Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

  1. #1
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Սեր ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Բնական է, որ մեզնից յուրաքանչյուրի համար էլ կան բաներ, որ սխալ են թվում: Ուզում ենք, որ ինչ-որ բան, որ այսպես է, լինի մեկ այլ կերպ, ավելի ճիշտ կամ ավելի լավը, գոնե մեր պատկերացմամբ:

    Իսկ ինչպիսի՞ն ես դու ուզում տեսնել աշխարհը:
    Ի՞նչը կփոխեիր, եթե ունենայիր հնարավորությունը:
    Ո՞րն է քո երազած աշխարհը...

    Եկեք այս թեմայում խոսենք այս մասին, նաև, եթե հնարավոր է, առաջարկենք իրատեսական լուծումներ՝ դրան հասնելու համար:

  2. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Black Orchid-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (12.12.2007), Առողջագետ (10.12.2007), Փորփրուկ (10.12.2007)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Ցանկալի է, որ մարդը այնքան ուժեղանա, հզորանա, որ երբեք սուտ չխոսի:

  4. #3
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Ճիշտ է, ամեն մարդ ունի իր երազած աշխարհը, և ես հավատում եմ՝ այն արդեն իսկ կա, միայն անհրաժեշտ է տեսնելու կարողությունը ձեռք բերել:
    Եթե ուզում ես փոխել աշխարհդ, նախ փոխիր վերաբերմունքդ... սա է իմ երազած աշխարհը տեսնելու կարգախոսը:
    Լինել լավատես, ահա բանալին:
    Ցանկացած իրավիճակում էլ, ամեն երկրում էլ կարելի է տեսնել ու քննադատել վատը, բայց կարելի է նաև փնտրել ու տեսնել լավը: Լավը տեսնելու կարողությունն է, որ ստեղծում է այն աշխարհը, որտեղ երազում ես ապրել:
    Երկու մարդ կարող են ապրել միևնույն տեղում, նույն պայմաններում, նույն սոցիալական միջավայրում, բայց նրանից մեկը ապրի դժոխքում, մյուսը՝ դրախտում: Ու հարցը այն չէ, որ դրախտում ապրողը պրիմիտիվ է և քիչ պահանջներ ունի, այլ այն, որ նա լավատես է:
    Ասածս ամենևին չի նշանակում, որ պիտի ապրել ցեխի մեջ և երևակայել, թե բամբակի մեջ ես: Միայն այն եմ ուզում ասել, որ կյանքում շատ բաներ կարելի է տեսնել լավ ու վատ լույսի տակ. արժի ընտրել լավատեսության լույսը:

    Մենք ապրում ենք այն աշխարհում, որը տեսնում ենք. ուրեմն աշխարհը սկսենք փոխել մեր տեսողությունից...

  5. Շնորհակալություն ivy-ին այս գրառման համար:

    dvgray (10.12.2007)

  6. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից

    Իսկ ինչպիսի՞ն ես դու ուզում տեսնել աշխարհը:
    Ի՞նչը կփոխեիր, եթե ունենայիր հնարավորությունը:
    Ո՞րն է քո երազած աշխարհը...
    Սիրելիներ, միթե մարդը և մարդկությունը ունեն այլ խնդիր լուծելու, քան այս մեկը...
    Սա արդեն Անհատ - Երազողի մտահոգությունը չէ միայն, այլ ամեն բանական մարդու, որը տեսնում է իր մոլորակ-տան ողբալի վիճակը: Այնպես է եղել, որ այս հարցը`իր ամբողջ սրությամբ հնչել է սրտիս մեջ տարիներ առաջ և, ի~նչ ճակատագիր, դարձել է մասնագիտական-հանրային գործունեության նպատակ: " Հեգ մարդկության մի ոստը գոս..." այս Հայրենիքը կարողանում է մարդկային սիրտը գողանալ և երկար տարիներ պահել կույր սիրո Ճորտության մեջ...Միայն շատ ուշ կհասկանաս, որ նրան օգնելու համար` նրան ավելի պետք է սիրել, և այնժամ միայն կտեսնես նրա արատները և հիվանդությունները:
    Աշխարհում ինչ որ բան փոխելու հնարավորությունը իրավունք է, допуск, որը տալիս է...
    ԲՆՈՒԹՅՈՒՆԸ` ճշգրիտ համապատասխան այն ջանքին և արդյունքին, որին հասել ես ինքնափոփոխման- ինքնաստեղծման ճանապարհին: Եթե փորձես ավելի շուտ թռչել` Բնության բոցը կայրի թևերդ...Մոլորակային նորոգման մի անկասելի, աննկատ, ահեղ պրոցես է գնում, որի նպատակը ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ փոփոխությունն է և ՍԻՐՈ ԴԱՇՏԻ վթարված իշխանության վերականգնումը: Այս գործը չեն կարող և չեն անում գործող կրոնները և եկեղեցիները, մանավանդ` նրանց սևասքեմ և մթնահայաց կղերական դասերը... Այս գործը չի կարող և չի անում ներկա գիտությունը, որը թավալ է տալիս ՆՅՈՒԹԻ ՏԻՂՄԻ ՄԵՋ և ծանոթ չէ ՈԳՈՒ գիտությանը: Այդ գործը կարող է անել միայն Մարդը, այն է` ԴՈՒ, ԵՍ, ՄԵՆՔ... Եվ աշխատանքի առաջին ասպարեզը ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
    Սիրելի Ֆորում, ի լրացում ասածիս`մի բանաստեղծություն, որ գրված է տարիներ առաջ:

  7. #5
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

    Որտե՞ղ եք, արդյոք, ոգու ասպետներ,
    Աշխարհի հանդեպ ձեր խենթ հիացքով,
    Մանկորեն մաքուր ձգտումներով ձեր,
    Աշխարհը գրկող բարի հայացքով:

    Ձեզ բաժին ընկավ դժվարին մի դար`
    Երազանքները ապրում են անտուն,
    Երազողները` տենչում անդադար
    Մի անչար աշխարհ և խաղաղություն:

    Կոշտ արմունկերը կոշտ հրում են ձեզ,
    Իսկ դուք անտերունչ, իսկ դուք` շփոթված,
    Ժպտում եք կորած մանուկների պես`
    Արցունքն է փայլում ձեր աչքերում թաց:

    Երբեմն ուզում եք ուրիշների պես
    Վստահ երևալ, լինել հաղթական,
    Բայց պարտությունն է բաժին ընկնում ձեզ,
    Մնում եք նվաստ ու անօգնական:

    Եվ ձեր աղճատված երազների հետ
    Լուռ նահանջում եք` տենչերով թաքուն,
    Եվ դուք կորչում եք, կորչում եք այդպես
    Կյանքի անիմաստ ու գորշ հորձանքում:

    Ու~ր եք նահանջում, ո~վ երազողներ,
    Ահա գալիս եմ ես ձեզ օգնության,
    Կռվի եմ բերում այրուձի տողեր`
    Հանուն անխաթար, հպարտ գոյության:

    Թե աստվածային ուժ ստանայի`
    Կյանքի կոչեի նոր արևագալ,
    Մի արդարամիտ, խենթ երազողի
    Ես կկարգեի հողի տիրակալ:

    Խնդիրք կանեի այդ տիրակալին`
    Հնարեր մի նոր, երկնային պատիժ –
    Երազներ բաշխեր բոլոր չարերին`
    Ձգտումների տեղ և մեղկ, և պատիր:

    Թե ի’նչ են կորցրել` թող իմանային,
    Երբ չեն երազել, երբ չեն հիացել,
    Խնդություններով փոքրիկ, մարդկային
    Իրենց սրտերը, ավա~ղ, չեն լցրել:

    Եվ այդ չարերը, այդ աղքատները
    Զգային իրենց նվաստ ու նկուն,
    Իսկ շուրջը ապրե’ր, շնչե’ր ու ծաղկե ~ր
    Երազողների թագավորություն:

  8. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (04.01.2008), Philosopher (12.12.2007), Մելիք (12.12.2007)

  9. #6
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Բանաստեղծությունը լավն էր։ Կարդալու ժամանակ այն ակամա ընկալում էի որպես երգի տեքստ։

    ...նրան օգնելու համար` նրան ավելի պետք է սիրել, և այնժամ միայն կտեսնես նրա արատները և հիվանդությունները:
    Հիանալի գաղափար, որ, ցավոք, շատ է պակասում կյանքում... Որքա՜ն լավ կլիներ, եթե բոլորս կարողանայինք դրանով առաջնորդվել։

    Խիստ կարևոր և ծավալուն թեմա է։ Ասելիքը շատ է, այնքան շատ, որ նույնիսկ խճճվում եմ՝ չիմանալով, թե ինչից սկսել...

    Համաձայն եմ այն կարծիքին, որ մարդ պետք է հենց իրենից սկսի աշխարհի բարեփոխումը։ Ակամա մտաբերեցի Ուինթոն Չերչիլին վերագրվող հետևյալ տողերը.

    Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը,
    հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը,
    երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել,
    բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ,
    արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը...

    Իսկապես, մենք շատ հաճախ մեր աչքի գերանը չհանած՝ ուրիշի աչքի փուշն ենք փորձում հանել... Մի՞թե հենց սա չէ աշխարհի բարեփոխման գլխավոր արգելակը։

    Իմ երազած աշխարհը նաև բնության հետ ներդաշնակության վրա է հիմնված, այդ աշխարհում բնականը պիտի գերակշռի արհեստականին. բնությունը՝ իր անսպառ ու կենսատու բարիքներով, չպետք է ճնշվի արհեստածին «բարիքների» ծանր ու կործանարար շերտի տակ։

    Ինձ թվում է՝ բոլորիս երազած աշխարհն էլ ընդհանուր առմամբ նույնն է, հաճախ տարբեր են դրան հասնելու մեր իմացած ու առաջարկած եղանակները։ Կարծում եմ՝ ivy–ի ասածը նույնպես գործում է, այսինքն՝ լավատեսության լույսն իրոք շատ կարևոր է. աշխարհը բարեփոխելու ձգտումից բացի, պետք է կարողանալ նաև տեսնել այն ամբողջ դրականը, որ արդեն իսկ կա աշխարհում, մեր շուրջն է, և որի հիմքի վրա էլ պետք է կառուցել մնացածը, հակառակ դեպքում այդպես էլ երբեք չենք հասնի մեր երազածին։

    Իմ ու ձեր երազած աշխարհի «նախագծի» համար կվերցնեմ նաև dvgray–ի ասածը.
    Ցանկալի է, որ մարդը այնքան ուժեղանա, հզորանա, որ երբեք սուտ չխոսի:
    Ինձ համար էլ է ճշմարտախոսությունը իմ երազած աշխարհի առաջնային նախադրյալներից մեկը, այն հենասյուներից մեկը, որի վրա պետք է կառուցվի իմ երազած աշխարհը։ Երևի ավելի ճիշտ կլինի ընտրել ազնվությունը, քանի որ այն ավելի լայն է ու ներառում է նաև ճշմարտախոսությունը։ Մյուս հենասյունը կլինի սերը, որի պակասը նույնպես խիստ զգացվում է այսօր։ Սրա հետ կապված էլ մի խոսք հիշեցի. «Ոչ թե մենք մարդկանց չենք սիրում, որովհետև նրանք վատն են, այլ չենք սիրում, դրա համար են նրանք վատը»։ Եթե խորանանք, կզգանք, որ իսկապես աշխարհում կատարվող բոլոր չարագործությունների պատճառն իրականում ամենապարզ մարդկային սիրո պակասը կամ բացակայությունն է։

    Շատ կարելի է գրել, բայց առայժմ այսքանը։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  10. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Փորփրուկ-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (11.12.2007), Առողջագետ (11.12.2007), Փայլ (12.12.2007)

  11. #7
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. ...Իսկ ո՞րն է քո երազած աշխարհը...

    Երազած աշխարհ չունեմ: Չեմ երազում: Ունեմ կյանք, որ կարող է երազ դառնալ` միս ու արյունով, եթե հավատամ այդ միս ու արյունին, եթե գոյությանս գերությունը վերածեմ արարչական ստեղծագործության, եթե զգացումից սահմանը վերածեմ սիրուս, ոգուս անսահմանության, եթե գոյս ապրեմ առանց չգոյի հետ դավաճանական, սեպարատ պայմանավորվածությունների, եթե պարզապես ապրեմ, պարզապես լինեմ ու իմանամ, որ այդ լինելու համար ես վճարել եմ ու վճարել եմ իմ լինելու ու ապրելու, աշխարհի ապրած ամեն օրը երազած աշխարհի վերածելու իմ վճռականությամբ: Իմ երազած աշխարհը աշխարհ չէ, այլ պահ, պահ, որի համար աշխարհը երազ է:

    P.S. Ես` մարդս:

  12. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (21.12.2007), dvgray (22.12.2007), Առողջագետ (20.12.2007), Փայլ (22.12.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակից մայրությունը կփրկի աշխարհը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Առողջագիտություն, առողջ ապրելակերպ, դեղորայքային բժշկություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.06.2008, 11:28
  2. Կրոնականության երեք տեսակ. ո՞րն է ամենաառողջը
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.05.2008, 18:47
  3. Ի՞նչը կփրկի աշխարհը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.01.2008, 00:53

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •