Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Սեր Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

    Մի քանի օրից 2007 թվականն էլ, ինչպես իր բոլոր նախորդները, կդառնա ժամանակի ու տարածության պայմանականություններից, որը կշարունակի լինել միայն մեր գիտակցությունների մեջ` մեր ապրածի ու չապրածի հոլովույթում իր համեստ կամ մեծ դերը պահելով իրեն: Իրականում, յուրաքանչյուր տարի շանս է, մեծ շանս` տրված յուրաքանչյուր մարդու` իր կյանքի այդ տարում հաղթահարելու ինքն իրեն, ինքն իրենից վեր կանգնելու, ինքն իր կյանքի թելը մեկ անգամ էլ գուշակելու ու վերագուշակելու կամ պարզապես ինքն իր նման ապրելու համար: Առավել մեծ շանս է, սակայն, հաջորդ, նորի տարին, շանս, որը իրական է դառնում, երբ գիտակցում ես ինքդ քեզ, "ծանում" ես քեզ, գտնում ես սխալներիդ արմատներն ու ապրածիդ կենսականության ավիշն ես քո սրտով անցկացնում ու վճռում. ապրել ու լինել նոր հաջորդ տարում, միտքդ ու սիրտդ ուղղել ապագայի լույսերին` անսահման տարածություններից քո, ներքին մարդուդ տրված լույսերը հավաքելով ի մի ու լցնելով դրանք ներքին տարածքումդ: Ամեն նոր տարի նորացում է, հեռացում ինքդ քեզանից, հին քեզանից, հոգուդ ու մտքիդ անկյուններում կուտակված վախերի, ափսոսանքների, չբավարարված ցանկությունների, չիրականացած երազների մոխիրը դուրս թափելու պահանջ ու անհրաժեշտություն է, նույնն ու նորը լինելու տիեզերական վճռին հոգով ու մտքով տրվելու վճռականություն է, սիրելու ու ապրելու կենսականության պահանջ է:
    Եվ այսպես, այս թեմայում գրենք, թե ինչ բերեց 2007-ը մեզ` բոլորիս` մեր անձնական ու հասարակական մասնավոր ու ընդհանուր ասպեկտներով, ու ինչ պիտի բերի 2008-ը, ի'նչ վճռականությամբ ենք մտնում նոր տարի, ի'նչը կուզենայինք, որ հաջորդ տարում այլ լիներ, հաջորդ տարում լուծվեր, ո'ր հանգույցը, մեր սրտերին ու մտքերին դրված ո'ր քարկապները, ո'ր դեգրադացնող միտքն ու նպատակը, ո'ր անկյանքությունը: Եվ այսպես, մտնենք նոր տարի ձևակերպված ապրումներով ու զգացումներով: Կարող եք գրել ինչպես ձեր անհատական, այնպես էլ հանրային սպասումներն ու նպատակները:
    Կյանքը հրաշք է, փոխվող կյանքը` հրաշքի արարչություն: Ձևակերպենք մեր ապրածն ու ամանորյա վճռականությունը:
    Սկսեցինք:

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

    2007-ը զարմանալի տարի եղավ ինձ համար: Պարզվեց, որ Վարդագույն Խոզուկը մեր պարագայում նորից ոչ ստանդարտ եղավ, և նպաստեց առավելապես "հոգևոր", ոչ նյութական արժեքների կուտակմանը: Սակայն ընդհանուր առմամբ տարին արդյունավետ պիտի համարեմ:
    Նախ, ունեցել եմ անձնական երջանկության մի-քանի խիստ գիտակցված զարմանալի պահեր, երբ հանդիպել եմ ինքս-ինձ, իմ ներքին "Ես"-ին, ասես երկար տարիների հեռացումից, արտաքին` կանացի, մայրական, հասարակական պարտականությունների մեջ խորապես "թաղված" լինելուց հետո հնարավորություն ստացա վերադառնալ "ինքզինքը"...: Դրանք զարմանալի պահեր են եղել, և շնորհակալ եմ Կյանքին այդ վերադարձի և հանդիպման համար:
    Տարին ստեղծագործական եղավ և ամառային շոգ օրերին մեր պատշգամբը վաղ առավոտյան` իր զովությամբ և թարմությամբ հրաշալի աշխատասենյակ դարձավ ինձ համար. այստեղ 2,5 ամսում գրեցի "Նոր անգիտաց անպետը", որը իմ մասնագիտական ձեռքբերումների խտացումն է: Շատ խիզախ, ուղիղ գործ ստացվեց, որը ձեռնոց է նետում ժամանակակից բժշկության մեջ եղած բոլոր կեղծ պատկերացումներին: Ես որոշեցի, որ կյանքի երկրորդ կեսում պետք է կամ ճշմարտությունն ասել, կամ լռել: Սակայն լավ հասկանում եմ, որ խիզախությունը ասածիդ տեր կանգնելու մեջ է, և դեռ շատ խիզախություն է պահանջվելու գիրքը հասարակությանը ներկայացնելու համար:
    Երրորդ կարևոր ձեռքբերումը, որ ունեցել է ընտանիքը` այս ֆորումն եմ համարում, կարծում եմ, ինչուն պարզաբանելու կարիք չունի:
    Այսօր իմ ընտանիքը և զավակները խաղաղ ստեղծագործական աշխատանքի մեջ են` շնորհակալ եմ անցած տարվանից:
    Նոր Տարուց սպասելիքներս այնքան շա~տ են...: Իմ կրտսեր զավակը պետք է ավարտի իր ծառայությունը և տուն վերադառնա, մենք կվերականգնենք մեր ամբողջականությունը, գուցե նաև նոր անդամներ գտնենք...
    Իսկ ամենից կարևորն այն է, որ մեր ընտանիքի շահերը ուղղակիորեն համընկնում են մեր Երկրի և Մարդկային առաջընթացի շահերին, չեն հակասում դրանց, ինչպես ոչ հազվադեպ լինում է:
    Եվ այսպես, Ժամանակների բնականոն հունի մեջ թող լինի Նոր, բոլորիս Նորոգող Նոր Տարի: Շնորհավո'ր Նո՜ր Տարի՜:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #3
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Սեր Re. Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

    Ինձ համար 2007-ը վերածննդի տարի էր...
    Ետևում թողնել այն, ինչ եղել ես, փոխվել, նորանալ, զգալ որ մարդ ես, որ ապրում ես, որ իրավասու ես կյանքից երջանկություն պահանջելու ու որ ունես դրան հասնելու բոլոր հնարավորությունները, երևի ճիշտ այնպես, ինչպես և մնացած բոլոր մարդիկ, միայն թե քչերին է հաջողվում իսկապես ծնվել...
    Ես ծնվեցի: Շուտով արդեն մեկ տարեկան կդառնամ:
    Հիմա ես սիրում եմ կյանքը, հուզվում ու անհանգստանում եմ ամեն մի չնչին բանից, որ կարող է կյանքիս թեկուզ մի փոքրիկ ակնթարթի վրա փոշու հյուլե դնել...
    Շնորհակալ եմ Աստծուն () իմ 2007-ի համար, իմ գոյության, իմ այժմյան էության համար:

    2008-ից առանձնապես որևէ բան չեմ սպասում, պարզապես լիարժեք կյանքի շարունակություն... Մնացած ամեն ինչ, կարծում եմ, ենթադրվում է դրա տակ

  4. #4
    Գրածս կարդա Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

    ինչ բերեց 2007-ը
    Առաջադիմություն: Սրանով կարելի է ամբողջ տարին ամփոփել: Ավելի պարզ:
    Առաջդիմությունը անխուսափելիորեն արթնանում և վերջին հաշվով կարելի է ասել, որ նա քայլում է նույնիսկ քնած ժամանակ, որովհետև անկախ նրանից, թե ում մոտ է բնակվում, ինչու է բնակվում, կամ գիտակցաբար է բնակվում, թե ոչ, մեկ է, միշտ մեծանում է: Ու կարևորն այն է, որ այն բնավ էլ խաղաղ չի մեծանում: Խոչընդոտներ կան, և հենց այդ խոչընդոներն են, որ փրփրեցնում են ջուրը, եռացնում զգացմունքները: Եվ հենց այս եռացած վիճակից է, որ առաջանում են հուզումները, որոնցից հետո սակայն նկատում ենք, որ ճանապարհ ենք կտրել:
    Եվ իհարկե, երբ հաղթանակը ներդաշնակ է առաջադիմությանը , այն արժանի է ժողովրդի ծափահարությանը: Իսկ մեզ հենց այդ ծափարություններն էլ պետք են, ի վերջո դա է մեզ ոգևորում, չէ՞:
    ինչ պիտի բերի 2008-ը
    Ինչ ուզում է թող բերի: Կարևորը էդ բերածի արդյունքում, ոչ թե միլիմետրերով, այլ սանտիմետրերով, նույնիսկ մետրերով առաջադիմություն գրանցվի:
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 05.01.2008, 01:45:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  5. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ինչ բերեց 2007-ը ու ինչ պիտի բերի 2008-ը

    2007-ը իմ համար կարելի է համարել մեծ տատանումների, անգամ ցնցումների ժամանակաշրջանի սկիզբ:
    Բավականին մեծ է եղել տատանման ամպլիտուդան; Տարեվերջին ` դեկտեմբերին անգամ շունչ կտրվելու չափ մեծ ամպլիտուդայով տատանումներ եղան: Համ շատ հավես էր, համ էլ... քայքայիչ;
    ...
    Ու կարևոև էլ չի եղել, թե պահի տակ դրական մասում եմ եղել, թե բացասական, քանի որ պլյուսն ու մինուսը պայմանականություններ են ; Կարևոևը, որ "սառույցը տեղից շարժվեց":

    2008-ը բնականից պետք է որ լինի այս ամենի օրգանական շարունակությունը; Հավանաբար կսկսի կայունացման շրջանի սկիզբը, ինչին այնքան էլ չեն ձգտում, սակայն նաև հասկանում եմ, որ դա օրգանիզմին անհրաժեշտ է:

    Հ.Գ. Ընդհանուր առմամբ, հետաքրքիր է ֆիքսել, որ բավականին մարդկանց համար է 2007-ը եղել այսպիսին; Երևի թե համընդհանուր տաքացման դրական կողմերից մեկն է :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծաղկաձոր 2008
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.02.2008, 21:01

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •