dvgray-ի և Փայլի հրաշալի հարցազրույցներից հետո ԴՆ Ֆորումի հարցազրույցների շարքը շարունակում ենք Փորփրուկի հարցազրույցով: Փորփրուկի կյանքում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ, ամուսնություն ու ճանապարհ դեպի ԱՄՆ, նաև` իր համար անակնկալ կեղծանուն, որը կարծես դառնում է նաև նրա նոր, առավել հասուն կանացիության ու իմաստության խորհրդանիշը, որն աստիճանաբար բացահայտվում ու դեռ բացահայտվելու է ԴՆ Ֆորումում: Կարծում եմ, Փորփրուկը նոր ու կարևոր ասելիք է կուտակել, ասելիք, որը ԴՆ Ֆորումի անդամների համար հետաքրքիր ու կարևոր կլինի: Փորփրուկին հարցերը կուղղենք մինչև ուրբաթ երեկո: Ուրբաթ երեկոյան հարցերի ուղղումը կավարտենք, ու երկու օր ժամանակ կտանք նրան` պատասխանելու մեր հարցերին: Համոզված եմ, ԴՆ Ֆորումի անդամները այս անգամ ևս կգտնվեն մարդկային հոգու, նրա ապրումների, հայացքների նուրբ ու հմուտ բացահայտողի իրենց բարձունքի վրա: Եվ այսպես, հարցազրույց Փորփրուկի հետ: Ուղղում ենք մեր հարցերը Փորփրուկին:
Հարցազրույց Փորփրուկի հետ


Մեջբերել

