Համաձայն եմ, որ թեմայի նպատակը շնորհավորելն էր, սակայն դա չի նշանակում, որ թեմայի հեղինակի նշած նպատակի նկատմամբ խորը հարգանքով լցված` բոլոր անդամները պետք է հերթով "գալոչկա"-ի համար մտնեն այս թեմա ու շնորհավորեն: Գոնե ԴՆ Ֆորումում ամեն ինչից, այդ թվում` Եղեռնի համար լացելուց, Ղարաբաղի հողերով ուրախանալուց, հայ որևէ հայտնի դեմքի հարցազրույցը ճաճանչող աչքերով կարդալուց առաջ յուրաքանչյուրը պիտի մտածի. "իսկ ինչի՞ վրա եմ ես լացում, իսկ ինչի՞ վրա եմ ուրախանում, իսկ ի՞նչ եմ կարդում" ու հասնի. "իսկ ու՞մ և ինչի՞ համար եմ շնորհավորում"... "Արևիկ" խմբի մասին հազիվ թե արժեր նոր թեմա բացել, հետևաբար շնորհավորելու պատճառը խիստ լավ առիթ է նաև մտածելու համար:
Ուրախ եմ, որ այդքան սիրում ենք երեխաներին: Բայց եկեք հիշենք նաև, թե, ասենք, ֆաշիստական կուսակցությունը սրտի ինչ թրթիռով էր սպասում ընտրություններում հաղթելու հնարավորությանը, հիշեցի՞նք, այո, հիմա ի՞նչ, շնորհավորենք, ասենք` լավ արեցիք, հաղթեցի՞ք, կամ ի՞նչ սրտի թրթիռով էին վհուկների որս անում ԱՄՆ-ում, շնորհավորե՞նք, որ նրանց երբեմն հաջողվում էր փչացնել հանճարների կյանքեր: Միաչափ մոտեցում է. ամեն ինչ այս կյանքում կատարվում է սրտի թրթիռով ու գուցե նաև անկեղծությամբ, իսկ թե ով է դրա արդյունքում տուժում, պարզ է` բոլորս: "Արևիկի" երեխաները պետք է հասկանան, եթե Հ1-ՀՌ-ական պրոպագանդան նրանց գլխիկներում թողել է մտածելու որևէ պոտենցիալ, որ իրենք մի անհեթեթ, որևէ գեղարվեստական, գեղագիտական, մշակութային հիմնավորում չունեցող կառքի մի պտուտակն են, կառք, որը շրջում է հայկական ընտանիքներով ու ուղեղներով ու իր տեղը թողնում միայն ցամաք ու անապատ ու... անվահետքեր, որով կարելի է տարբերել մերօրյա մանկուրտներին նրանցից, ովքեր դեռ չեն մանկուրտացել, դեռ... Այս ամենը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ կողքից, այդ ամենը հանգեցնում է նրան, որ Երևանում կարող է լինել մի միջոցառում, որի ժամանակ մի քանի հազար հոգի կարող են հորթային ուրախությամբ նետվել Արսեն Սաֆարյանի շալյապինյան բարձրահանճար ելևէջներից իրենց մասը պոկելու համար, իրենց սրտում մի փոքր Արսեն Սաֆարյա կրելու համար, Արսեն Սաֆարյանի հանճարի լույսը իրենց հոգում կրելու ու այն աշխարհում տարածելու համար, դեգրադացված ազգի նորահայտ միսիան իրականացնելու համար, այն է` ցույց տալ, թե ինչպիսի ազգ պետք չէ լինել: Այս ամենը մի շղթա է, ու հենց, եթե կուզես, այո, հենց Արևիկից է սկսզվում ամեն ինչ, Երգի պետական թատրոնից է սկսկվում, իդիոտիկ տեքստագիր-երգագիրներից է սկսվում: Մի օրինակ. "Արևիկում" է իր առաջին քայլերը արել Քրիստինե Պեպելյանը: Հերիք է միայն լսել նրա "Չէ, չէ, չէ, չէ" երգի կատարումը` հասկանալու համար, որ, այո, "Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո ոչ արևիկության մեջ է": Ու սա անկախ նրանից, թե ինչ են զգում երեխաները բեմ դուրս գալուց առաջ կամ հետո, կամ ինչ կոնյակով է խմում նրանց կենացը հարազատ-բարեկամ-հարևանների գեղխորհուրդը:





Մեջբերել