20-րդ դարի խոշոր գերմանացի-ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ Է. Ֆրոմի աշխատությունները ժամանակակից մարդու մասին գիտության ամենախորը ու էական գործերից են, որոնց մեջ միմյանց են ձուլվում մարդու հոգեվերլուծական, էքզիստենցիալիստական ու մարքսիստական ուսմունքները ու բեկվում Ֆրոմին բնորոշ լավատես հումանիզմի հայելու մեջ` դառնալով ուշագրավ, պարզ ու բարդ գիտական ուսումնասիրություններ. հոդվածներ, գրքեր: Ժամանակակից մտածող մարդը պետք է ճանաչի Ֆրոմին, նրա մարդկային ու գիտական տեսակը: Ֆրոմի գործերի խորը գիտականությունն ու նույնքան հանրամատչելիությունը դրանք դարձնում են հաճելի ու օգտակար միաժամանակ: Արժե կարդալ:
- Բնավորությունը և սոցիալական պրոցեսը
- Նևրոզի անհատական և սոցիալական պատճառները
- Մարդկային հոգին. չարի ու բարու նրա ունակությունը
- Հոգեվերլուծությունը և կրոնը
- Մարդ. գայլ թե գառ



Մեջբերել
