Սեռական ազատության և սանձարձակության սահմանի խնդիրը թերևս սեռի հետ կապված բոլոր խնդիրներից առավել հիմնարարն է. որտե՞ղ է սկսվում ու ավարտվում սեռական ազատությունը, ի՞նչ հարաբերության մեջ է այն սեռական սանձարձակության հետ, կա՞ն որևէ տիպի պարամետրեր, որոնցով կարելի է սեռական ազատությունը սահմանազատել սեռական սանձարձակությունից, և ընդհանրապես կարելի է արդյոք այդ երկու հասկացությունները տարբերակել, դրանք օբյեկտիվորեն տարբերակելի՞ են, թե՞ միայն որևէ առանձին մշակույթի համատեքստում են տարբերակվում: Իրականում այս երկու երևույթների տարբերակման խնդիրն է, որ ծնում է ինչպես ծայրահեղ սեռական անազատություն, այնպես էլ ծայրահեղ ազատություն: Հետևաբար` եթե ցանկանում ենք որևէ տիպի փոփոխություն տեսնել սեռի ազգային մշակույթի մեջ, պիտի նախևառաջ յուրաքանչյուրս մեզ համար պարզենք, միմյանց հետ պարզենք այս հիմնարար հասկացությունների իմաստը, սահմանը ու փորձենք գտնել առավել բնական, ճիշտ ու ռացիոնալ լուծումներ: Կցանկանայի լսել ձեր կարծիքները. ինչպե՞ս եք տարբերակում սեռական ազատությունը սանձարձակությունից, ունե՞ք ձևավորված, կայուն դիրքորոշում, ինչպիսի՞ն է այս առումով վիճակը Հայաստանում` կյանքում ու ուղեղներում![]()


Մեջբերել