Նորից նայում էի Գիտակից մայրությունը կփրկի աշխարհը թեման ու մտքովս անցավ ոչ պակաս կարևոր թեմա. "իսկ գիտակից հայրության մասին չե՞նք խոսելու": Ու հիշեցի. վիթխարի թեմա կա քննարկելու: Արդյոք հայրությունը` որպես տղամարդու գոյության կարևորագույն գործառույթներից մեկը` իր նրբություններով, գիտելիքներով գիտակցված է հայ տղամարդու կողմից, արդյոք նրան` որպես հավաքական կերպար, կարելի է համարել գիտակցված հայրության կրող, և ընդհանրապես ի՞նչ է հայրության գիտակցվածությունը, ինչքանո՞վ է այն անհրաժեշտ ընտանիքին, մանուկին, կնոջը, հանրությանը: Իրականում խիստ կարևոր ու ակտուալ թեմա է, որը ունի բազմաթիվ ասպեկտներ` սկսած արտաամուսնական կապերում համատարած անպատասխանատու հայրության երևույթից մինչև դասական, հայկական ընտանիքում հոր` հին ու նոր կերպարի մետամորֆոզներից: Կարծում եմ, կարևոր թեմա է, ու արժանի է բազմակողմանի քննարկման:


Մեջբերել