+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Կինը և հայ հասարակության ապագան

  1. #1
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Կինը և հայ հասարակության ապագան

    ԴՆ Ֆորումի երկրորդ, ըստ էության` անդրանիկ կլոր սեղանին զուգահեռ կազմակերպվում է երկրորդ կլոր սեղանը` "Կինը և հայ հասարակության ապագան" թեմայով: Կինը և հասարակությունը. ի՞նչ կարող է փոխել հայ կինը հայ հասարակությունում, ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի Հայաստանի կինը, ի՞նչ պետք է նա անի այսօր, ինչպե՞ս ապրի, ինչպե՞ս մտածի, ինչպե՞ս զգա` ապագայի մոր, կնոջ, դստեր արժանի տեղը գրավելու համար: Մի խոսքով` հայ կնոջ ժամանակակից խնդիրներն ու նրա ապագան ու այդ ապագային ծիրում` ողջ հասարակության ապագան: Կլոր սեղանին մասնակցել ցանկացող անդամները անձնական նամակով պետք է տեղեկացնեն այդ մասին ինձ, և երբ կձևավորվի քննարկման մասնակցել ցանկացողների որոշակի շրջանակ, կլոր սեղանը կկազմակերպվի: Կլոր սեղանի թեմայում որոշակի ժամանակահատվծում (ըստ ամենայնի, երկու օր) իրավունք կունենան գրառում կատարել միայն կլոր սեղանի համար գրանցված անդամները և ադմինիստարցիան, դրանից հետո միայն կլոր սեղանի մասնակիցների գրառումներին ու մտքերին կարող են արձագանքել մյուս անդամները:

    Եվ այսպես, երկրորդ կլոր սեղանը ԴՆ Ֆորումում: Կարող եք գրանցվել` այս պահից սկսած: Թեման` "Կինը և հայ հասարակության ապագան"


  2. #2
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Ափսոսում եմ, որ այս կլոր սեղանը չի իրականացվել: Խնդրում եմ ադմինին` շարունակել այս թեման, ես գրանցվում եմ: Մի հիմնական միտք կա այստեղ` մարդիկ կարծում են, թե երկրների ապագան տնօրինում են տղամարդիկ - նրանց ստեղծած պետությունը, նրանց վարած քաղաքականությունը, նրանց ստեղծած կուսակցությունները... Մինչդեռ ազգերի ապագան կնոջ ձեռքերում է: Խոսե~նք այս կլոր սեղանում...
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  3. #3
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Ժպիտ Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոսում եմ, որ այս կլոր սեղանը չի իրականացվել: Խնդրում եմ ադմինին` շարունակել այս թեման, ես գրանցվում եմ: Մի հիմնական միտք կա այստեղ` մարդիկ կարծում են, թե երկրների ապագան տնօրինում են տղամարդիկ - նրանց ստեղծած պետությունը, նրանց վարած քաղաքականությունը, նրանց ստեղծած կուսակցությունները... Մինչդեռ ազգերի ապագան կնոջ ձեռքերում է: Խոսե~նք այս կլոր սեղանում...
    Շնորհակալ եմ, Հեղինակ, հիշեցման համար: Կլոր սեղանը անպայման կայանալու է մոտակա ժամանակներում: Ու կարծում եմ, որ տղամարդկանց մասնակցությունը այդ թեմային ավելի քան կարևոր է

  4. #4
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Ես կամ: Բայց առաջ մեզ մարդ պէտք է: Առհասարակ համամիտ եմ կանանց դերի աւելացման: Կինը երջանիկ կը լինի, երբ այրը երջանիկ է:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 07.05.2008, 23:10:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    Անդամության թեկնածու Լև.. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2008
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Համաձայն եմ կնոջ մեծ դերի ու նշանակության հետ ոչ միայն տղամարդու կյանքում կամ ընտանիքում այլ նաև պետության կյանքում: Օրինակ՝Ռուսաստանը Ռուսաստան դարձավ ռուս կնոջ շնորհիվ:

  6. #6
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Կնոջ դերը անխուսափելիորեն բարձրանալու է, ինչպես բոլոր օրհասական պահերին: Այսօր "տղամարդկային" մոլորակային կյանքը ճգնաժամ է ապրում, մտքի վրա հենված և սիրտը "կյանքից" արտաքսած "Homo Sapiens"-ի լուծումներն ու որոշումները հյուծեցին մոլորակը, աղտոտեցին հողն ու ջուրը, կնոջը և հենց իրեն` տղամարդուն, ստեղծեցին այս "ջիպային-ռազմական" քաղաքակրթությունը..., որտեղ տեղ չկա սիրուն, կարեկցանքին, քնքշությանը, երջանկությանը:
    Ու՞ր ես, Կին, Մայր, Սեր, ու՞ր ես, տղամարդկային քնքշություն, գորով..., որ իր ափերում պիտի պահի Փրկակար Կնոջը:
    Արթնանանք, սթափվենք, հենց այսօր, երբ Օլիմպիադային պատրաստվող Չինաստանին և մյուսներին աղետ է պատել, օդում 80 տոննա ամոնյակ է կուտակվել` Բնությունն էլ իր զայրույթն է արտահայտում Տրբեթի բռնազավթման դեմ...
    Հարցնենք կանացի սրտին, ո՞րն է ելքը.... Իմ սիրտը ասում է. հրաժարվել բռնության բոլոր դրսևորեւմներից, լուծարել բոլոր բանակները` դրանով կերակրել բոլոր կարիքավորներին, հրաժարվել բոլոր կրոններից, քաղաքականությունից... Նոր կրոն դարձնել Սիրո և Կարեկցանքի Կրոնը... համամարդկային դասընթացի նստել... նայել ու նայել, սովորել ու կրթվել... ամեն օր նայել "Բեմեզրի լույսերը", "Մեծ Դիկտատորը"..., մի զարմացեք, ամեն օր, չէ որ հացն էլ ենք ուտում ամեն օր:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. #7
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Կնոջ դերը անխուսափելիորեն բարձրանալու է, ինչպես բոլոր օրհասական պահերին
    Ւսկ արդյո՞ք երբևէ կնոջ դերակատարումը եղել է ցածրում; Կասկածում եմ; Չնայած որոշ ժամանակ առաջ ես մտածում էի, որ իրականում կնոջ դերակատարումը անհամապատասխան է իր էությանը;
    Սակայն այժմ որոշակի առումով փոփոխվել են իմ տեսակետները; Կարող է սա ժամանակավոր է և անհի՞մն; Չգիտեմ;
    Սակայն իմ մոտակայքում այս մոմենտին ճառագայթող "ուլտարամանուշակագույն ճառագայթումը" բացում է որոշակի, սովորական լույսի տակ անտեսանելի տիրույթներ;

    Իրոք դժվար է հասկանալ բազմաթիվ մեծերի տեսակետները կին - տղա հարաբերությունների մասին; Եվ առավել ևս` հետո յուրացնել, դարձնել քոնը; Երբ տողատակին, մանր շրիֆտով, ցույց է տրվում կնոջ գերակա, տիրունական, իշխող դիրքը տղամարդու հանդեպ;

    21 դարում կինը բավականին վարպետացել է տղամարդուն "պրիորիտետային ֆիգուրա" ներկայացնելու գործում;

    ........
    Ի՞նչ է եղել որ;
    Բոլորն էլ գոհ են ու երջանիկ;
    Տղան - իր գովաբանված լինելու մեծագույն /աստծուց ժառանգած/ բարդույթը հագեցնելով;
    Կինը - իր ներքին, միայն իրեն /Լիլիթին / հայտնի ցանկությունների բավարարմամբ;

    Հ.Գ. Սա ընդամենը տեսակետ է; Հնարավոր է ` ժամանակավոր, անկայուն տեսակետ;
    Ցանկացած տղամարդ վերջուառաջ ծառայում է կնոջ երջանկացման մեծ, գլոբալ "գործին";

  8. #8
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Այս թեմայում վաղուց գրառումներ չկան, իսկ որքան բարձր է հայ կնոջ կերպարը հենց այսօր մեր իրականության մեջ...
    Ահա համահայկական կրթական խոհրդաժողովում հանդիպեցինք սփյուռքի հայ մանկավարժների. մի քանի հուժկու, սարոյանատիպ տղամարդկանցից զատ մեծ մասը քնքույշ, մեղմ հայ կանայք են, դրանց մեծ մասն էլ վերջին տարիներին է ստիպված եղել թողնել հայրենիքը, քանի-որ այս մեր քաղցր հայրենիքում ապրելու և գոյատևելու հնարավորություն չի եղել:
    Մեկը հայտնվել է Բարսելոնում, որտեղ նոր հայկական համայնք է ձևավորվում... և այնտեղ արդեն լծվել է հայ մանուկների կրթության գործին... Հայրենիքից աջակցություն է սպասում, ծրագրեր, դասագրքեր է ակնկալում, մյուսների էլ կազմակերպական փորձից է ուզում օգտվել...ինչպես գրանցվել, շենք ու գույք ստանալ... համայնքը դեռ թույլ է...
    Լեհաստանում աշխատում է Գյումրիից գաղթած կին` բառբառը և իր հայրենիքին բնորոշ հոգեբանական շեշտերը դեռ բոլորովին թարմ են, երկրաշարժից հետո են գնացել: Գոհ էր իրենց ձեռքբերումներից` ահագին հաջողություններ ունեն իրենց փոքրիկ դպրոցում` երեխաներին հաջողվում է կապել հայերենի և հայ մշակույթի հետ...
    Հոլանդիայից երկու կին կային` մեկը հին սփյուռքից` պինդ, հզոր, իսկական դաշնակցական ոգով ու երգերով լցված Հաագայում աշխատող Բոչկեզենյան Սալբին, որ խիստ պահանջներ էր դնում Երկրի կրթական իշխանությունների առաջ և երեք ժամ անընդմեջ երգեց հայրենասիրական երգեր և քոչարի պարեց իր նման "խենթ" մյուս երիտասարդների հետ...
    Մյուս կինը տիկին Սվետան էր, կիրակնօրյա դպրոցի տնօրինուհին, որի նկարագիրը դեռ արևելահայկական է, համայնքը ձևավորվում է որպես նոր սփյուռքահայ համայնք... նոր խնդիրներով:
    Մեր խեղճ ժողովուրդ` քիչ է թե երկու մասի բաժանված էինք` Հայրենիք և Սփյուռք, հիմա էլ Սփյուռքը ևս երկու մասի է բաժանված` հին, արդեն ամուր ոտքերի վրա կանգնած և նոր` դեռ բոլորովին մանուկ հասակի մեջ... և ցավոք, ոչ միշտ ներդաշնակ, այլ հաճախ բոլորովին տարբեր հոգեբանությամբ, Հայրենիքի և հայերենի նկատմամբ վերաբերմունքով, ներքին հակասություններով...
    Ահա Կիսլովոդսկից ուսուցչուհի իր սանիկներով, որոնք ռուսերեն շեշտերով "Ես իմ անուշ Հայաստանի" են արտասանում և Ուզունդարա պարում...
    Ահա Մոսկվայից եկած մի քանի ուսուչչուհիներ, տնօրինուհիներ..., նրանց մեջ են նաև մեր սեղանակիցներ տիկին Լուսաբերը և Շողիկը: Սրանց հետ շատ ջերմ շփվեցինք և շատ մոտեցանք ... Նրանց մասին և նրանց հոգսերի մասին առանձին պիտի պատմեմ...

    Այսպիսին տեսանք հայ կնոջը և իր հասարակական դերը այսօր...
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 29.07.2008, 10:12:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #9
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Տիկին Լուսաբերը Սպիտակից է, զուսպ ու ժլատ, ընդամենը ճաշի ժամին, կարճ պատառիկներով ակնարկեց, որ երկրաշարժի ժամանակ 100- ի չափ մարդ է փրկել. ինչպես, չգիտեմ, խոսակցությունը փոխեց իր հունը, այդպես էլ չիմացա: Տեսնես, քանի-քանի հերոսներ կան այստեղ նստած կամ ուղղակի մեր կյանքում, որոնք անհավատալի սխրանքներ են կատարել, սակայն ոչ Նախագահի պարգևի, ոչ էլ մեկ այլ ուշադրության չեն արժանացել...
    Հիմա գոհ է տիկին Լուսաբերը. թեկուզ Մոսկվայում է, սակայն հպարտանում թե իր հայ զավակներով , թե մանկապարտեզում իր հայանպաստ աշխատանքով:
    Իսկ ահա երիտասարդ մանկավարժ Շողիկը խիստ մտահոգ է, հաճախ են արցունքոտվում աչքերը, այդպես էլ չի կարողանում որոշել, արդյոք ճիշտ են արել, թողնելով Հայրենիքը, թե...
    Զավակները մեծանում են, տղան շուտով կավարտի դպրոցը, և սպառնում է մորը, թե Մոսկվայում չի մնալու, Հայաստան է ուզում գալ... նորից բաժանում, նորից այլընտրանք մեծ դժվարությամբ ստեղծված բարեկեցությանը: Աշխատում ենք հաճախ չխոսել այդ թեմաներով, սակայն երբ հրաժեշտի երեկոյին հնչում են հայրենասիրական երգերը, հատկապես հին սփյուռքի տասնամյակների ամբողջ ուժն ու կարոտը իրենց մեջ ներառող քաղցր երգերն ու պարերը... տիկին Շողիկի աչքերից ջրվեժի նման արցունք է հոսում, և մեր բոլոր հորդորներն անուժ են...:
    Նրան հաջողություն ենք ցանկանում և, գրեթե սովորույթի ուժով խորհուրդ տալիս Աստծոն ապավինել... հետն էլ սակայն շատ գործնական հարցեր ենք քննարկում իրենց մանկապարտեզում երեխաներին հայ պահելու ուղիների վերաբերյալ:
    Հետզհետե Համահայկական խորհրդաժողովը օրերի վազքի մեջ անցյալ է դառնում, սակայն այն մարդկային կերպարները, որ այնտեղ հանդիպեցինք, ամրագրվելու են մեր գիտակցության և ենթագիտակցության մեջ, հարստացնելու մեր զգացմունքային պաշարները:
    Տեսնես, հաջորդ անգամ կգնա՞նք, թե ոչ, ու՞մ կտեսնենք, ի՞նչ կլինի մեր Հայրենիքի և նրա հին ու նոր սփյուռքների հետ...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  10. #10
    Սկսնակ անդամ Վանական is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Re. Կինը և հայ հասարակության ապագան

    Ես կուզենայի մասնավորեցնել և փորձել այս հարցին նաել հայկական ռեալ իրականության միջով:
    Հայ իրականության մեջ հասարակական զարգացումները անշուշտ կնոջը ավելի լայն հնարավորություններ են տալիս ,բայց դա բավարար չէ ,հայ կինը իմ կարծիքով սկզբուն քորեն ավելի առաջադեմ է քան հայ տղամարդը:
    Պետության արագ առողջացման համար անհրաժեշտ է հնարավորինս ավելի շատ կին ընդգրկել պետական կառավարման համակարգի մեջ:
    Եթե պետական կառավարման մեջ ըմդգրկված մարդկանց ընդհանուր թվի մեկ չորորդը տրվի կանանց անմիջապես լուրջ տեշաղարժ կսկսվի ,տեղի կունենան արմատական փոփոխություններ:
    Մեր հասարակությունը կոշտ է թե ներսից և թե դրսից:

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Առողջ ապրելակերպը և կինը
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Բուժման և կանխարգելման բնական եղանակներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.08.2009, 10:31
  2. Քաղաքականությունը և Հայաստանի ապագան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կլոր սեղաններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 06.12.2007, 19:18
  3. Ո՞վ է Հայաստանի ապագան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.11.2007, 17:12
  4. Կինը - 2
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2007, 20:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները