Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

  1. #1
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Տես Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    Մի եղանակ դժոխքում

    ***
    Մի ժամանակ, որքան հիշում եմ, կյանքս խրախճանք էր, ուր բացվում էին բոլոր սրտերը, և հոսում բոլոր գետերը:
    Մի երեկո ես Գեղեցկությունը նստեցրի ծնկներիս: - Իմ կարծիքով այն շատ դառն էր: - Եվ հայհոյեցի ես նրան:
    Ես զենք վերցրեցի արդարության դեմ:
    Ես փախա: Ո՜վ վհուկներ, ո՜վ դու մորմոք, ո՜վ ատելություն, ձեզ էին վստահված իմ գանձերը բոլոր:
    Ինձ հաջողվեց մտքիցս իսպառ հանել մարդկային ամեն մի հույս: Ուրախություն տեսնելիս, վայրագ գազանի խոլ ոստյունով վրա էի պրծնում այն խեղդելու:
    Ես կանչեցի դահիճներին, որ զոհվելիս նրանց հրացանների փայտե կոթերը կրծեմ: Ես արհավիրք կոչեցի, որ ինձ խեղդեմ ավազով, խեղդեմ ես ինձ արյունով: Չարիքն է եղել իմ աստվածը: Ես թավալվել եմ ցեխաջրում, չորացել՝ եղեռնաբույր օդում: Խենթության հետ ի՜նչ խաղ ասես, որ չեմ խաղացել:
    Եվ գարունն ինձ բերեց զարհուրելի հռհռոցը տխմարի:
    Սակայն վերջերս, երբ պարզեցի, որ շատ շուտով իմ վերջին «կռինչը» պիտի արձակեմ, որոշեցի կրկին փնտրել իմ վաղեմի խրախճանքի բանալին, որտեղ գուցե ախորժակս նորից գրգռվեր:
    Գթությունն է այդ բանալին: - Այս ներշնչանքը հավաստում է, որ երազի մեջ եմ եղել:
    «Դու բորենի էլ կմնաս, և այլն…» - կրկին ճչում է դևը՝ պսակելով ինձ այնքան դուրեկան խաշխաշներով: «Քո բոլոր տենչերով, քո եսամոլությամբ, քո երևելի մեղսանքներով մա՛հը նվաճիր»:
    Ա՛հ, չափազանց շատ չէ՞ ինձ համար. - Բայց սիրելի Սատանա, աղաչո՛ւմ եմ քեզ, արյունով մի՛ լցրեք ձեր աչքերը: Եվ սպասելով ինչ-որ չնչին, ուշացած ստորությունների, թույլ տվեք ձեզ, որը նախընտրում է գրողներ առանց նկարագրական կամ կրթական հատկությունների, ձեզ շնորհել մի քանի քստմնելի թերթիկ նզովյալի իմ օրագրից:


    շարունակելի

  2. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Մելիք (28.12.2007)

  3. #2
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    Գեշ արյուն


    Գաղիացի իմ նախնիներից ես ժառանգել եմ բաց կապտավուն աչքեր, սահմանափակ խելք և անճարակություն կռվում: Իմ կարծիքով հագուստս նույնքան բարբարոսական է, որքան նրանցը: Սակայն մազերս ես չեմ յուղում:
    Գաղիացիներն իրենց ժամանակի ամենաապաշնորհ անասուն մաշկողներն էին, ամենաապիկար խոտ հրկիզողները:
    Նրանցից է գալիս կռապաշտությունս ու սրբապղծության հանդեպ իմ պաշտամունքը, - Օ՜, արատները բոլոր՝ զայրույթը, հեշտանքը (սքանչելի՜ է հեշտանքը), հատկապես կեղծիքն ու ծուլությունը:
    Սոսկում եմ բոլոր արհեստներից: Տեր թե մշակ, կամ գյուղացի, բոլորն էլ նողկալի են: Գրիչ ես բռնում թե բրիչ, նույն արժեքն ունի: - Իսկակա՜ն ձեռքի դար է: - Ես երբեք չեմ ունենա իմ ձեռքը: Ձեռնասունությունը, ընդսմին, հեռուն է տանում: Սրտաճմլիկ եմ լինում վեհանձն մուրացիկներից: Ոճրագործները զզվելի են կռտվածների նման: Ասենք, ինձ ի՜նչ փույթ, ես անբասիր եմ:
    Բայց ո՞վ է այսպես նենգավորել լեզուս, որ ցայսքան առաջնորդում, պահպանում է ծուլությունս: Կյանքս ապահովելու համար ես չօգտվեցի անգամ իմ սեփական մարմնից: Անբան դոդոշի նման ես ապրեցի ամենուրեք: Չկա որևէ եվրոպական ընտանիք, որ չճանաչեմ: - Սեփականիս նման հասկանում եմ այդ ընտանիքներին, որոնք կետ առ կետ շարժվում են Մարդու Իրավունքների Հռչակագրով: - Ես լավ գիտեմ ընտանիքից սերված տան տղերքին:


    ------------------------------

    Երանի նախորդներ ունենայի Ֆրանսիայի պատմության որևէ կառմանում:
    Սակայն ո՛չ, ոչի՛նչ չկա:
    Միանգամայն պարզ է, որ ես ստորին ցեղից եմ: Ինձ անհասկանալի է ընդվզումը: Եթե ցեղս երբևէ ոտքի է ելնում, ապա միայն թալանելու համար. այդպես գայլերն են հարձակվում ուրիշի սատկեցրած գազանի վրա:
    Հիշում եմ Ֆրանսիայի՝ Եկեղեցու ավագ դստեր պատմությունը: Ես՝ գեղջուկս, շրջագայել էի սուրբ երկրում. գլխիցս դուրս չեն գալիս շվաբյան հովիտներն ակոսող ճամփաները, բյուզանդիո տեսարանները, սոլիմյան ամրոցները: Մարիամի պաշտամունքը, գորովագթությունը Խաչելության վրա իմ մեջ հառնում են աշխարհիկ բյուրավոր հրաշքների կողքին: - Ես՝ բորոտս, նստած եմ խեցիների կտորտանքի ու ծակծկող եղինջների վրա, արևահար պատի տակ: - Ավելի ուշ որպես վարձկան-զինվոր պահակություն էի անում Գերմանիայի գիշերների ներքո:
    Օ՜, չմոռանամ նաև. խելացնոր, հարայ-հրոցով պարում էի պառավների ու երեխաների հետ բոսորագույն մի բացատում:
    Հիշողություններս չեն անցնում այդ երկրից ու քրիստոնեությունից անդին: Ես ինձ միշտ պատկերացնելու եմ այդ անցյալում: Սակայն հար մենակ, առանց ընտանիքի. իսկ ի՞նչ լեզվով էի խոսում: Երբեք ինձ չեմ մտաբերում ո՛չ Քրիստոսի, ո՛չ նրա փոխանորդների՝ Ավագների ժողովարաններում:
    Ի՞նչ էի ես անցյալ դարում. միայն այսօր եմ ինձ վերագտնում: Վե՛րջ այլևս թափառաշրջիկներին, վե՛րջ տարտամ պատերազմներին: Ստորին ցեղը կլանել է ամեն ինչ. ժողովուրդն է, ինչպես ասում են, բանականությունը, ազգը և գիտությունը:
    Օ՜, գիտությունը: Զավթել է ամեն բան: Վասն մարմնո և վասն հոգվո, - վերջին հաղորդությունը, - բժշկությունն ու փիլիսոփայությունը, - պառավական դեղամիջոցներն ու վերամշակված ժողովրդական երգերը: Նաև իշխանների զվարճալիքներն ու իրենց իսկ արգելած խաղերը: Աշխարհագրությունը, տիեզերագնացությունը, մեխանիկան, քիմիան…
    Գիտությունը, նորընծա ազնվականությունը: Առաջադիմություն: Աշխարհն առաջ է շարժվում: Իսկ ինչո՞ւ չպտտվի:
    Ահավասիկ թվերի հայտնությունը: Մենք գնում ենք առ «Հոգին»: Շատ ստույգ է իմ ասածը, մարգարեություն է: Ես հասկանում եմ, բայց նախընտրում եմ լռել, քանզի անկարող եմ բացատրվել առանց հեթանոս խոսքերի:


    շարունակելի

  4. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Philosopher (17.12.2007)

  5. #3
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    ------------------------------

    Հեթանոս արյո՜ւնն է արթնանում: Հոգին մոտիկ է, ինչո՞ւ Քրիստոսը ինձ օգնական չէ, ինչո՞ւ չի ընծայում հոգուս ազնվություն և ազատություն: Ավա՜ղ, Ավետարա՛նն էլ սպառեց իրեն: Ավետարա՛ն, Ավետարա՛ն:
    Աստծուն սպասում եմ անհագ որկրամոլի նման: Հա՛ր և հավիտյա՛ն ստոր ցեղից եմ:
    Ահա ես արմորիկյան լողափում եմ: Թող քաղաքները բռնկվե՛ն իրիկնալույսերի ծովում: Իմ օրն ավարտված է. ես լքում եմ Եվրոպան: Ծովաշունչ օդը կայրի թոքերս, մահաբեր եղանակից կդաբաղվի մաշկս: Լողալ, կոխկրտել խոտը, որսալ, ծխել մանավանդ խմել եռացող մետաղի նման թունդ ըմպելիքներ, ինչպես կոնծում էին իմ հարազատ նախնիները խարույկի շուրջը նստած:
    Ես կվերադառնամ երկաթե մկաններով, թխաթույր մաշկով ու մոլեգին աչքերով. իմ դիմակից կգուշակեն, որ ես սերված եմ ուժեղ ցեղից: Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի: Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին, որոնք վերադարձել են տաք երկրներից: Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին: Եվ փրկված:
    Այժմ ես անիծյալ եմ, սոսկում եմ հայրենիքից: Լավագույնը լավ հարբած քնելն է ափի ավազներին:


    ------------------------------

    Ոչ մի տեղ չեմ մեկնի: - Կրկին կթափառեմ այստեղի ճանապարհներով՝ կքված իմ իսկ մեղքի ծանրությունից, մեղք, որն իր տանջաբեր արմատները խորքերս տարածեց հենց բանականությանս արշալույսին, - մեղք, որն ինձ երկինք է բարձրացնում, հարվածում, տապալում գետնին, քարշ տալիս իր հետևից:
    Վերջին անմեղությունն ու պատկառանքը վերջին: Վճռված է: Չցուցադրել աշխարհին իմ նողկանքն ու դավաճանությունները իմ:
    Առա՛ջ: Երթ, բեռ, անապատ, տաղտուկ և զայրույթ:
    Ո՞ւմ վարձկանը դառնալ: Ո՞ր գազանին պաշտել: Ո՞ր սրբապատկերը երկրպագել: Ո՞ւմ սիրտը կոտրել: Ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել: Ո՞ւմ արյունով պետք է քայլել:
    Մանավանդ զգուշանալ արդարադատությունից: - Կյանքը դաժան է, տխմարանալը՝ հեշտ, - կկռած ձեռքով չբացե՞մ դագաղի կափարիչը, պառկեմ ու խեղդվեմ: Այդպիսով վերջ ծերությանը, վերջ փորձանքներին: Խուճապը վայել չէ ֆրանսիացուն:
    - Ա՜հ, այնքան լցված եմ, որ պատրաստ եմ կատարելության ձգտող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած աստվածային պատկերին:
    Օ՜, իմ անձնուրացություն, օ՜, իմ սքանչելի գթասրտություն, սակայն՝ այստե՛ղ, ա՛յս աշխարհում:
    De profundis Domine, ի՜նչ հիմարն եմ:


    շարունակելի

  6. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Philosopher (28.12.2007)

  7. #4
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    ------------------------------

    Տակավին մանուկ՝ հիանում էի անհողդողդ տաժանապարտով, որի ետևից առընդմեջ գոցվում էին աքսորավայրի դռները: Այցելում էի այն իջևանատներն ու պանդոկները, որ նա սրբացնում էր իր ներկայությամբ, նրա աչքերով էի նայում երկնային կապույտին ու դաշտում ծաղկող եռուզեռին, ես նրա ճակատագրի հոտն էի առնում քաղաքներում: Նա ավելի զորեղ էր, քան ուզածդ սուրբը, ավելի ողջամիտ, քան ուզածդ ճանապարհորդը, - և նա՛, միայն ի՛նքն էր վկան իր փառքի և իր իմաստության:
    Ճամփաներին, ձմռան պարզկա գիշերները անօթևան, անոթի և անհանդերձ մի ձայն էր անվերջ ճմլում սառցակալած սիրտս. «Թուլություն կամ ուժ. ահա, քեզ ուժն եմ տալիս: Դու ո՛չ գիտես, թե ուր ես գնում, ո՛չ էլ՝ ինչու ես գնում. մտի՛ր ամեն տեղ, պատասխանի՛ր ամեն ինչին: Եթե դիակ ես, առավելևս չեն սպանի քեզ»: Առավոտյան աչքերս այնքան շաղված էին, կերպարանքս՝ այնքան մեռելային, որ ինձ հանդիպողները գուցե և չտեսան ինձ:
    Քաղաքներում ցեխը հանկարծ աչքիս հառնեց ալ սևաթույր, ինչպես հարևան սենյակում պտտվող լամպի արտացոլանքը հայելու մեջ, ինչպես ադամանդը՝ մութ անտառում: «Հաջողությո՜ւն», - գոչեցի ես և տեսա բոցե ու ծխե մի ծով երկնքում, իսկ աջ ու ձախ՝ գանձերն ամենակերպ՝ բռնկված ասես հազարաբույր շանթ-կայծակներից:
    Սակայն գինարբուքն ու կանանց ընկերակցությունն արգելված էին ինձ: Մտերիմ անգամ չունեի: Ահա ես ինձ տեսնում եմ մոլեգնած ամբոխի առջև, մահապատիժն ի կատար ածող դասակին դեմառդեմ, վշտահար ողբալիս, որ անկարող են հասկանալ ինձ, և ես ներում եմ նրանց, - ինչպես Ժաննա դ'Ա՜րկը, - «Քահանանե՛ր, ուսուցիչնե՛ր, վարպետնե՛ր, - դուք չարաչար սխալվում եք ինձ դատաստանի ենթարկելով: Ես երբեք չեմ եղել այս ժողովրդի հետ, ես երբեք քրիստոնյա չեմ եղել, ես այն ցեղից եմ, որ երգում է տառապանքների մեջ, ես չեմ ըմբռնում օրենքները, ես զուրկ եմ բարոյականության հասկացողությունից, ես վայրենի եմ, դուք սխալվում եք...»:
    Այո, աչքերս փակ են ձեր լույսի առաջ: Ես անասուն եմ, ես նեգր եմ: Բայց ես կարող եմ փրկվել: Դուք կեղծ նեգրեր եք, արյունարբու և ընչաքաղց մոլագարներ: Վաճառական, դու նե՛գր ես, ատենակալ, դու նե՛գր ես, զորապետ, դու նե՛գր ես, կայսր՝ հին քո՛ս, դու նե՛գր ես, դու խմել ես Սատանայի սարքած անսակադիր ըմպելիքը: - Այս խաժամուժը ներշնչված է տենդով ու քաղցկեղով: Ծերերն ու հաշմանդամներն այնքան հարգարժան են, որ ուզում ես մի լավ խաշել նրանց: - Չարաճճի բան կլինի թողնել մայրցամաքը, ուր խենթությունն է դեգերում՝ պատանդ հայթայթելով այս ողորմելիների համար: Ես մտնում եմ Քամի զավակների ճշմարիտ արքայությունը:
    Արդյոք ճանաչո՞ւմ եմ բնությունը, ճանաչո՞ւմ եմ ինքս ինձ: - Այլևս ո՛չ մի բառ: Մեռելներին ես կթաղեմ իմ սեփական որովայնում: Ճիչե՛ր, թմբո՛ւկ, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր: Նույնիսկ պահը չեմ զգա, երբ ափ իջնեն սպիտակները, և կսուզվեմ անէության գիրկը:
    Քա՛ղց, ծարա՛վ, ճիչե՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր:


    շարունակելի

  8. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Philosopher (28.12.2007)

  9. #5
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    ------------------------------

    Սպիտակները ափ են իջնում: Համազա՛րկ: Պետք է հնազանդվել մկրտությանը, հագնվել, աշխատել:
    Բայց գթությունը խփեց գլխիս: Ա՜յ, դա չէի նախատեսել:
    Ես չարիք չեմ գործել բնավ: Օրերս դյուրին կանցնեն, ստրջանքը կխնայի ինձ: Տառապանքներ չի կրի հոգիս գրեթե անկենդան բարիքի համար, որտեղից լույսն է բարձրանում դժնդակ՝ ինչպես հուղարկավորության մոմերից: Տան տղու բախտն է՝ անժամանակ դագաղ՝ ծածկված զուլալ արցունքներով: Անշուշտ, ցոփությունը հիմար բան է, մեղքը՝ նույնպես. բորբոսը պետք է մի կողմ շպրտել: Սակայն ժամացույցը դեռ չի կարողանա հնչեցնել միայն անաղարտ վշտի ժամը: Իսկ գուցե ինձ առևանգե՞ն երեխայի նման, որ ես խաղամ դրախտում բոլոր դժբախտությունների մոռացման մեջ:
    Շտապի՛ր, կա՞ արդյոք մի ուրիշ կյանք: - Ննջելը հարստության մեջ անհնարին է: Հարստությունը միշտ եղել է հասարակական: Լոկ աստվածային սերն է շնորհում բանալիները գիտության: Ես տեսա, որ բնությունն ընդամենը բարության հանդես է: Մնաք բարյա՜վ, ցնորքներ, իդեալներ, մոլորություններ:
    Ողջամիտ երգը հրեշտակների ամբառնումն է փրկակար նավից՝ դա սերն է աստվածային: - Երկո՛ւ սեր՝ կամ կմեռնեմ երկրային սիրուց կամ անձնվիրումից: Ես լքեցի հոգիներ, որոնց ցավը կահագնանա իմ մեկնումով: Դուք ինձ կգտնեք նավաբեկյալների մեջ, բայց նրանք, ովքեր մնում են, մի՞թե իմ բարեկամները չեն:
    Փրկեցե՛ք նրանց:
    Բանականությունս է ծնվում: Աշխարհը բարի է: Ես կօրհնեմ կյանքը: Կսիրեմ եղբայրներիս: Սրանք այլևս մանկական խոստումներ չեն: Ոչ էլ հույս՝ ծերությունից ու մահից խույս տալու համար: Աստված է ինձ ուժ տալիս, ես փառաբանում եմ Աստծուն:


    շարունակելի

  10. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Black Orchid-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (28.12.2007), Առողջագետ (02.01.2008)

  11. #6
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    ------------------------------

    Անձկությունն այլևս իմ սերը չէ: Կատաղություն, ցոփություն, խենթություն. գիտեմ նրանց բոլոր խոյանքներն ու աղետները, - թոթափել եմ ամբողջ բեռս: Առանց գլխապտույտ ունենալու գնահատենք իմ անմեղության ընդարձակությունը:
    Ես այլևս ընդունակ չեմ մխիթարվել գանակոծությամբ: Չեմ կարծում, թե հարսանեկան նավ եմ նստել, որպեսզի աներս Հիսուս Քրիստոսը լինի:
    Ես իմ խելքի գերին չեմ: Ես ասացի. «Աստված: Ես ազատություն եմ ուզում փրկության մեջ. ինչպե՞ս հասնել դրան»: Թեթևսոլիկ հակումներս լքել են ինձ: Այլևս ո՛չ անձնվիրություն, ո՛չ աստվածային սեր: Ես չեմ ափսոսում զգայուն հոգիների դարը: Յուրաքանչյուր ոք իր դատողությունն ունի արհամարհանքի ու գթասրտության. ես իմ տեղը պահում եմ ողջամտության այդ հրեշտակային սանդուղքի ամենաբարձր աստիճանին:
    Ինչ վերաբերում է կայուն երջանկությանը, ընտանեկան կամ... ո՛չ... ո՛չ, ես չե՛մ կարող: Ես չափազանց ցրված եմ, չափազանց թույլ: Կյանքը փթթում է աշխատանքով, հին ճշմարտություն է. իսկ իմ կյանքն այնքան էլ ծանր չէ, այն ճախրում ու ծածանվում է հեռվում, գործողության վերևում` աշխարհի համար այդ թանկարժեք կետում:
    Ասես պառաված օրիորդ լինեմ, քաջությունս չի հերիքում, որ մահը սիրեմ:
    Թե՜ Աստված ինձ պարգևեր խաղաղությունը երկնային, աղոթքը օդեղեն, - ինչպես հին սրբերին: - Սրբե՜ր, զորավորնե՜ր, արվեստագետնե՜ր, սրանք ոչ մեկին այլևս պետք չեն:
    Անվերջանալի՜ զավեշտախաղ: Իմ անմեղությունից լացս գալիս է: Կյանքը զավեշտ է, որ բոլորն են խաղում:


    շարունակելի

  12. #7
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    ------------------------------

    Բավակա՛ն է: Ահա՛ դատաստանը: - Հառա՜ջ:
    Ախ թոքերս այրվում են, քունքերս` պայթում, գիշերը թավալվում է աչքերիս մեջ այս արևի պատճառով, սի՜րտս,... մարմի՜նս...
    Ո՞ւր ենք գնում, մարտի՞: Ես թույլ եմ, ինձնից առաջ են անցնում: - Գործիքնե՛ր, զենքե՛ր... ժամանա՛կ...
    Կրա՛կ, կրակե՛ք ինձ վրա: Ա՛յ, այստե՛ղ, թե չէ կհանձնվեմ:
    - Վախկոտնե՛ր- Ես ինձ կսպանե՛մ, կնետվե՛մ ձիերի սմբակների տակ:
    Ա՜հ...
    - Դրան էլ կվարժվեմ:
    Դա կլինի ֆրանսիական կյա՛նքը, պատվի արահե՛տը:


    շարունակելի

  13. #8
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Արթյուր Ռեմբո (Arthur Rimbaud). «Մի եղանակ դժոխքում»

    Գիշերը դժոխքում


    Ես մի ահռելի կում թույն կլանեցի:- Երիցս թող օրհնյա՛լ լինի երկնային խորհուրդը:- Որովայնս այրվում է: Ուժեղ թույնը ճկռում է մարմինս, տձևացնում ու զգետնում ինձ: Մեռնում եմ ծարավից, շնչահեղձ լինում, չեմ կարողանում գոռալ: Դժո՛խքն է սա, հավերժական տանջա՛նքը: Ա՜յ, կրակ է բարձրանում: Այրվում եմ ուզածիդ պես: Դե՛, քե՛զ տեսնեմ, դև:
    Ես նշմարել էի հավատադարձությունը դեպի բարին ու երջանկությունը` փրկությունը: Կարո՞ղ եմ նկարագրել տեսիլքը. դժոխքի օդը չի հանդուրժում օրհներգ: Բյուրավոր հմայիչ արարածներ, ոգեղեն անուշ համերգ, ուժ, խաղաղություն, ազնվաբարո նկրտումներ, էլ ի՜նչ ասես, որ չկար:
    Ազնվաբարո նկրտումնե՜ր:
    Բայց սա դեռ կյանքն է:- Եթե նզովքը, իրոք, հավիտենական է... Այն մարդը, որն ուզում է խեղանդամ անել իրեն, դատապարտված է, չէ՞: Եթե կարծում եմ, որ դժոխքում եմ, ուրեմն այնտեղ եմ: Սա կրոնական ուսմունքի իրագործումն է: Ես ստրուկն եմ իմ մկրտության: Օ՜, հայր և մայր ի՛մ, դուք ինձ դժբախտացրիք, ինչպես դժբախտացրել էիք ինքներդ ձեզ: Օ՜, խեղճ անմեղ արարած: Բայց դժոխքը չի կարող վնասել հեթանոսներին:- Սա դեռ կյանքն է: Ոճի՛ր, արա՛գ, թող ես ընկնե՛մ անէության գիրկը հանուն մարդկային օրենքի:
    Լռի՛ր, դե լռի՛ր վերջապես... Ի՜նչ ամոթ, նախատինք. Սատանան ասում է, թե կրակը գարշելի է, թե զայրույթն իմ ահավոր հիմարություն է:- Հերի՛ք եղավ... Մոլորություններ են հուշում ինձ, հուռութք, շինծու բույրեր, մանկական մեղեդիներ: Եվ հարկ է ասել, թե ես հասել եմ ճշմարտությանը. թե տեսնում եմ արդարությունը. դատողությունս առողջ է և վճռական, ես պատրաստ եմ կատարելությանը:... Գոռոզություն:- Գանգիս մաշկը կռկել է: Գթությո՜ւն: Տե՛ր իմ, վախենում եմ: Ծարա՜վ եմ, այնպես ծարա՜վ: Ա՜խ, մանկությո՜ւնս, խո՜տը, անձրև՜ը, լճա՜կը` քարքարոտ ափերով, լուսնալույսը, երբ զանգերը հնչեցնում էին տասներկուսը... Դևը զանգատանն է այս ժամին: Օ՜, Սուրբ արիամ Աստվածածին... Ի՜նչ քստմնելի հիմարն եմ:
    Մի՞թե այնտեղ չկան ազնիվ հոգիներ, որ իմ բարին կամենան... Եկե՛ք... Բարձ են դրել բերանիս, ձայնս չեն լսում նրանք, դրանք ուրվականներ են: Եվ հետո, ոչ ոք երբեք չի մտածում ուրիշի մասին: Թող չմոտենա՛ն: Ինձանից հաստատ խանձահոտ է փչում:
    Անհաշվելի են զառանցանքները: Ես երբեք հավատ չեմ ընծայել պատմությանը և մոռացության եմ տվել սկզբունքները բոլոր: Բայց այդ մ,ասին ես պիտի լռեմ, թե չէ բանաստեղծներն ու բանդագուշակները նախանձից կպայթեն: Ես բյուր անգամ ամենահարուստն եմ. ուրեմն ծովի նման անկշտում լինենք:
    Ա՜հ, կյանքի ժամացույցը հենց նոր կանգնեց: Այլևս այս աշխարհում չեմ: - Աստվածաբանությունը լուրջ բան է, դժոխքը, անշուշտ ամենաներքևում է, - իսկ երկինքը` վերևում:- Զմայլանք, մղձավանջ, նինջ բոցերի որջում:
    Որքա՜ն դավեր կան շուրջս եղած սիրալիրության մեջ... Սատանան` Ֆերդինանը, վազում է որոմնահատիկ շաղ տալով... Հիսուսը քայլում է ծիրանագույն մացառների միջով, չճկելով ոչ մի ցողուն... Հիսուսը քայլում էր ջրերի վրայով: Լապտերը մեզ ցույց կտա նրան` հոտնկայս, ճերմակափառ ու թուխ մազափնջերով, զմրուխտե ալիքի ամենաբարձր շեղբին:
    Ես քողազրկելու եմ խորհուրդները բոլոր` կրոնական թե բնական, մահվան թե ծննդի, ապագայի, տիեզերագոյացման և անէության: Ես ուրվատեսիլների մեծ վարպետ եմ:
    Լսեցե՛ք...
    Ես օժտված եմ բոլո՛ր տաղանդներով:- Այստեղ ոչ ոք չկա, և կա ինչ-որ մեկը. ես չէի ցանկանա շռայլել գանձերս:- Ուզո՞ւմ եք երգեր նեգրական կամ հուրիների պարեր: Ուզո՞ւմ եք չքվեմ, սուզվեմ մատանին փնտրելու: Ուզո՞ւմ եք: Ես ոսկի կստեղծեմ, դեղամիջոցներ:
    Դե, ուրեմն, վստահեք ինձ, հավատը թեթևացնում է, առաջնորդում և բուժում: Բոլո՛րդ եկեք,- նույնիսկ ամենափոքր երեխաները,- եկե՛ք ձեզ մխիթարեմ, սի՛րտս նվիրեմ ձեզ,- այս հրաշալի՜ սիրտը,- Խե՛ղճ մարդիկ, աշխատավորնե՛ր: Ձեզնից աղոթքներ չեմ պահանջում. միայն ձեր վստահությամբ ես կլինեմ երջանիկ:
    - Եկե՛ք խորհենք իմ մասին: Ես շատ քիչ եմ ափսոսում աշխարհի համար: Բախտս բերել է, որ այլևս չեմ տառապում: Կյանքս անցավ անուշ խենթություններով, ցավալի է:
    Պա՜հ, եկեք անենք բոլոր հնարավոր ծամածռությունները:
    Հաստատ մենք աշխարհից դուրս ենք: Այլևս ոչ մի հնչյուն չեմ լսում և չեմ շոշափում ոչինչ: Ա՜խ, իմ դղյա՜կ, իմ Սաքսոնիա՜, ուռիների իմ անտա՜ռ: Երեկոներ, առավոտներ, գիշերներ, ցերեկներ... Հոգնա՜ծ եմ:
    Հարկ է ունենալ զայրույթի իմ դժոխքը, գոռոզության իմ դժոխքը,- և փայփայանքի իմ դժոխքը` դժոխքների մի իսկական նվագահանդես:
    Մեռնում եմ հոգնությունից: Գերեզմանում եմ, գնում եմ ճիճուների մոտ, օ՜, սահմռկեցուցիչ սարսափ: Այ Սատանա՛, խեղկատա՛կ, դու ուզում ես ինձ հալեցնել քո հմայիլներով: Ես պահանջում եմ: Ես պահանջում եմ եռաժանու մի հարված, մի կաթիլ կրակ:
    Ա՜խ, նորից կյանք վերադառնայի: Հայացք նետեի մեր տձևություններին: Այս թույնը, այս համբույրը թող հազա՛ր անգամ նզովյալ լինի: Իմ թուլությունը և աշխարհի դաժանությունը: Աստվա՛ծ իմ, գթա՛ ինձ պաշտպանի՛ր, ես շատ վատ եմ:- Ես պաշտպանված եմ և անպաշտպան:
    Եվ բարձրանում է կրակը դատապարտյալի հետ միասին:


    շարունակելի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •