Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: ԴՆ Ֆորումի կանոնադրության հիմնական դրույթները

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք ԴՆ Ֆորումի կանոնադրության հիմնական դրույթները

    1. ԴՆ Ֆորումը ինտերնետային կայք է, տեղակայված է Հայաստանում, հայկական առաջնային դոմեն-անվամբ, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության, ինչպես նաև սույն կանոնադրության շրջանակներում:

    2. ԴՆ Ֆորումն ունի իրավաբական տեր, որը հադիսանում է ֆորումի ղեկավարը, և որին պատկանում է ֆորումին առնչվող բոլոր հարցերում վերջին խոսքի իրավունքը: Ֆորումի ղեկավարը որոշում է ֆորումի ներքին քաղաքականությունը, տարբեր ֆորմատներում ֆորումի համագործակցության, ընդգրկման, մասնակցության կամ դրանցից հրաժարվելու խնդիրը:

    3. ԴՆ Ֆորումի ներքին կյանքը կարգավորվում է սույն կանոնադրությամբ, որը կարող է փոփոխվել ֆորումի ղեկավարի, ղեկավարների կամ անդամների առաջարկությամբ` ֆորումի ղեկավարի վերջնական որոշմամբ:

    4. ԴՆ Ֆորումն ունի որոշակի նպատակներ և խնդիրներ, մասնավորապես` հայկական ինտերնետում հայատառ քննարկումների, ինտերնետային շփման դաշտի ձևավորմանը նպաստելը, հայ հասարակության և հայկական ինտերնետի ինտելեկտուալ, ստեղծագործող, մշակութային տարրերի ներգրավումը մեկ միասնական հայատառ ինտերնետի շրջանակներում, հասարակության տարբեր խավերի ուղղորդումը դեպի նոր ձևավորվող ինտերնետային մշակույթ, համաշխարհային և ազգային ժամանակակից ու ավանդական արժեքներին, գործընթացներին նրանց հասու և մասնակից դարձնելը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով հասարակական երկխոսության ու զարգացման նոր մակարդակի կայացմանը նպաստելը:

    5. ԴՆ Ֆորումի քննարկումներին կարող է մասնակցել ինտերնետ մուտք ունեցող յուրաքանչյուր մարդ` անկախ տարիքային, սեռական, ազգային կամ կրոնական պատկանելությունից: ԴՆ Ֆորումի անդամ դառնալու, ինչպես նաև որևէ անդամի տեխնիկական լիազորությունների ավելացման, պակասեցման կամ արգելափակման դեպքերը կարգավորովում են սույն օրենսդրությամբ:

    6. ԴՆ Ֆորումում որևէ անդամի գոյության խնդիրը կարգավորվում է սույն կանոնադրությամբ, և որոշում է ֆորումի ղեկավարությունը: Այս խնդրում վերջին խոսքը պատկանում է ֆորումի ղեկավարին:

    7. ԴՆ Ֆորումում շփման լեզուն հայերենն է: Օտարալեզու գրառումները թույլատրվում են որոշ բաժիններում, որոնց ցուցակը կարգավորվում է ֆորումի կանոնադրությամբ:

    8. ԴՆ Ֆորումն ունի որոշակի կառուցվածք, որը կարգավորվում է սույն կանոնադրությամբ:

    9. ԴՆ Ֆորումում արգելվում են կոպիտ, վիրավորական, պոռնոգրաֆիկ, անբարոյականություն, բռնություն քարոզող, ժարգոնով, վեճ սերմանող գրառումները:

    10. ԴՆ Ֆորումում կատարված յուրաքանչյուր գրառում արտահայտում է գրառման հեղինակի կարծիքը:

    11. ԴՆ Ֆորումում կատարված յուրաքանչյուր գրառում գրառման պահից դառնում է ֆորումի սեփականությունը (բացառությամբ գեղարվեստական ստեղծագործությունների):

    12. Սույն կանոնադրությունը պարտադիր է ֆորումի բոլոր անդամների համար` գրանցման պահից: Ֆորումի կանոնադրությանը հակասող քայլերի դեպքում ֆորումի ղեկավարությունը լիազորված է ձեռնարկել համարժեք գործողություններ:

    Ուշադրություն: ԴՆ Ֆորումում այս պահին գործում են գրանցման և սույն կանոնները: ԴՆ Ֆորումի ղեկավարությունը պարտավորվում է ֆորումի կանոնադրության ողջ տեքստը ողջամիտ ժամկետում ներկայացնել ֆորումի անդամների քննարկմանն ու սահմանել նրա ընդունման ու գործառնության կարգը:

  2. #2
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. ԴՆ Ֆորումի կանոնադրության հիմնական դրույթները

    Իսկ հնարավո՞ր է ավելի մանրամասն բացատրել այս կետի իմաստը․
    11. ԴՆ Ֆորումում կատարված յուրաքանչյուր գրառում գրառման պահից դառնում է ֆորումի սեփականությունը (բացառությամբ գեղարվեստական ստեղծագործությունների):

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. ԴՆ Ֆորումի կանոնադրության հիմնական դրույթները

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հնարավո՞ր է ավելի մանրամասն բացատրել այս կետի իմաստը․

    Այդ կետը սահմանվում է այն նկատառումով, որ հնարավոր են դեպքեր, երբ անդամը կարող է պահանջել իր գրառումների հեռացում ֆորումից, ասենք` արգելափակումից հետո, ինչը ֆորումի համար անընդունելի է, քանի որ այն ապրող, գործող օրգանիզմ է, ու նրա գրառումները չեն կարող կամայականորեն ջնջվել, հեռացվել կամ խմբագրվել, առանց ղեկավարության համաձայնության, քանի որ ջնջելով կամ խմբագրելով գրառումները կարող է խախտվել թեմաների կառույցը և ողջ ֆորումի բովանդակությունը: Ուստի` սահմանվում է, որ դրանք գրառման պահից պատկանում են ֆորումին, այսինքն` կարող են ջնջվել կամ խմբագրվել միայն ղեկավարության որոշմամբ և ոչ թե անդամի կամայական պահանջով: Այսքանը:

  4. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Black Orchid (14.12.2007)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»
    Հեղինակ՝ Tigris, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.09.2011, 22:45
  2. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.09.2009, 12:01
  3. Հայ ժողովրդի պատմության հիմնական հանգրվանները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.07.2008, 20:59
  4. Ֆորումի անդամների լուսանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.10.2007, 23:51
  5. Ֆորումի անվանափոխված անդամները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2007, 13:57

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •