Հայտնի է, որ երաժշտությունը մարդու հոգեկանի ու ներաշխարհի վրա ազդող կարևոր գործոններից մեկն է։ Բոլորիս համար էլ կան հանգստացնող ու ամոքող, տրամադրություն բարձրացնող ու աշխուժացնող, հուզող կամ նյարդայնացնող մեղեդիներ ու երգեր, կան այնպիսիք, որոնք կարծես ուղիղ կապ են հաստատում մեր հոգու հետ՝ երանության զգացողություն պարգևելով մեզ։ Կա երաժշտություն, որը լսելիս որոշակի անհարմարավետության զգացողություն ենք ունենում։ Այս բոլորն, իհարկե, ինչպես համընդհանուր, այնպես էլ անհատական բնույթ կարող են կրել։ Հետևաբար ասելիք շատ կլինի։
Հետաքրքիր կլիներ կարդալ ֆորումցիների կարծիքները այս կամ այն կոմպոզիտորի, երգի կամ երաժշտական որևէ ստեղծագործության վերաբերյալ։ Պատմեք ձեր զգացողությունների մասին։ Ո՞ր երաժշտական ստեղծագործություններն են առավել լուրջ ու խոր ազդեցություն ունեցել և/կամ ունենում ձեզ վրա, ի՞նչ զգացողություններ, մտքեր և, ինչու չէ, նաև ցանկություններ ու ձգտումներ եք ունենում այս կամ այն ստեղծագործությունը լսելիս։![]()



Մեջբերել
…