշակութային որբությունը: Ցավակցությունս եմ բերում նաև եղբայրական սլավոնական ազգին` իր տարած ապակողմնորոշիչ հաղթանակի համար:
    Բայց միթե եվրոպական հզոր ազգերը մոռանալու են իրենց ազնիվ բնիկ մշակույթները և քաղաքական-ապամշակութային ագրեսիան շարունակելու համար` օգտվելու են հակամշակույթի ցինիկ, զոմբիացնող, անվրեպ գործող նեյտրոնային ռումբից...
    Եվ վերջապես, մեր Ֆորումում բացելու եմ "Հակամշակույթ" թեման, որպեսզի նրա "անգին գոհարները" գոնե մեկ-մեկ մեր համայնքով "վայելենք": Դա կլինի հիանալի սնունդ մեր գիտակցության արթնացման համար...
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 09.12.2007, 13:15:

  3. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (09.12.2007)

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Լիովին համաձայն եմ, այսքան անհամ, անհոտ "համերգ" լսած չկայի, անգամ մեծերի մրցույթն` լինելով բավականին ցածրորակ, զգացմունքի և մշակույթի ինչ-որ նշույլ պարունակում էր: Նույնիսկ թեման ստեղծող և մեր հաղթանակով հիացած մեր ֆորումի անդամը նշել էր վրացական կատարումը` որպես առավել հաղոջված, քանի- որ ազգային երգի էլեմենտներ էր կրում իր մեջ: Իսկ մենք` "ոչանկախ"` սովետական Հայաստանում կայացած սերնդի ներկայացուցիչներս, հիշեցինք այն տարիների "Радуга" հեռուստատեսային հաղորդումը, որը ներկայացնում էր ազգերի էթնիկ մշակույթը, երգն ու պարը... և դա մշակութային հրավառություն էր, հոգու ցնծություն:
    Դժվարանում եմ հավատալ, որ այսօրվա առաջադեմ, իրապես առաջադեմ Եվրապային այս մրցույթը դուր է գալիս, եթե այդպես է, ապա ուրեմն Եվրոպան ծերացել է, և աշխարհում մշակութային առաջատարի դեր խաղալ չի կարող: Սակայն դա այդպես չէ, դա մեզ համար և մեզ դեգրադացնելու համար է... Աշխարհի առաջատար երկրները ուղղակի չեն հասկանում, որ քայքայելով այլ ազգերը, իրենք էլ հետևելու նրանց, իրենք էլ են քայքայվելու, ինչը և տեղի է ունենում այսօր: Թե՞ բարձրաճաշակ համույթներ չկան, թե բարձրաճաշակ մրցույթներ չկան, թե ֆոլկ և էթնիկ երաժշտությունը հիացմունք և հրճվանք չի առաջացնում: Իհարկե, այդ ամենը կա, սակայն "մեծամիտ" աշխարհը համարում է , որ այն ընտրյալների համար է , իսկ մենք նրանց աչքերում ընտրյալ չենք, high` բարձր չենք: Եվ մեզ "պատիվներ" են տալիս, որպեսզի մոլորության մեջ մնանք, "սիմուլյացիոն" կրթությամբ և մշակույթով բավարարնենք, չհիշենք, թե ով ենք ` մանկուրտ մնանք:
    Հատկապես ափսոսում եմ մեր երեխաներին` "Արևիկցիներին" և նրանց նմանվելու ցանկությամբ "վառված" նոր մոլորյալներին:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    5

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Կներես, բայց ես չեմ կիսում քո կարծիքը:
    Այս մրցույթում ես բնավ չեմ տեսնում մշակութային գլոբալիզացիայի տարրեր: Եթե դու դիտել ես մասնակիցների ելույթները, պետք է որ նկատած լինես շատ մասնակիցների երգի մեջ իրենց ազգային երգի էլեմենտները (Վրաստանի հոյակապ ելույթը քեզ օրինակ): Եվրատեսիլ մրցույթը(հատկապես մանկականը) շատ կարեվոր է, քանի որ թույլ է Եվրոընտանիքի անդամ երկրներին ներկայացնել իրենց մշակույթը: Բնականաբար մեր մասնակիցները կարող էին բեմ բարձրանալ տրեխներով, սասնա տարազներով եվ երգել ինչ-որ «Լորկե»ական մակարդակի մի երգ, եվ միգուցե դա գնահատվեր որպես օրիգինալ կատարում: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես դեմ չեմ ավանդույթների պահպանմանը, բայց այս մրցույթը այն տեղը չէ, որտեղ կարելի էր վերը նշված ոճով երգել: Եթե նկատեցիք, առավել գնահատվեցին աշխույժ ու կենսուրախ երգերը, ինչպիսիք էին Հայաստանի, Վրաստանի ու Բելառուսի կատարումները:
    ՉԻ ԿԱՐԵԼԻ ՓՆՈՎԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Դու հիմա պետք է ողջունեիր մեր մասնակիցներին, ոչ թե «բարոյահոգեբանական ու ազգագրական » մեջբերումներ ներկայացնեիր:
    Իսկ տ-ն Քոչարյանի աջակցությունը մեր երեխաներին միայն պետք է ողջունել: ԲՐԱՎՈ !!!!!!!!!!!!!!!!!!!!
    Իսկ հայկական ժողովրդական երգը պահպանվում է, ապացույցը վերջերս կազմակերպված ու հիրավի համաժողովրդական սեր վաստակած «Ժողովրդական երգիչ» նախագիծն է:
    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից
    ----------------------------------------------------------------------------------------------------
    Եվ վերջապես, մեր Ֆորումում բացելու եմ "Հակամշակույթ" թեման, որպեսզի նրա "անգին գոհարները" գոնե մեկ-մեկ մեր համայնքով "վայելենք": Դա կլինի հիանալի սնունդ
    մեր գիտակցության արթնացման համար...
    ------------------------------------------------------------
    Ես ողջունում քո ցանկությունը ու շատ ուրախ կլինեմ մասնակցելու այդ թեմայով քննարկումներին, եթե իհարկե «ձեր» համայնքը դեմ չլինի:
    Ես շատ ուրախ կլինեմ իմանալու քո եվ մյուս ֆորումցիների կարծիքը այս թեմայի շուրջ: Հրավիրում եմ բոլորին խաղաղ բանավեճի (լավ կլիներ որ գոնե այս հարցում տարբերվեինք մեր քաղաքական «այրերից»)

  6. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    5

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ հարգելի Առողջագետ:

    Մի՞թե ըստ ձեզ Եվրոպայում չկան այնպիսի մրցույթներ, որտեղ ներկայացվում է ազգային երաժշտությունը: Չեմ կարծում, որ քաղաքակրթություն կերտած եվրոպացի ազգերը չեն հասկանում ազգային արժեքների պահպանման անհրաժեշտությունը: Այդ ամենը գիտակցելու «աստվածային շնորհը» միայն մեզ՝ հայերիս չի տրված:
    Այո, առաջադեմ Եվրոպային դուր է գալիս այս մրցույթը, քանի որ այն աշխույժ է, մասնակցում են բազմաթիվ ազգեր: Նրանց էլ է հետաքրքիր ծանոթանալ յուրաքանչյուր ազգի ազգային երգին, թեկուզ համեմված ժամանակակից էլեմենտներով: Օրինակ Ռուսաստանի մասնակցի երգը ջազային ոճով էր, ու այն չգրավեց բարձր տեղ:
    Եվ պետք չէ ափսոսել մեր երեխաներին, որ նրանք ուզում են նմանվնել Արեվիկցիներին: Այդ անսամբլը կա արդեն 20 տարի: Ինձ թվում է, որ այն ապացուցել է իր կայացած լինելը: Մեր Արեվիկցիները ոչ մի ապազգային արարք չեն կատարել ու չպետք է նրանց գամել անարգանքի սյունին: Կրկնում եմ պետք է ողջունել նրանց ու մաղթել նորանոր հաջողություններ մեծ բեմերում (եվ ոչ միայն Եվրոպական բեմերում)

  7. #6
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Հարգելի Artakus, շնորհակալ եմ արագ արձագանքի համար, ափսոս, որ նեղացել ես "սառը ջրի" համար: Մանավանդ, որ այն չհասավ իր նպատակին, այլ մեղմորեն սահեց հայ ժամանակակից մարդու ամենագիտության քաղաքակիրթ զրահի վրայով` գնաց խառնվելու համազգային ցնծության "աշխույժ" աղաղակներին:
    Մեկ-երկու բարեկամական դիտարկում -խնդրանք: Նախ` նյութը կարդալ խնամքով, կարողանալ լսել. օրինակ, վերը բերված մեջբերումները չէին կարող վերաբերել այս մրցույթին, երկրի Առաջին տիկինն էլ դեռևս չի հասցրել շնորհավորել "Արևիկին", և Ձեր "բրավոն" անհասցե է, այլ ապացույց, որ "ֆորումային" սահքով սահել եք բարդ ու պատասխանատու նյութի վրայով:
    "Գլոբալացում", "առաջադեմ Եվրոպա", "ազգային մշակույթ", "կայացած" (մշակութային երևույթի մասին) հասկացությունները այժմ հայ մտավոր դասը ընկալում է շտամպների մակարդակով և չի կարողանում դրանք գիտականորեն հաղթահարել: Ավելին, նրանք, ովքեր մեր այսօրվա Մեծն ու Ավագն են` գրեթե նույն վիճակումն են: Այնպես որ Ձեր հուզական գրառման տեսակն ու ոճը չեն զարմացնում: Այս ֆորումում կան բավականաչափ նյութեր մեր բոլորիս ինքնակրթության համար: Ես սիրով կաշխատեմ այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է "տրեխին", "Լորկեին" և այլն, զգույշ եղեք, հայ տրեխասիրությունը ավելի խոր արմատներ ունի, այն հաճախ թաքնվում է մեր ծերացող հոգու եվրավերանորոգորների և առաջադիմության ցոլցլուն փալասների տակ և դժվար հաղթահարելի է: Ուշադիր եղեք, այս ֆորումում կան մի քանի հոգի, որոնք կրականետը ձեռքներին, ձգտում են այրել հայի տրեխները և մանավանդ` ներկա մարդկության ու եվրոպաների քաղաքակիրթ տրեխները:
    Մի համեստ խնդրանք` արևիկցիներին մի պաշտպանեք ինձանից և , մանավանդ, ԱՌՈՂՋԱԳԵՏԻՑ. Ձեր սերը բավական է նրանց այս հաղթանակը տեսնելու համար, իսկ մեր տեսածը տեսնելու համար...սիրուց բացի` նաև ՍԵՐ ՈՒ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ է պետք, նաև մի քսան տարվա ԱՄԵՆՕՐՅԱ աշխատանք և ոգորում` Հայաստանի բոլոր ծնված և չծնված մանուկների համար...

  8. #7
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Մոդերատորական: artakus, առավել կոռեկտ արտահայտվիր, այստեղ որևէ մեկը իրեն մեսիա չի համարում, առավել ևս չի հավակնում, որ նրան չճանաչող, նրա գործն ու գաղափարները չիմացող ֆորումի անդամներից մեկը նրան այդպիսին կընկալի: Առավել կարևոր է քաղաքակիրթ քննարկումը, ինչի կոչը դու անում ես, ու դիմացինի կարծիքի էական ընկալումը: Դիմացինի կարծիքի նկատմամբ անհանդուրժողականությունը և ագրեսիվ հարձակումները ԴՆ Ֆորումում անընդունելի են: Քո գրառման այդ հատվածները ջնջված են` առայժմ առանց զգուշացման: Հուսով եմ` այս զգուշացումը կրկնելու կամ խախտման զգուշացում տալու կարիք չի լինի: Առողջ ու բովանդակալից քննարկումներ բոլորիդ:
    Մոդերատորական 2: Կրկին տեսնում եմ գրառումների գրագիտության ոչ բավարար մակարդակ: Առավել ուշադիր եղեք այս առումով, անփույթ, ոչ բավարար գրագիտությամբ գրառումները ԴՆ Ֆորումում չեն ողջունվում և խմբագրվում են: Հավելյալ աշխատանք մի ստեղծեք մոդերատորների համար: Գրեք գրագետ հայերենով:

  9. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    5

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արեվիկին»

    Շատ լավ Philosopher, ես ընդունում եմ ինձ հասցեագրված դեղին քարտը, բայց մնում եմ իմ կարծիքին:
    Հարգելի Հեղինակ, մի նեղացիր ինձանից: Ես այս թեման բացեցի, քանի որ ակնկալում էի լսել շնորհավորանքներ մեր երեխաների հասցեին, ես ուզում էի խանդավառությունս կիսել մեր ֆորումի մասնակիցների հետ: Անկեղծ ասած չէի սպասում այսպիսի «հարձակման» Բայց ընդունում եմ բազմակարծիքությունը, շնորհակալ եմ արձագանքի համար:
    Ի դեպ ես նորեկ եմ ԴՆ Ֆորումում, բայց արդեն զգում եմ, որ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ունեն սեփական կարծիք և պատրաստ են այն պաշտպանել: Շատ ուրախ կլինեմ մտքեր փոխանակել քեզ հետ նաև այլ թեմաների շուրջ:
    Վերջին խմբագրող՝ artakus: 09.12.2007, 21:04:

  10. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արևիկին»

    Շնորհավորում եմ, եթե այդ երեխաները համարում են, որ իրենց պետք է շնորհավորել:

    Չեմ նայել, ու չեմ էլ պատրաստվում նայել այդ մրցակցությունները: Մրցակցությունների համար մարդիկ դարերով ստեղծել են այլ մեխանիզմներ ՝ որոնք մի բառով անվանվում է սպորտ: Արվեստի ճյուղերը մրցակցելու առարկա չեն: Դրանք ստեղծելու, արարելու մեծագույն ասպարեզներ են:

    Երգով, պարով, նկարելով ... կանացի բարեմասնությունները ցուցադրելով... ավելի շատ համբուրգեր ուտելով... մրցակցելը՝ դա իրականում հոգնածության ու ճահճացման նշաններ են: Սակայն սա երբեք էլ չի նշանակում, որ Եվրոպան իսկական արվեստից հեռու է: Հերիք է մտնել Լուվր, և նույն Եվրոպային կտեսնեք Լուվրի հատակին ժամերով նստած՝ ինչ-որ մի նկարի դիմաց: Ցավոք, մե՛ր պատկերասրահներում և համերգասրահներում դատարկություն է:

    Կարող է և ծերուկ Եվրոպան իր էմոցիաները թմբիրից զարթնացնելու համար տարբեր "կոնկուրսներ" է մոգոնում: Սակայն այդ էմոցիաներից մենք էնքան շատ ունենք, որ մի բան էլ տա արտահանում ենք եվրոպացիներին, երբ հյուրընկալում ենք Հայաստանում, որտեղից / այդ էմոցիոնալ մեծ դաշտից/ նրանք բաժանվում են մեծ դժկամությամբ :

    Հ.Գ. Ես անգամ դեմ եմ դպրոցական ու ուսանողական գնահատականներին ...

  11. #10
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Շնորհավորենք մեր «Արևիկին»

    Կարծում եմ, թեման իր սկզբնական նպատակից շեղվել է: Իսկ նպատակն էր շնորհավորել մեր երեխաներին: Ինչ վերաբերում է մրցույթներին, Եվրոպաներին և մնացած բաներին, ապա դրանց մասին կարելի է շատ խոսել ու վիճել, բայց երևի թե մի ուրիշ անգամ, մի ուրիշ տեղ...

    Իսկ հիմա սրտանց շնորհավորում եմ «Արևիկին», որովհետև անկախ նրանից, թե ինչ է այդ ամենի հետևում, ինչքանով է դա ճիշտ և մեր բարձրաճաշակ քիմքին հարիր, արժի մի պահ պատկերացնել, թե ինչ սրտի թրթիռով են բալիկները պատրաստվել իրենց ելույթին, ինչ մեծ հուզմունք են ապրել բեմի վրա ու ինչ ջանքերի գնով են հասել արդյունքի:
    Իրենք ուղղակի երեխաներ են, ում քիչ են հուզում մեծերի լուրջ հարցերը. գիտեին, որ պիտի ելույթ ունենան ամբողջ Եվրոպայի առաջ ու հաղթեն, ուրիշ ոչինչ... Լավագույնս կատարել են իրենց առաջ դրված դժվար խնդիրը...
    Ապրե՛ք, էրեխեք:

  12. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում ivy-ին այս օգտակար գրառման համար:

    artakus (13.12.2007), Kita (12.12.2007)

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •