Ընդհանուր առմամբ թերթեր չեմ կարդում, քաղաքականությամբ էլ առանձնապես հետաքրքրված չեմ, սակայն վերջերս հանգամանքների բերմամբ կարդացի մի քանի հոդված «Ազատություն» ռադիոկայանի, «Ա1+»-ի, «Լրագիր» և «ՉԻ» թերթերի ինտերնետային կայքերից:
Ուզում եմ՝ խոսենք «ՉԻ»-ի մասին. կարդո՞ւմ եք արդյոք և, եթե այո, ինչպե՞ս եք վերաբերվում այդ թերթի գրելաոճին: Ինձ համար սկզբում նույնիսկ զվարճալի էր, սակայն երբ սկսեցի այդ ամենին մի փոքր ավելի լուրջ նայել, անկեղծ ասած, նողկանք զգացի… Հասկանում եմ, որ «որոշ իշխանավորների» հանդեպ առկա հակակրանք կա (գոնե այս թերթի աշխատակազմում), հասկանում եմ, որ հումորը լավ բան է, բայց ասել այդպիսի բաներ… Թեկուզ հումորով շաղախված ու թեկուզ ատելի մարդկանց մասին չհիմնավորված ենթադրությունները որպես փաստ ընթերցողին ներկայացնելը համարում եմ հակամարդկային ու նույնիսկ հակասահմանադրական:
Սա իմ՝ այս ասպարեզում դեռ միամիտ ու նոր ձևավորվող կարծիքն էր: Իսկ դո՞ւք ինչ եք մտածում սրա մասին, հետաքրքիր կլիներ իմանալ:




), հասկանում եմ, որ հումորը լավ բան է, բայց ասել այդպիսի բաներ… Թեկուզ հումորով շաղախված ու թեկուզ ատելի մարդկանց մասին չհիմնավորված ենթադրությունները որպես փաստ ընթերցողին ներկայացնելը համարում եմ հակամարդկային ու նույնիսկ հակասահմանադրական:
:
Մեջբերել